User Tag List

Էջ 7 99-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 1482 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

  1. #91
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ուրեմն ենօրը լսարանում տետրեր էին դրված,ձմեռվա քննաշրջանից էին մնացել, պինդ մամնի ֆիզիկա առարկայից:Նայում էի թե ինչ սխաներ էին արել ու դասախոսն ինչ գնահատակններ էր նշանակլ:ՄԻ հատ հարց կար Բորի պոստուլատնորից, ուսանողներից մեկը գրել էր՝ «բոլորն ապացուցել են …» կողքը կարմիր գրիչով գրած էր՝«բոլորը չէ Բորը»:Երևի ետ ուսանողը շպոից էր արտագրել ու Բորի փոխարեն բոլորն էր գրել
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  2. #92
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Կարչ կասեմ.
    Մի անգամ դպրոցում դասից պախել եինքյ Մտել եինք զուգարան, պատուհանը բացել ուզում եինք դուրս տրնեինք , մեկել դասխեկը մտավ Ասեց ես ինչեկ անում , ընկերս ել ասեց



    Մաքուր oդ ենք շնչում (զուգարանում ետե չմորացաք)
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  3. #93
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Էս պատմությունը շատ հին է, նույնիսկ չգիտեմ ում հետ է եղել, բայց իրական է և ուսանելի ,Սովետական տարիներին մոտ 80-ական թվերին մի պաշտոնյա, եթե չեմ սխալվում գործարանի տնօրեն 3 աղջիկ ուներ, ու կինը 4-րդ անգամ հղի էր: Աշխատանքի վայրում անհամբեր ծննդատնից լուր են սպասում… մի խոսքով զանգում են ասում են նորից աղջիկ է ծնվել: Հիմա էս աշխատողները, իր ենթականերից ոչ-ոք չի համարձակվում մտնի նրա սենյակ ու հայտնի նրան լուրը: Դե, որ չսպանի, աշխատանքից հաստատ կհեռացնի … Վերջը, գտնում են ամենահամարձակին ուղարկում են նրա սենյակ լուրը հայտնելու:
    -Պարոն Մարտիրոսյան,- կմկմում է աշխատողը,- հիվանդանոցից զանգեցին, զույգ աղջիկ եք ունեցել:
    Էս տնօրենը գժժվում է, ձեռքի ընկածը ջարդուփշուր է անում.
    - Վալոդ տունս քանդեցիր, էս տաս տարվա մեջ մի հատ լավ լուր չհայտնեցիր:
    - Դե լավ Մարտիրոսյան ջան, ինչ ես ջղայնացել, կատակի էլ չես դիմանում, զույգ աղջիկ չի ընդամենը մի աղջիկ ա :
    Մարտիրոսյանի սիրտը տեղն է ընկնում, Վալոդին էլ մի լավ մաղարիչ է անում, լավ լուր հայտնելու համար…
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  4. #94
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Անցած ուրբաթ դասի ենք, պոլիտեխնիկի 5-րդ մասնաշեքում, Ժամը 19:00 էր դասը նոր էր սկսվել չորս կողմը բացարձակ լռությունա, տեց բան պոլիտեխնիկում էրևի մենակ ետ ժամերինա լինում,մեկել սկսեցին ինչ որ տարօրինակ ճռճռոցներ լսվել վերևի հարկից ու ինչ որ արտասովոր ձայներ էին գալիս:Շրջվեցի ընկերոջս հարցնում եմ ,-էս ինչ ձեներեն, դու լսում ե՞ս… լուրջ նայեց դեմքիս ու ասեց,- ապե տաշում են:Ահագին խնդացինք:

    Հ.Գ. Ով կարգին հաղորդումները նայում է ինձ կհասկանա:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  5. #95
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում TigranM-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցած ուրբաթ դասի ենք, պոլիտեխնիկի 5-րդ մասնաշեքում, Ժամը 19:00 էր դասը նոր էր սկսվել չորս կողմը բացարձակ լռությունա, տեց բան պոլիտեխնիկում էրևի մենակ ետ ժամերինա լինում,մեկել սկսեցին ինչ որ տարօրինակ ճռճռոցներ լսվել վերևի հարկից ու ինչ որ արտասովոր ձայներ էին գալիս:Շրջվեցի ընկերոջս հարցնում եմ ,-էս ինչ ձեներեն, դու լսում ե՞ս… լուրջ նայեց դեմքիս ու ասեց,- ապե տաշում են:Ահագին խնդացինք:

