Տանը նստած խոսում ենք սերժի հոր մահվան մասին, մեկ էլ մի ահագին ժամանակ հետո ախպերս ասում է.
-Էս սաշիկի հերն է՞լ է մեռել փաստորեն։
Ու շարունակում է.
-Դրան տեղն է, այ տենց թող մղկտա։
![]()
Տանը նստած խոսում ենք սերժի հոր մահվան մասին, մեկ էլ մի ահագին ժամանակ հետո ախպերս ասում է.
-Էս սաշիկի հերն է՞լ է մեռել փաստորեն։
Ու շարունակում է.
-Դրան տեղն է, այ տենց թող մղկտա։
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ուրեմն մեր տան մոտի խանութներից մեկում վաճառողուհիները միշտ 2-2 են աշխատում: Մի օր էլ մեր բարեկամներից մեկը մտավ էդ խանութը,հետո դուրս գալով ասեց.
-Արա՜,էս խանութի աշխատողներն էս ինչ թարս են: Մեկը սի՜րուն-սիրուն,մեկն էլ գեշ-գեշ: Գոնե խառնեն բաժնեն:![]()
VisTolog (30.12.2013), _Հրաչ_ (06.04.2014), Գյուլխ (04.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.12.2013)
Հեռուստացույցով ինչ-որ հումորային հաղորդում էր, մեկը սև թիկնոցով, գլխարկը գլխին քաշած՝ էնպես, որ դեմքն էլ չի երևում, մանգաղն էլ ձեռքը... դե մի խոսքով, իմացաք, թե ում/ինչի մասին ա խոսքը... եկել ա մյուսի մոտ ու ասում ա՝ «ինձ չես ճանաչո՞ւմ»: Սա էլ թե՝ չէ, մանգաղավորը սկսում ա հուշել, սա նորից չի ճանաչում... Մեկ էլ մաման, թե՝ «Ես իմացա. էս բանվորի արձանը չի՞»: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, զգացի, որ լուրջ ա հարցնում, ու փռթկացրի
Ասում եմ՝ «վայ, մամ, էս հո լրիվ անեկդոտ էր», ասում ա՝ «ինչի՞, որ արձանը կարող ա խոսի, դրա համա՞ր»
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (03.01.2014), einnA (14.01.2014), Freeman (03.01.2014), ivy (03.01.2014), John (03.01.2014), Kita (20.01.2014), Lílium (03.01.2014), Ruby Rue (04.01.2014), Smokie (06.01.2014), Tiger29 (03.01.2014), Vardik! (03.01.2014), Անվերնագիր (03.01.2014), Արամ (04.01.2014), Գալաթեա (11.01.2014), Հայկօ (11.01.2014), Նաիրուհի (03.01.2014), Ներսես_AM (04.01.2014), Ռուֆուս (03.01.2014), Վահե-91 (03.01.2014)
Տորթ եմ սարքում(մեր տանեցիների համար էս արդեն իսկ զվարճալի պատմություն ա): Ամեն ինչ սիրուն դասավորեցի, մի քանի անգամ բաղադրատոմսը ստուգեցի, պարզվեց միքսերը չի միքսում: Քանդեցի, բզբզեցի, լար էր կտրվել, սիրուն փաթաթեցի, սկսեցի հարել: Տեղավորեցի ջեռոցում, անցա կրեմի աշխատանքներին: Ձմռանը, չգիտես ինչ հրաշքով հայտնված ճանճ պտտվեց, պտտվեց, ուղիղ կրեմի մեջ ընկավ: Արդեն հուսահատվում էի, կրեմի համար կաթ չկար, գյուղաքաղաքն օգնույթան հասավ, զանգերով տնական կաթ հայթայթեցի, նորից կրեմը սարքեցի, մինչև էս ամենը գլուխ կբերեի, խմորը, որ ջեռոցում էր, վառվեց: Հիմա էլ կրեմ ունեի, խմոր չունեի, արդեն գրեթե աչքերս լցրած նորմալ խմորն էլ սարքեցի, զարդարեցի, վերջում մրգերը շարեցի (արտակարգ համեղ մրգային տորթ է) ու դրեցի սառնարան՝ ըստ բաղադրատոմսի, որին սրբորեն հետևել էի, պետք է 2 ժամ սառնարանում մնար: Երբ սառնարանից հանեցի, տեղով գեղեցկություն էր, բա բո՜ւյրը... Ինքնասիրահարված ժպիտով տանում եմ հյուրասենյակ, հանկարծ դուռը կտրուկ բացեցին ու տորթս ցրիվ եկավ հատակին: Համն էդպես էլ չտեսա![]()
armen9494 (27.04.2014), CactuSoul (04.01.2014), einnA (14.01.2014), Kita (20.01.2014), laro (05.01.2014), Lílium (03.01.2014), My World My Space (04.01.2014), Ruby Rue (04.01.2014), Sagittarius (15.01.2014), Smokie (06.01.2014), Tiger29 (03.01.2014), Vardik! (03.01.2014), VisTolog (03.01.2014), Աբելյան (05.01.2014), Աթեիստ (11.01.2014), Անվերնագիր (03.01.2014), Արամ (04.01.2014), Գյուլխ (04.01.2014), Հայկօ (11.01.2014), Նաիրուհի (03.01.2014), Նարե91 (04.01.2014), Ներսես_AM (04.01.2014), Շինարար (11.01.2014), Ուլուանա (03.01.2014), Ռուֆուս (03.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (04.01.2014)
Ընկերներիցս մեկին մի աղջիկ անընդհատ զանգում ա, ինքն էլ գործի տեղը ժողովի ա էտ պահին լինում: Սմս ա գրում, որ հետո կզանգի: Ու տեքստը սխալմամբ ուղարկում ա շեֆին:
...
