Էսօր Երևանից Գյումրի եմ եկել, նստել եմ երթուղային, որ հասնեմ մեր տուն: Խելոք նստած ենք, վարորդի ճաշակով կլկլոց ենք լսում ու հլը հերիք չի ինքն էլ ձայնակցում է, բայց էդ չի կարևորը էս պատմության մեջ: Մեր համար գնում ենք, մեկ էլ կողքից մի փսլնքոտ երիտասարդ իր մեքենայով տուր թե կտաս մեր երթուղայինին: Տնաշենը ժամանակ գտավ, Թաթուլի նվաղկուն ձայնն էինք վայելում

ՈՒ փախա~վ, դե էդ երիտասարդը էլի:

Էս մեր վարորդն էլ ոչ տարավ, ոչ բերեց, ասեց` ժողովուրդ ջան պինդ բռնվեք, կպանք հետևից, ու սկսեց քշել ջահելի հետևից: Մի ողջ երթուղային մոտ 40 րոպե դըխկշըխկում էր, աջ ու ձախ ընկնում, որ հասնեինք մեքենայի հետևից: Ընթացքում էլ թարմ-թարմ հայհոյանքներ էինք լսում, մի երկու տատիկ գոռգռում էին, թիթիզ աղջիկներն էլ նվնվոց դրեցին, մինչև բռնեցինք էդ դամբուլին:

Էջանիշներ