    Հ.Գ. Ով կարգին հաղորդումները նայում է ինձ կհասկանա:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #96
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Էսօր ես ու երկու ընկերուհիներս գնացինք խանութ` լիցքավորման քարտ առնելու: Քարտն առա, ջնջեցի ու միանգամից գցեցի աղբամանը ու հետո բարձրաձայն, շշմած մի քիչ, ասացի «քարտն առանց լիցքավորելու գցել եմ աղբամանը…» : Ընկերուհիներս սկսեցին ծիծաղալ, ու երբ ուշքի եկա՝ նույնպես ծիծաղում էի: Ընկերուհիս խորացավ աղբամանի մեջ և հանեց քարտը: Ես ու մյուս ընկերուհիս էլ ուշագնաց էինք լինում ծիծաղից : Գնում էինք համալսարան, ես էլ ճանապարհին լիցքավորում էի, մեկ էլ գրվեց «քարտն օգտագործված է» ու էդ ժամանակ էլ ավելի մեծ ծիծաղ էր սկսել 3իս մոտ : Նորից հետ դառանք էդ խանութն ու ընկերուհիս հանեց իմ քարտը, տեղում լիցքավորեցի: Իհարկե այս անգամ լիցքավորվեց, բայց մի ժամից ավել հետո ծիծաղում էինք կատարվածի վրա :
    Էդ ամենին պարզապես պետք էր ներկա լինել, որ զգայիք ամբողջ պատմության համը : Իմ մոտ սովորություն ա դառել արդեն առանց լիցքավորելու քարտը շպրտել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  7. #97
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ես ու երկու ընկերուհիներս գնացինք խանութ` լիցքավորման քարտ առնելու: Քարտն առա, ջնջեցի ու միանգամից գցեցի աղբամանը ու հետո բարձրաձայն, շշմած մի քիչ, ասացի «քարտն առանց լիցքավորելու գցել եմ աղբամանը…» : Ընկերուհիներս սկսեցին ծիծաղալ, ու երբ ուշքի եկա՝ նույնպես ծիծաղում էի: Ընկերուհիս խորացավ աղբամանի մեջ և հանեց քարտը: Ես ու մյուս ընկերուհիս էլ ուշագնաց էինք լինում ծիծաղից : Գնում էինք համալսարան, ես էլ ճանապարհին լիցքավորում էի, մեկ էլ գրվեց «քարտն օգտագործված է» ու էդ ժամանակ էլ ավելի մեծ ծիծաղ էր սկսել 3իս մոտ : Նորից հետ դառանք էդ խանութն ու ընկերուհիս հանեց իմ քարտը, տեղում լիցքավորեցի: Իհարկե այս անգամ լիցքավորվեց, բայց մի ժամից ավել հետո ծիծաղում էինք կատարվածի վրա :
    Էդ ամենին պարզապես պետք էր ներկա լինել, որ զգայիք ամբողջ պատմության համը : Իմ մոտ սովորություն ա դառել արդեն առանց լիցքավորելու քարտը շպրտել :
    Լավ էլ սովորույթ է Ուղղակի ընկերուհիդ է մեղք,խեղճ աղջիկ… ամեն անգամ աղբամանից քարտ հանել կլինի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #98
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Էս դեպքը տեղի ա ունեցել տարիներ առաջ ինձ մի ծանոթ մարդու հետ: Ուրեմն մի կին էր մահացել, էդ մարդն էլ գնացել էր թաղման: Երբ ներս մտավ մեռածի տուն իր դեմից դուրս եկավ էն կինը, ում, իր կարծիքով, թաղելու էին: Խեղճ մարդը քիչ էր մնում ուշագնաց լիներ, ու առաջին հարցը, որ մտքին եկավ դա «բա դու չե՞ս մեռել» : Դե հետո պարզվեց, որ ոչ թե այդ կինն էր մահացել, այլ իր քույրը, իսկ այդ մարդը սխալ էր հասկացել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #99
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Այսօր լուրերում կարդացի։ Ուրեմն Չինաստանի Չունցին քաղաքում մի անշարժ գույքի ֆիրմա քաղաքում մի թաղամաս է գնել ու ուզում է մեծ առևտրի կենտրոն ու բարձրահարկ շենքեր կառուցել։ Բայց այդ մասում առանձատուն ունեցող մի մարդ հրաժարվել է տունը ծախել առաջարկված գնով, ավելի մեծ գումար է պահանջել։ Արդյունքը կարող եք տեսնել այս նկարում.