«Շունիկ, ես քեզ հետ կզանգեմ»
...
Վահե-91 (11.01.2014)
Alphaone (11.01.2014)
Որ Երևանում սովորում էի, մամաս ինձ հյուր էր եկել: Մաման ճանապարհը շատ ծանր ա տանում, վատ էր զգում, որոշեցի՝ իմ միայնակ ապրելու ընթացքում ձեռքբերած խոհարարական հմտությունները ցուցադրեմ: Ծաղկակաղամբով ձվածեղ եմ սարքում էլեկտրական պլիտայի վրա՝ էն քարից որ լինում են: Մի անմահական տեսք էր ստացել՝ կանաչիով զարդարած և այլն՝ մի հրաշք, էն կարգի, որ վախում եմ մինչև հասցնեմ սեղանին, տեսքն էն չլինի, գոռում եմ՝ մաաամ, հլա արի տես՝ ինչ եմ սարքել, ու ոգևորության ու զմայլանքի մեջ ոտքս էլեկտրականության լարին եմ գցում, պլիտան շուռ տալիս, հետն էլ թավան ու էդ գլխուգործոցս հայտնվեց գետնինԱհագին տխուր պատկեր էր, գոնե հասցներ տեսներ նոր:
Alphaone (11.01.2014), CactuSoul (11.01.2014), Cassiopeia (11.01.2014), einnA (14.01.2014), keyboard (11.01.2014), Kita (20.01.2014), laro (12.01.2014), Lílium (11.01.2014), Smokie (11.01.2014), Vardik! (11.01.2014), Աթեիստ (11.01.2014), Անվերնագիր (11.01.2014), Գալաթեա (11.01.2014), Հայկօ (11.01.2014), Նաիրուհի (11.01.2014), Ռուֆուս (11.01.2014)
Վերջերս պապիկս լավ չէր զգում,տարանք բժշկի: Բժշկուհին էլ վերնաշապիկը բարձրացրեց ու ստամոքսի հատվածում սեղմումներ ա անում,հետո հարցրեց. « Հայրիկ ջան,ինչու՞ եք լարվում»: Պապիկս էլ մի քիչ մտածեց ու պատասխանեց. « Ուրախությունից է,բժշկուհի ջան»:![]()
2 րոպե առաջ..
Զվարճալի պատմություններ թեմայում որոշ ակումբցիների գրառումներն եմ կարդում: Երբեմն ժպտում եմ, երբեմն անզուսպ ծիծաղում: Մայրս թաքուն մոտենում է ու կողքիս կանգնած ինքն էլ ընթերցում: Ես նկատելով.
-Մամ հինչ պենիյը՞ս, բալքամ (գուցե) սա հանց տեքստա վեր չի կարելի տու կարթիս:
Մայրս, որ բոլորովին վերջերս է համացանց մտնել սովորել և որ մինչև հիմա իրեն ծանոթ կայք էջերում դեռ հայատառ տեքստի չէր հանդիպել, հուզումնալից պատասխանում է.
