Ես այդպես ուրիշի տան դուռն եմ բացել...

2007- ին Հայաստանում էի, որոշեցի աղջկաս հետ մի տաս օրով Երևանում ապրել: Մոտիկ բարեկամներս ազատ բնակարան ունեին, բանալիներն ինձ տվեցին, հասցեն էլ հետը, որ ես գնամ, գտնեմ: Թաղամասն ու շենքը գտնելը ոչ մի խնդիր չառաջացրին, տաքսու վարորդը հեշտ ու հանգիստ հասցրեց պահանջված տեղը: Բայց ա'յ մուտքերի վրա ոչ մի համար չկար: Ինձ պետք էր երկրորդ մուտք, երրորդ հարկ, ձախ կողմի դուռ: Իմ արևին ճիշտ ընտրություն անելով, բարձրացանք երրորդ հարկ ու թեկուզ մի քիչ դժվար, բայց բացեցի բնակարանի դուռը: Ու ի՞նչ... դիմացս կանգնած է միջահասակ տարիքի մի կին այսպիսի

հայացքով, ու անսպասելիությունից այնպես է կարկամել, որ ո'չ մի բառ չի կարողանում ասել: Ես էլ ապշեցի: Հարցնում եմ.
-Տիկին այստե՞ղ եք ապրում:
- Բա որտե՞ղ ապրեմ...
-Իսկ սա ո՞ր մուտքն է :
-5 -րդ...
Հիմա մի կորցրել եմ ինձ, արդարանում եմ, որ ես գող չեմ, երեխայի հետ հաստա'տ գողության չէի գնա՝ ծանր պայուսակներն էլ ձեռքներիցս կախ...
Կինն սկսեց ծիծաղել, հետո էլ՝
-Որ մեր տան դուռը բացել եք, եկեք ձեզ սուրճ հյուրասիրեմ:
Հրաժարվեցի... Ի՞նչ սուրճ, ի՞նչ մեկել... Լավ էր, որ միլիցիա չէր կանչել: Էժան պրծանք:

Էջանիշներ