    http://www.rambler.ru/news/world/funnynews/9925793.html
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. #100
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մի օր ընկերուհուս հետ նստած էինք բացօթյա սրճարանում, խնդրեցինք, որ մատուցողը մեզ նկարի, մինչ նրան կտայինք ֆոտոապարատը, տեսանք, որ նա միանգամից կարմրեց ու ասաց, դե թուղթ ու գրիչ տվեք, մենք սկսեցինք ծիծաղել ու տվեցինք ֆոտոապարատը, նա փաստորեն լավ նկարում էր, և մտածել էր թե մենք գիտենք այդ մասին
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  11. #101
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ուրեմն այնպես է ստացվել, որ քրոջս ու եղբորս առաջին ուսուցչուհին, այսինքն՝ դասվարը, մայրս է եղել։ Դե, նրանք էլ մամային դպրոցում «ընկեր Մուշեղյան» էին դիմում, հետը «Դուք»-ով էին խոսում, ինչպես վայել է իսկական աշակերտին։ Մի խոսքով՝ դպրոցում մաման իրենց համար ուսուցչուհի էր (ի դեպ, բավական խիստ ), տանը՝ մամա ։ Հետաքրքիրն այն էր, որ դպրոցում երբեք չէին շփոթվում, ասում՝ մամա, բայց տանը պատահում էր, որ սովորության համաձայն՝ ընկեր Մուշեղյան էին ասում։ Մի հետաքրքիր հանգամանք էլ կար. երբ մամաս դասարանի երեխաներին սովորեցրել էր, որ մեծերին «Դուք»-ով է պետք դիմել, սկզբում դասարանի աշակերտներից միայն երկուսը դա յուրացրեցին... իր սեփական երեխաները... Մնացածները դեռ ահագին ժամանակ շարունակում էին «դու»-ով խոսել իրենց ուսուցչի հետ։

    Մի անգամ էլ, դասերն արդեն ավարտվել են, մաման քրոջս հետ պիտի արդեն դուրս գա դասասենյակից ու դուռը փակի, որ միասին գնան տուն։ Քույրս էլ գրատախտակին ինչ-որ բաներ է գրում (կամ նկարում), մամաս էլ ինչքան կանչում է, որ դուրս գա, անընդհատ ասում է. «Հիմա կգամ, ընկեր Մուշեղյան» (թեկուզ մենակ են, բայց քանի դպրոցից դուրս չեն եկել, դեռ ընկեր Մուշեղյան է, էլի )։ Մի խոսքով, մաման մի քանի անգամ կանչելուց հետո ասում է. «Վերջ, ես արդեն դուռը փակում եմ, գնամ»,- ու դուռը փակում է քրոջս վրա, բայց դռան հետևում կանգնած՝ սպասում, թե ինչ կլինի։ Քույրս էլ սկզբում չի հավատում, որ իրոք դուռը փակել, գնացել է, գնում է դեպի դուռը, որ բացի, դուրս գա, բայց տեսնում է, որ դուռն իրոք փակ է... սկզբում խփում է դռանը՝ կանչելով. «Ընկե՛ր Մուշեղյան, բացե՛ք, ընկե՛ր Մուշեղյան...», քիչ հետո՝ ավելի անհանգստացած ձայնով, արդեն գրեթե լացակումած. «Ընկեր Մուշեղյա՜ն...» , ու որ տեսնում է՝ էլի ձայն չկա, արդեն իրեն կորցրած, դռանն ուժեղ խփելով՝ գոռում է. «Մա՜մա՜, բա՜ց...»։ Դե, մաման էլ ծիծաղելով արդեն բացում է դուռը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Srtik (01.05.2015)