- Վաաաա... մաքուր հայերենա է կիրած: Պա սա հու՞նց կարողա փիս պեն ինի![]()
Alphaone (14.01.2014), Ariadna (08.04.2014), CactuSoul (14.01.2014), Chuk (15.01.2014), einnA (14.01.2014), John (14.01.2014), Kita (20.01.2014), Lílium (14.01.2014), murmushka (15.01.2014), Smokie (15.01.2014), Srtik (07.06.2014), V!k (14.01.2014), Vardik! (14.01.2014), _Հրաչ_ (14.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անվերնագիր (14.01.2014), Արէա (15.01.2014), Հայկօ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (14.01.2014), Շինարար (14.01.2014), Ռուֆուս (14.01.2014), Վոլտերա (14.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (15.01.2014)
ու թեև ես ամբողջ էությամբ դեմ եմ գռեհկությանն, իսկ էս պատմությունը տեղով թյուրիմացություն է, բայց պիտի պատմեմ...
Փոքր ժամանակվանից ցուցանակները կարդալու անկապ սովորություն ունեի, որ մինչև հիմա պահպանվել է: Սևանի ափին մի լողափ կա՝ Գոռի լողափ: Մի քանի օր առաջ ուժեղ քամին «գ» տառը ձյունով էր ծածկել ու Երևան-Գավառ երթուղայինում մեկը կիսաապշած՝
- Հլը նայեք ինչ ա գրած, արա՜...
Ariadna (08.04.2014), Chuk (15.01.2014), Ingrid (27.06.2014), John (15.01.2014), Lílium (15.01.2014), Sagittarius (15.01.2014), Smokie (15.01.2014), Tiger29 (15.01.2014), Vardik! (16.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Հայկօ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ռուֆուս (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Մի դեպք հիշեցի...
Մի անգամ Երևանից տաքսիով Գյումրի եմ գնում, հետևում ես էի ու գերմանացի մի զույգ, դիմացն էլ վարորդի կողքը նստած միջին տարիքի, կարմիր մազերով, միջին վիճակագրական հայ կինարմատ: Մեր համար գնում ենք, գերմանացիներն էլ ամբողջ ճանապարհին իրար հետ գերմաներեն են խոսում, մեկ էլ էս կինը շուռ եկավ ինձ ու ասում ա.
- Ուֆ, էս պարսիկներն էլ:
Ես էլ անակնկալի եկա ու անմեղ հայացքով հարցնում եմ.
- Ի՞նչ պարսիկներ:
- Կողքիդ նստածները, գլուխս տարան, ասա ինչ եք կորցրել Հայաստանում, գնացեք ձեր Պարսկաստաններում վեր ընկեք:
- Բայց իրենք պարսիկ չեն, գերմանացի են, գերմաներեն են խոսում:
- Դու գերմաներեն գիտե՞ս:
- Չէ:
- Բա ի՞նչ գիտես, թե գերմաներեն են խոսում:
- Գերմաներեն չգիտեմ, բայց կարողանում եմ լեզուները տարբերել: Համ էլ հեչ պարսիկի նման չեն, սպիտակ մաշկով, շեկ մազերով:
Տենց մի քանի րոպե լուռ գնացինք, բայց դե ինքը տակը մնացողը չէր, էլի շուռ եկավ.
- Հիմի ուզում ես ասել, որ շեկ պարսիկ չի լինու՞մ:
-![]()
I may be paranoid but no android!
Alphaone (15.01.2014), Bruno (15.01.2014), CactuSoul (18.01.2014), keyboard (15.01.2014), Kita (20.01.2014), Lílium (15.01.2014), Lusina (15.01.2014), Ruby Rue (15.01.2014), Smokie (15.01.2014), Vardik! (16.01.2014), VisTolog (20.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (15.01.2014), Շինարար (15.01.2014), Վոլտերա (15.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (18.01.2014)
Վերևներում Ալֆայի տորթի պատմությունը կարդացի, մի բան էլ հիշեցի մանկությունիցս...