  13. #102
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    36
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մորաքույրս գյուղում խանութ ուներ, ժողովուրդն էնքան պարտքով ապրանք էին տարել, որ մի քանի տետր արդեն լցվել էր էդ մարդկանց անուններով: Մի օր էլ, մորաքրոջս ամուսինը թղթի վրա գրեց «Ապառիկ չկա» ու կպցրեց պատին, որ գոնե կարդան ու ամաչեն ձրի ապրանք ուզելուց:
    Մի քանի օր գնորդները գալիս-գնում էին ու ուշադրություն չէին դարձնում էդ գրածի վրա, էլի ասում էին էս ինչ բանը տվեք, վաղը փողը կբերենք...Մեկ էլ երրորդ օրը մի մարդ եկավ ու ասեց.
    -Աբո ջան, էդ ապառիկը ե՞րբ եք բերելու, որ տենանք, թե էդ ինչ ա: Թե չէ քանի օր ա գալիս եմ, մենակ գրած ա ապառիկ չկա:
    Էդ օրվանից պատին գրեցին «ՆԻՍՅԱ ՉԿԱ»:

  14. #103
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    ՈՒրեմն մի երիտասարդ մի աղջկա ժամարդում է, աղջիկն էլ համաձայնվում է: Հանդիպում են, զբոսնում ու որոշում են մտնել մի տեղ մի բան խմելու: Նստում են, մի շիշ ֆրանսիական գինի են պատվիրում: Աֆիցանտը ( ոչ աֆիցանտուհին) ջարդրտվելով, խունջիկ-մունջիկ անելով պատվերը բերում է:
    - ՏՂԱ . Լավ տեղ ա չէ՞
    - ԱՂՋԻԿ . Դե եսիմ...
    - ՏՂԱ . Հա բայց էս ինչ անկապ մուզիկա են դրել, մի հատ կարգին բան չկա՞
    - ԱՂՋԻԿ . Դե սենց... տպերը նմանատիպ մուզիկա են լսում
    - ՏՂԱ . Հա ճիշտ ես էս Եվրոպան ցնդած տեղա, ինչ տեսակ մարդ ասես չես տենա... հլա սրանց հագածը նայի, բա մազերը... արա լավ բա տղեն տենց կլինի: Էս խի՞ են սաղ մեզ նայում
    - ԱՂՋԻԿ . Չէ մեզ չեն նյում, .... քեզ են մենակ նայում
    - ՏՂԱ . Հա դե մեջների կարգին տղեն ես եմ ... բայց արդեն նեռվերից վրա ազդում են, ի՞նչ ես նայում արա
    - ԱՂՋԻԿ . Լսի արի դուրս գանք հա էստեղից, մենակ ես էմ աղջիկ... արդեն վախենում եմ , էս ո՞ւր բերեցիր ինձ, ուրիշ կարգին տեղ չկա՞րրրրր
    - ՏՂԱ . Հա բայց տեղը լավ էլ պրիստիժ տեղա, կաֆեն էլա սիրուն, մենակ մեջի ժողովուրդը մի տեսակ... տարօրինակ են.... արա էս սաղ ........ են??????? արա տենց չնայես ես քու..........
    Մի խոսքով սրանք հոմոսեքսուալների կաֆե էին մտել, որտեղ մասան ահավոր հավանել էր տղային , բայց թշնամանքով էին վերաբերվում աղջկան: Իսկ քանի որ տղան հայ էր, էն էլ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՏՂԱ, պատկերացրեք քանի հոգու գլուխն է ջարդում գինու շշով ու իր բռունցնքերով: Բայց թե ինքը մենակ, իսկ Եվրոպայում ի՞նչն է շատ, հոմոսեքսուալները... հավաքվում են խեղճին լանգենտ սարքում: Ոչինչ առջևում 1 ամիս ժամանակ կար վնասվացքները լավացնելու համար ... ոստիկանական բաժանմունքում

    Ավելացվել է 7 րոպե անց
    Էս դեպքերն էլ տեղի են ունեցել շատ վաղուց, դեռևս կոմունիստական ժամանակաշրջանում, երբ մեր հայ տղամարդիկ մեկնում էին Ռուսաստանա խոպանի... ձեռքի հետ էլ ծանոթություններ էին հաստատում ռուս աղջիկների հետ: Բայց քանի որ ռուսերենին լավ չէին տիրապետում երկխոսությունը նման ձևով էր ընթանում՝
    ( հայերեն- արի այսօր ժամը 9-ին հանդիպենք այստեղի "ստոլբայի" մոտ)
    -Զդռասվույ, դավայ դեվիձ չիսով տի ստոլբա յա ստոլբա
    -------------------------
    Նույն սցենարով - Սյեմ չիսով տվայա գլազա մայա գլազա իրար սվարկա

    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 06.04.2007, 21:46: Պատճառ: Գրառման ավելացում
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  15. #104
    LAMER անդամ Vahan Jan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Երեվան - EREVAN ? XI ES XAPUM AY GYUMRECI ?????
    Տարիք
    33
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Շատ լավն էր
    im am lammmmmer....fuu
    Copyright © 1997—2007 TErroristOS
    LAMERS Must DIe!

  16. #105
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    36
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Այս զվարճալի պատմությունը Ռուբեն Գասպարյանի «Ծագումով գյումրեցի ենք» գրքից եմ գրում: Իրական դեպք է. կատարվել է նրա հետ:

    «Մորական տատս՝ բաբոս (էդպես էինք ասում), Թիֆլիս էր ապրում, Վորոնցով, Չայսուբանսկի թիվ 6 տանը: Տասնյոթ տարեկան տղա էի: Մի օր մերս ասաց՝ գնա Թիֆլիս, բաբոյին բեր: Ուրախությամբ համաձայնվեցի, քանի որ Թիֆլիս աչք դրած աղջիկ ունեի: Նստեցի գնացք և հաջորդ օրը հասա Թիֆլիս: Երբ տուն հասա, գիշերվա ժամը երկուսն էր: Բաբոն դուռը բացեց, ներս մտա, մի քիչ խոսեցինք, ասի. «Բաբո, ի՞նչ կա ուտելու», թե. «Բալա ջան, ընդեղ պանիր, հաց կա»: Ասի՝ բաբո ջան, մաման երկու հատ եփած հավ է դրել հետս ( մանավանդ ամբոցջ ճանապարհին աչքս էդ եփած հավերի վրա էր ), արի մեկը հիմա ուտենք, մյուսն էլ վաղը առավոտը կուտենք ու կշարժվենք: Թե. «Բեր բալա ջան»: Տատս ութսունվեց տարեկան էր, աչքերը լավ չէին տեսնում իր ասելով, բայց հլը փորձեիր թեյի մեջ չորս շաքար գցեիր, վռազ կտեսներ : Պապս էլ ժամանակին պովր (խոհարար) էր աշխատել, Աստված հոգին լուսավորի, շատ բարի, լավ մարդ էր: Մամաս պապիս անունն է ինձ դրել, դե, քանի որ պապս պովր էր, պատից կախված չախուներ ( սուր մեծ դանակներ) ունեին: Ուզեցի չախուն վերցնեմ, որ էդ եփած հավը կտրեմ, բաբոս թե. «Անաստված, իմ աչքերը էդքա՞ն էլ լավ չեն տեսնում, որ ես կտրեմ«: Ասի. «Դու կտրի, բաբո»: Բաբոս տարավ-բերեց էս չախույով որ խփեց հավին, էս եփած հավը արյունի մեջ կորավ: Սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց, մի երկու վայրկյան հետո բաբոս ղժժաց: Դու մի ասա՝ փոխանակ հավին խփեր, իր բութ մատի եղունգն էր թռցրել: Բաբոս գոռում էր, թե շուտ արա, շտապ օգնություն կանչիր: Է՜, ո՞նց կանչեմ, ոչ վրացերեն գիտեմ, ոչ լրիվ ռուսերեն, համ էլ գիշերվա ժամը երկուսն անց է, հեռախոս էլ չկար:
    Ասի, բաբո ջան, արի շաքար ծեծեմ, լցնեմ վրան, թող արյունը կտրվի, մինչև լույսը բացվի: Ասաց՝ բեր բալա ջան: Ձեզանից շատերը լավ կհիշեն առաջվա խոշոր շաքարները: Սխտորի աման կար, մեջե ծեծեցի ու լցրեցի բաբոյի ձեռքին, և շորով սկսեցի փաթաթել: Ինչքան փաթաթում եմ, էնքան արյունը դուրս է տալիս: Վերջը, էնքան փաթաթեցի, որ արյունը էլ չերևաց, ու պառկեցրի քնելու: Ես էլ երեխա տղա, էս ամեն ինչից հոգնած, հազիվ էի աչքս կպցրել, մեկ էլ տեսնեմ բաբոս նորից գոռում է ՝ բալա ջան հելի, ձեռքս էլի ցավում ա, երևի շաքարը ջանն ա քաշել, հելի նորից շաքար