1990 թիվն էր, փոքր հորաքույրս ամուսնանում էր: Մամաս ասել էր, որ ամուսնական տորթը ինքն էր թխելու ու հարսանիքի նախորդ գիշերը մեծ հորաքրոջս աղջկա հետ անցավ գործի: Հորքուրներիս ու հորեղբորս երեխեքն ու թոռներն էլ էին մեր տան, փոքր երեխեք էինք, մեր համար գիշերը չքնելու հարմար պատրվակ էր ու ամբողջ գիշեր արթուն մնացինք, խաղացինք, կողքից էլ տորթի պատրաստման գործընթացին հետևելով, միքսերի ճաղերի վրայի կռեմը լպստելով և այլն: Տորթն էլ ինչ տորթ, իսկական գլուխգործ էր, մեծ, երեք հարկանի, երկրորդի հարկի մի մասը փորած մեջը երկնագույն ժելեով լիճ, լճի վրա էլ շաքարից կարապներ: Մենակ թե էդ ժելեն ոչ մի կերպ չէր ուզում հայտնվել նախատեսված փոսի մեջ, հա տորթի վրայից սղղում, ընկնում էր սեղանին: Ամեն անհաջողությունը մեր մոտ ծափ-ծիծաղ էր առաջացնում, վերջը մի քանի հոգով ժելեն բռնեցինք տեղը գցինք, զույգ կարապները վրան դրեցինք ու քանի որ սառնարանում հնարավոր չէր տեղավորել, դրսում դրեցինք: Մեր թաղում էլ լիքը կատուներ կային, դրա համար հերթով ամբողջ գիշեր հերթապահում էինք, որ հանկարծ կատուները տորթին մոտիկ չգան:
Հաջորդ օրը տորթը տեղավորեցինք վարձած ԼԱԶիկ թե ՊԱԶիկ ավտոբուսի մեջ, մենք էլ նստեցինք ու գնացինք հարսանիք: Էդ թվերին Գյումրիի ճանապարհներին մի մետր հարթ տեղ չկար, ամենուր դաժան փոսեր էին: Ու էս ավտոբուսի էշ վարորդը արագության տակ մի հատ նենց մի փոս ընկավ, որ ավտոբուսի մեջ եղածներս, տորթն էլ հետներս մոտ կես մետր վեր թռանք: Ու էդ պահը ոնց որ կինոների էն դանդաղեցված կադրերից լիներ, տորթն օդի մեջ, բոլորս սարսափահար աչքերով, բերաններս բաց տորթին ենք նայում ու հետո ամեն ինչ արագանում է ու տորթն իր երեք հարկով, լճով ու վրայի զույգ կարապներով ցաք ու ցրիվ է գալիս նստարաններին ու հատակին: Ոչ մի բան հնարավոր չէր փրկել, ստիպված գնացինք խանութից երկու հատ անկապ տորթ առանք ու ուշացած հասանք հարսանքատուն: Տարիներ շարունակ խնամիները բամբասվում էին, թե էդքան ասինք տորթը մեր կողմից, մթոմ էդ ինչ տորթեր էինք տարել որ, զատո երբ որ մենք ենք բարեկամներով հավաքվում, միշտ էդ տորթի պատմությունն ենք հիշում ու մի բոլ ծիծաղում:
I may be paranoid but no android!
Alphaone (15.01.2014), Ariadna (08.04.2014), CactuSoul (18.01.2014), Kita (20.01.2014), Lílium (15.01.2014), Ruby Rue (15.01.2014), Smokie (15.01.2014), Vardik! (16.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անտիգոնե (15.01.2014), Հայկօ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), տեսիլք (17.01.2014)
Էսօր Երևանից Գյումրի եմ եկել, նստել եմ երթուղային, որ հասնեմ մեր տուն: Խելոք նստած ենք, վարորդի ճաշակով կլկլոց ենք լսում ու հլը հերիք չի ինքն էլ ձայնակցում է, բայց էդ չի կարևորը էս պատմության մեջ: Մեր համար գնում ենք, մեկ էլ կողքից մի փսլնքոտ երիտասարդ իր մեքենայով տուր թե կտաս մեր երթուղայինին: Տնաշենը ժամանակ գտավ, Թաթուլի նվաղկուն ձայնն էինք վայելումՈՒ փախա~վ, դե էդ երիտասարդը էլի:
Էս մեր վարորդն էլ ոչ տարավ, ոչ բերեց, ասեց` ժողովուրդ ջան պինդ բռնվեք, կպանք հետևից, ու սկսեց քշել ջահելի հետևից: Մի ողջ երթուղային մոտ 40 րոպե դըխկշըխկում էր, աջ ու ձախ ընկնում, որ հասնեինք մեքենայի հետևից: Ընթացքում էլ թարմ-թարմ հայհոյանքներ էինք լսում, մի երկու տատիկ գոռգռում էին, թիթիզ աղջիկներն էլ նվնվոց դրեցին, մինչև բռնեցինք էդ դամբուլին:
![]()
Alphaone (17.01.2014), CactuSoul (18.01.2014), John (17.01.2014), Kita (20.01.2014), Smokie (20.01.2014), Tiger29 (17.01.2014), V!k (17.01.2014), Vardik! (20.01.2014), VisTolog (17.01.2014), Արէա (18.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Ուլուանա (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (18.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