ծեծի: Սկսեցի բաբոյի ձեռքի շորը քանդել: Քանդեցի-քանդեցի, այ քեզ հրաշք, մատը նորմալ է, եղունգը տեղը, աչքերիս չէի հավատում: Դու մի ասա, գիշերը, որ ցավում է, բաբոն ինքն է քանդում շորը, հետո փոխանակ ցավող մատին կապի, բռնում առողջ մատին է փաթաթում: Իսկ էդ առանց եղունգ մատը, որ կպնում է վերմակին, ցավում է: Ինչևէ, նորից շաքար լցրեցի, կապեցի, մի կերպ քնեցինք: Առավոտյան շտապ օգնություն կանչեցինք, եկավ, սրսկեց, սիրուն վիրակապ դրեց, թողեց գնաց:
    Բաբոս շատ սիրուն կին էր: Մի շալ ուներ փուսկուլներով, շորերի վրայից գցում էր: Հագած-կապած, ակնոցը դրած, ընկել եմ բաբոյի թևը ու քայլում ենք դեպի գնացքը: Ով Թիֆլիսի պեռոնն եղել է, կհիշի, լիքը մարդիկ են նստած երկու կողմում, իսկ մենք էլ մեջներով քայլում ենք դեպի գնացքը: Հանկարծ բաբոն կանգնեց, թե՝ սպասի բալա ջան, ոտքերս առաջ չեն գալիս:
    Ասի՝ ի՞նչ է եղել, բաբո: Ասաց՝ վայթեմ փոխանիս ռեզինը փախավ: Ասի, ինչխ թե, ու նայեմ, ի՞նչ տեսնեմ. դեղին գույնի փոխանը, սև ու սպիտակ թելերով կարկատած, մեջտեղն էլ թաց, ընկած է ոտքերի արանքը, չուլ ու փալասներն էլ հետևը:
    Ասի՝ բաբո ջան վերև քաշի, խայտառակ եղանք, ժողովուրդե մեզ է նայում: Բաբոն թե՝ չեմ կարում կռանամ: Ասի՝ ո՞վ պտի կռանա, ու սկսեցի բաբոյի փոխանը վերև քաշել: Մի կերպ քաշեցի վերև ու տվի բաբոյի ձեռքը, ասի՝ ձեռքովդ ձիգ պահի: Հազիվ հասանք գնացքին:
    Բաբոն մի ձեռքը գցեց բռնիչին, մոռացավ, որ մյուս ձեռքով փոխանն էր բռնել, երկրորդ ձեռքն էլ գցեց, որ բարձրանա, նորից փոխանը փախավ:
    Հիմա պրավադնիկը գոռում է, թե շուտ արեք, բարձրացեք, գնացքը շարժվում է: Պրավադնիկին ասացի բաբոյի ոտքերը չեն շարժվում, և խնդրեցի թե՝ արի ես բարձրացնեմ, դու փոխանը հանի: Էդպես երկուսով մի կերպ բաբոյի փոխանը հագից հանեցինք, ու շպրտեցի գնացքի տակ: Բարձացանք, նստեցինք մեր վագոնը: Տեսնեմ բաբոն ծնկներին է խփում ու ասում. « Բալա ջան, էս ինչ էր եղավ»: Ես էլ գիտեմ, պիտի ասի, թե էս ինչ էր եղավ, խայտառակ եղանք: Ասի. « Բաբո ջան, ի՞նչ եղավ»: Թե. «Բալա ջան, շեքերս պաղավ»: Կողքս մի թերթ կար սեղանին դրված, ճմրթեցի ու քցեցի բաբոյի շեքերի արանքը, ասի՝ դե տաքացիր: Չեք պատկերացնի, ամբողջ գիշեր չքնեցի, քանի որ բաբոյի հագին փոխան չկար, ասի, հանկարծ մարդ չմոտենա, բաբոյին բան չպատահի, ու ըտպես բաբոյին, առանց փոխան, հասցրի Լենինական » :

Էջ 7 99-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Գրառումներ: 130
    Վերջինը: 18.01.2019, 12:28
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •