User Tag List

Էջ 4 99-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 1482 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

  1. #46
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Զվարճալի պատմություններ

    Ուսուցիչների և դպրոցական տարիներից խոսք գնաց, մի այսպիսի բան հիշեցի...
    Դասերից փախնել չէի սիրում, բայց երբ դասարանով էինք փախչում, ես ել ետ չէի մնում...
    Դե պատահում էին դեպքեր, երբ <իբր> դասարանի բանալի էինք կորցրել դրսում և ամբողջ դասարանով այդ բանալին էինք փնտրում...
    Դե մի անգամ էլ դասարանի երեխաներով որոշեցինք չփախնել, այլ դուռը ներսից փակեցինք, մենք էլ ներսում լուռ նստեցինք: Թարսի պես էլ այդ օրը ամենաչար տղան չէր եկել...
    Ուսուցչուհին եկավ , դուռը թակեց և զայրացած ասաց.
    - Վաչե' դուռը բացիր, հակառակ դեպքում կգնամ տնօրենի մոտ...
    Վաչեն հենց այդ նույն չար տղան է...
    Հաջորդ օրը մենք Վաչեին պատմում ենք , թե ինչ է եղել, ու ինքը ինչ անի, որ լավ լինի... Մոտենում է այդ ուսուցչուհուն, որը արդեն համոզվել էր, որ դասարանում իրոք մարդ չկար , և ասում է, որ ինքը դասարանում չի եղել , դասարանը դատարկ է եղել, մարդ չի մնացել ...
    Ուսուցչուհու հարցը.
    - Դե եթե այդքան խելոք ես, ուրեմն ասա, թե ո?նց ես իմացել, որ ես ինչ եմ ասել...
    Կամ էլ գնա ՎԻնի Պուխի մուլտֆիլմը նայի ... а если дома никого нету, кто говорит

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (28.11.2012), Kiss (09.05.2011), Smokie (16.06.2010)

  3. #47
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ (մոտ երկու տարի առաջ) փողոցում մի հատ շատ դուրեկան աղջիկ տեսա, մտածեցի մեկա գնում եմ կանգառ հետը զրուցելով իջնեմ: Դե մոտեցա սկսեցի խոսեցնել: Ինքը ասաց, որ գնում է տղայի հետ հանդիպման , ու վոր ես իրա կողքից հեռու գնամ, բայց ես կասկածեցի ու մի խոսքով շարունակեցի խոսացնել (բայց ինքը թեման պաշտպանում էր) դե հասանք օպերայի մօտ մեկել ասումա
    -աայ են տղենա
    նայում եմ իմ մանկության ընկերնա:
    Դե պատկերացրեք դրությունից վոնց դուրս եկա, մի քայլ առաջ ընկա ընկերոջս բարևեցի (պաչիկով ) ու ասացի
    -ծանոթացեք
    իրանց իրար ներկայացնելուց հետո (դե իհարկե իրանք իրար ճանաչում էին) գեղեցիկ կերպով հեռացա:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.11.2009), erexa (07.09.2012), Kiss (09.05.2011), Smokie (29.07.2011), Նաիրուհի (24.07.2013)

  5. #48
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    էս դեպքը պատահել ա ընկերոջս հետ : ինքը հարազատ զույդ ախպեր ունի : երկուսով գնացել են ինչ որ ճամբար : իրիկունը ցուրտ ա եղել , ճամբարի պետը սաղին կանգնացրել ա ու սկսել ա գրպանները ստւգել առաջին օրը , որ դանակ չլինի : ընկերս կանգել ա շարքի սկզբում , շաաատ տաք հանգված , բայց գրպանում բան չի եղել : քնաթաթախ ա եղել , ու ջերմություն ա ունեցել :
    ստուգողը եկել ա , սկսել ա հերթով գրպանները ստուգել , ընկերս էլ ասել ա:
    -Դե ինչ եք ուզում(մունաթով), հոգնած մարդ եմ , հիվանդ եմ , թողեք գնամ քնեմ էլի :
    Սոտուգող - Քո մունաթի համար պատիժ : Հանում ես շորերդ , մենակ շալվարով 20 անգամ շենքի շուրջը վազում ես , հետո էլ ծառից 1 ժամ կախված ես մնում :
    Ընկերս էլ ավելորդ քաշքշուքի մեջ չի ուզում էտ պահին ընկնի , սկսում ա անել ինչ որ ասել են :
    ես մարդը սկսում ա մյուսներին ստուգել : Հասնում ա ախպորը , տեսնում ա ախպերը իրա համար հանգիստ կանգնած ա , ջղայնանում ա , առանց բան ասելու , խփում ա ախպոր դոշին : ու ըտեղ սկսվում ա մեծ կռիվ : մի քանի հոգով ախպորը տանում են ինչ որ սենյակ ... բազար ... մազար ..... վերջում որ պարզում են , որ ախպերները զույգ են , ընկերոջս ախպոր ձեռքը ջարդված ա լինում....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.07.2011)

  7. #49
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ես ուղիղ մի շաբաթ առաջ ճամբարում էի, ասել էին ժամը 11-ից հետո, սաղ պտի քնեն, թե չէ դրանից հետո ում որ դուրսը տեսնեն չգիտեմ ինչով կրակելու են, ուժեղ դաղումա (բայց դե ով էր հավատում ) Համ էլ ասում էին որ դիմացի լեռան վրա ինչ-որ մաֆիոզներ և մանիակներ են թաղված, ու որ գիշերներով հոգիները հելնում ֆռֆռում են…
    Հիմա գիշերը եկավ, ժամը 11-ին բոլորը մտան իրենց սենյակները, մի քանի րոպեից գնացի ընկերներիս սենյակը, բլոտ էին խաղում, դրսում էլ մութ բան չի երևում, մեկել դրսից՝ բալկոնից ձայներ լսվեցին, ընկերներիցս մեկն էլ իմացավ հոգիա, վախեցավ դանակը հանեց ու գոռալով բալկոնի դուռը բացեց, մեկել դմփ ձեն լսվավ, նայեցինք տեսանք մեր դասարանի Սամվելնա՝ ձմերուկը , վախից գցվել էր գետին խեղճ տղեն ու ճաքեր տվել
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.07.2011)

  9. #50
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Դեպքը պատահելա բանակային տարիներին,
    Մեկը կար մեր հետ ծառայող մի ուրիշ կարգի վիշտ էր, ինքն էլ թերաճ էր ուղեղով ու արտաքինով, սրան եթե տենար էն մարդը ում ազատել էին բանակից ու դրան բերել տեղը , կասեր չե ավելի լավա ես գնամ ծառայեմ. Նոր էին բերել դրան սերժանտականից արդեն վախ կար մեջներս, որ սրա պատճառով ծառայություններս երկարելուա. Մի խոսկով մի օր սրան սպաները հերթապահ են կանգնացրել ( օվ չգիտի ասեմ հերթապահը մի կլոր օր արթուն պիտի մնա ու հետևի տարածքին ինչ կորավ կամ լավ չեղավ ինքնա պատասխանատու ). Սաղս սգի մեջ ենք , մտածում ենք` մեկա վերջում կուժն ու կուլեն մեր գլխինա ջարդվելու. Գիշերը էկավ կանչեցինք Չախկալին ( մականունն էր դրա ) ասեցինք`
    - Չախկալ ջան թե սաղ գիշեր չես կարալու կանգնես ասա տղեքով մի բան կանենք օգնենք, գիտես գալու են ստւգեն մի բան տեսան սաղի համար վատա .
    Էսի բա` Չե արխային եղեք կարամ կանգնեմ , սերժանտականում շատ եմ կանգնել սովոր եմ.
    Վախները սրտներս պարկեցինք քնեցինք , մեկել գիշերվա 3-ին գոռգռոցա լսվում`
    - Էս ուրա ձեր հերթապահը, խի տեղում չի ??? զենքերը անտեր թողել ուրա գնացել ??
    Ստեղ հասկացա, որ վերջներս վատա հեսա էս ղարաբաղցի սպաները մեր վրա տարբեր ինկվիզիտորական փորցեր կանեն ամբողջ վաշտին ( Վաշտում 50 հոգի էին ) ձմեռվա կեսին կիսամերկ հանեցին շարեցին դուրս , ասացին մինչև հերթապահին չգտնեք չեք բարցրանա վերև. Մենք էլ մտածում ենք` մենակ փախած չլինի թե չե մի քանի ժամ կանգնենք հաստատ մի 5-10 ձևի հիվանդություն ենք կպնելու ` ցրտահարումը չհաշված. Էտ ընդացքում էլ մի 10 հոգի զորամասի տարածքով դրան են ման գալիս. Մի 10-15 րոպե կանգնեցինք չդիմացա դուրս էկա շարքից ասեցի`
    - Գոնե գնանք շոր հագնենք սենց չի լինի...
    Մեջները մարդկություն գտնվեց ասեցին հա գնացեք հագնվեք էկեք կանգնեք դրսում.
    Բարցրանանք վերև շոր հագնելու ու Չախկալիս ձեր մտածելով որտեղից գտնենք
    Ուրեմն էս մտելա իրա մահճակալի ադյալի տակ ու ադյալ նենցա հավաքել իրա վրա ու մտել տակը, որ ընդանրապես չի զգացվում որ էտ տեղաշորի մեջ մարդ կա ու քանի որ շատ հոգնածա ձեներից չի զարթնել. ՓԱՌՔ տվինք որ չի փախել.
    Ինչպես միշտ մի քանի հոգուս կանչեցին մի քանի ժամ անիմաստ ճառ կարդացին.
    Ամենակարևորը ասեմ ՍՐՏԻՑ ԹՈՒԼ մարդանց համար. Չախկալին մատով չկպանք, որովհետև կյանքը իրա անելունը վաղուց արել էլ էտ երեխու հանդեպ, հետո ենքան նվազ , անմեղ ու խեխճ արտաքին ուներ ջղայնությունտ անցնում էր հենց տեսնում էիր...
    Չնայաց հասնում էր քանի հատ կարգին ...
    Թե հետաքրքրեց էլի բաներա արել գլխներիս կարամ պատմեմ
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Benadad (25.08.2010)

  11. #51
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մի բան էլ ես եմ ուզում պատմեմ:
    Դեպքը պատահել է մեր հարևանի աղջկա հետ:
    Օրերից մի օր լուր տարածվեց, թե էս աղջիկը պիտի նշանվի:Էս մեր հարևանի աղջիկն էլ շատ «ՊԱՏՎԱՎՈՐ» էր:Միշտ գործում էր «Մեկը բոլորի» և «Բոլորը մեկի» համար սկզբունքով……
    Դե բնականաբար ես աղջկա նշանվելու լուրը ցնցեց բոլորին:Ամբողջ թաղամասը խոսում էր, թե էդ որ մի հիմար տղեն պիտի գա էս աղջկան նշանի:Ամենալավ պահերից մեկը էնա, որ ես աղջկան հարցնում էիր ,թե ում հետ պիտի նշանվես ,ասում էր ԼՖԻԿ Սամոի քրոջ տղու հետ:Բոլորը մատածում էին.« Այ մարդ ԼՖԻԿ Սամոի ազգ ու տակն ուր…,…էս աղջիկն ուր………
    Բայց դե ,քանի որ թեման շատ մեծ ուժով էր տարածում գտել ,գրեթե բոլորն էլ սկսեցին մտածել, որ մարդ ես էլի……………
    Հա…………Չմոռանամ ասեմ, որ ես աղջիկն էլ մեր բակում մի հատ տղա կար ,մթոմ եդ տղուն շատ էր սիրում………………, բայց ես տղեն ես աղջկան բանի տեղ չեր դնում, որ օրը , որ աղջկա ձեռքը փող էր լինում, էդ օրը իրար հետ դուրս եին գալիս:
    Ես աղջիկն էլ էնքան անխելք էր, որ բոլորի մոտ խոսում էր , թե ինչքանա սիրում «ՄԻՔՈ»-ին(տղայի անունն է) ու ճիշտ հակառակը:Բայց իրականում նման բան չկար տղայի կողմից:
    Մի խոսքով բոլորի մոտ զարմանք էր առաջացրել նախ էն հանգամանքը, որ աղջիկը պիտի նշանվի, հետո էլ բա ՄԻՔՈՆ?
    ՄԻՔՈՆ էլ իրա հերթին էր ապշել, թե ով էդ նշանողը?

    Եկավ չարաբաստիկ նշանդրեքի օրը:Ի դեպ հարևանի կարգով ես էլ էի հրավիրվել:
    Հավատացնում եմ ձեզ 17 տարի ապրելով էդ բակում երբեք չէի տեսել մեր բակում այդքան աշխուժություն:Հավաքվել էին բոլորը, իսկ բոլորի նպատակը միայն մեկն էր «Տեսնել ԼՖԻԿ Սամոի ընտանիքին» լօլիկ
    Աղջկա տունն էլ ինչ պատրաստություն են տեսել Էլ դու սուս:
    Ժամը 4-ին գնացի իրենց տուն:
    Գնացի դեռ շատ մարդիկ չէին եկել , բայց զգում եմ ես աղջիկը խառնաշփոթի մեջ է:
    Ասում եմ ինչ է հետդ կատարվում, ասումա ուզում եմ ՄԻՔՈ-ի հետ փախնեմ:Զանգումա ՄԻՔՈ-ին ասումա գալիս եմ «Վահանի» բուտկի մոտ դու էլ գնա , որ իրար հետ փախնենք:
    Խեղճ ՄԻՔՈ-ն էլ ասում .« Հո դու գիժ չես, ովա իրա կյանքից ձեռ քաշել, որ քեզ տանի»:
    Մի խոսքով նման ոչ հաճելի խոսակցություն:
    Հավաքվեցին բարեկամները:Բարեկամները իրար մեջ խոսում են ,թե ովա տղեն?Գոնե լավ տղա է?Մաման էլ ասում դե Աղջիկս սիրումա, բայց տղային չեմ ճանաչում:Գիտեմ, որ անունը ՄԻՔՈ է:
    Ինձ-ինձ մտածում եմ այ մարդ ինչ ՄԻՔՈ? Նայում եմ դուրս ՄԻՔՈ-ն սպորտային հագուստով կանգնել է տղաների հետ, այնինչ արդեն « Խնամիների» գալու ժամանակն է:
    Շատ չերկարացնեմ մենակ ասեմ ,թե ես աղջիկը ինչ էր սարքել:
    Մամաին ասել էր ,-մամ ՄԻՔՈՆ պիտի գա ինձ նշանելու ու քանի որ հնարավորություն չունեն խոսքկապի չեն գալու:Մաման էլ իր հերթին հավատացել էր ու մեծ ծախս էր տեսել նշանդրեքի համար:Դե քանի որ էդ իրա ասած տարբերակը դրսում չէր կարող օգտագործել, ստիպված իր համար կերպար էր հորինել(ԼՖԻԿ Սամ……)
    Բայց դուք պատկերացնում էք դրսում հավաքված բոլոր մարդկանց դեմքերի արտահայտությունը, երբ բոլորը վերջնականապես համոզվեցին, որ այդքան սպասված ԼՖԻԿ Սամոի քրոջ տղան չի գալու:
    Մի ամբողջ շաբաթ ,ոչ միայն մեր բակը , այլ գրեթե ամբողջ բանգլադեշի մարդիկ խոսում էին այս դեպքի մասին ու ծիծաղում:Պատկերացրեք ,թե ինչքան բաներ են ավելացրել են այս պատմության վրա:
    Ու չմոռանամ ասեմ «Չկայացած նշանդրեք» -ից մի քանի որ հետո այս ընտանիքում մատաղ էին արել, թե ինչու համար դատողությունները թողնում եմ ձեզ, քանի որ ոչ մեկ չկարողացավ դրա իմաստը բացատրել:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  12. #52
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մոռացա ասեմ ,որ այս աղջիկը այս ամբողջ պատմությունը սարքել էր ,ՄԻՔՈ-ի հետ պաղնելու համար:Բայց չստացվեց:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  13. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Մոռացա ասեմ ,որ այս աղջիկը այս ամբողջ պատմությունը սարքել էր ,ՄԻՔՈ-ի հետ պաղնելու համար:Բայց չստացվեց:
    Իմ կարծիքով, մի քիչ տխուր պատմություն էր...

    Շատ պատմություններ կան, որ կողքից (երբ մեզ հետ չեն կատարվում) այնքան զվարճալի են թվում, բայց երբ պատկերացնում ես, որ այդ բանը կարող էր քեզ հետ կատարվել...

    Այդ աղջկա արածը, իհարկե, հիմարություն էր, խոսք չկա, բայց կարդալիս ես նրա նկատմամբ շատ մեծ խղճահարություն զգացի, իսկ ծիծաղս բոլորովին չեկավ, չնայած չեմ զարմանում, որ շատերի համար այդ իրավիճակն իրոք ծիծաղելի է եղել այդ պահին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (28.11.2012), Second Chance (30.07.2009), Նաիրուհի (12.03.2013)

  15. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Լացս եկավ

  16. #55
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Իմ կարծիքով, մի քիչ տխուր պատմություն էր...

    Շատ պատմություններ կան, որ կողքից (երբ մեզ հետ չեն կատարվում) այնքան զվարճալի են թվում, բայց երբ պատկերացնում ես, որ այդ բանը կարող էր քեզ հետ կատարվել...

    Այդ աղջկա արածը, իհարկե, հիմարություն էր, խոսք չկա, բայց կարդալիս ես նրա նկատմամբ շատ մեծ խղճահարություն զգացի, իսկ ծիծաղս բոլորովին չեկավ, չնայած չեմ զարմանում, որ շատերի համար այդ իրավիճակն իրոք ծիծաղելի է եղել այդ պահին։
    Իսկ պատկերացնում ես, որ մեր շրջապատում տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ շատ սրտներիս մոտ ընդունենք ինչ կկատարվի…
    Կարծում եմ կյանքին թեթև նայելը ավելի նախընտրելի է:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  17. #56
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Հիմա մի շատ թարմ պատմություն կպատմեմ, որի հերոսներն Ակումբի անդամներն են:
    Այս ամենը տեղի է ունեցել հենց երեկ:
    Մի քանի ակումբականներով կամաց-կամաց հավաքվում էինք, որ Անկախության օրը «տոնենք»: ՄՀՀ-ի մոտ էինք: Հեռվից համակուրսեցուս տեսա, մոտեցա: Սկսեցինք խոսել դեսից-դենից, մեկ էլ էս Արթուրը (Artgeo-ն) եկավ, փաթաթվեց ինձ ու ներկայացավ.
    - Ընկերն եմ:
    Էս աղջիկը հանկարծակիի եկավ, զարմացավ:
    Արթուրը շարունակեց.
    - Գալու եմ կուրսի տղաների հետ խոսամ:
    Համակուրսեցիս ավելի շատ զարմացավ, հարցրեց.
    - Ինչու՞:
    - Դե որ Բյուրին չնեղացնեն… Բայց աղջիկների հետ էլ եմ խոսալու: Իրանցից էլ ա ամեն ինչ սպասելի:
    Էս աղջիկն էլ չդիմացավ, կմկմալով ասաց.
    - Դե լավ, գնացի:
    Հետո էլ ձեռքս սեղմեց, ասես ուզում էր ասել. «ցավակցում եմ»:

    Իսկ չիմացողների համար ասեմ, որ Արթուրը ոչ թե ընկերս է, այլ կինս:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (25.08.2010), Smokie (29.07.2011), Srtik (01.05.2015), Նաիրուհի (12.03.2010)

  19. #57
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    էս վերջի անեգդոտը սովետի թվի էր
    qui sine peccato est?

  20. #58
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում otar-ի խոսքերից
    էս վերջի անեգդոտը սովետի թվի էր

    Պատմությունները համարյա թե նույնությամբ կարող են յուրաքանչյուրի հետ էլ կատարվել Թեկուզ և սովետի թվի , Չէ որ շատ հաճախ է լինում, երբ հինը վերադառնում է` փոխելով նորին

  21. #59
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մի զվարճալի(այն ժամանակ իմ համար վախենալի) պատմություն ևս
    Ուրեմն տանը մենակ էի օրը ցերեկով, խոհանոցում կանգնած թեյ էի խմում ու էսկողմ-էնկողմ էի գնում, մեկ էլ տեսա, որ բակում մի ծերուկ է նստած ու ուղիղ մեր պատուհաններին է նայում ու երբ ես մոտենում էի պատուհանին՝ ժպտում էր ու ինչ-որ տարօրինակ նշաններ էր անում ինձ … Դե սկզբից մտածեցի, որ ինձ պարզապես թվում է, որ մեր պատուհանին է նայում, բայց երբ քայլում էի պատուհանի մոտով, աչքիս «ծայրով» նայում էի դեպի բակը ու տեսնում էի, որ այդ ծերուկն իրոք մեր պատուհանին է նայում : Այդպես մոտ 10 րոպե նա ինձ հետևում էր, ահավոր վախեցած էի, չէի հասկանում ՝ ի՞նչ է կատարվում … Ի՜նչ ասես մտածեցի էդ ժամանակ. մտածում էի, թե հալլուցինացիաներ են, իրականում այդ ծերուկը գոյություն չունի և ինձ պարզապես թվում է և միգուցե այդ ծերուկը եկել է, որ ինձ ինչ-որ բան ասի (չէ՛, գիժ չե՛մ, բայց նման պահերին ամեն ինչ մտքովդ անցնում ա ), հետո էլ մտածում էի, որ կարող ա մանյակ ա, պեդոֆիլ ա , հետևում ա ինձ, գիտի, որ տանը մենակ եմ ու եկել ա : Արդեն պատրաստվում էի դուրս գալ ու որոշեցի պատուհանից նայել՝ արդյո՞ք էնտեղ ա էդ ծերուկը ու… ի՞նչ տեսնեմ …Էդ ծերեկու նդեղ չէր, դուռն էլ սկսեցին ծեծել: Ահավոր վախեցել էի , դողալով մոտեցա դռանը, զրաչոկով (հայերեն չգիտեմ՝ որն ա էդ բառը) նայեցի ու տեսա, որ էդ ծերուկն ա ու ժպտալով նայում ա զրաչոկին : Թուլացել էի, ամբողջ մարմինս դողում էր, չգիտեի, թե ինչ անեմ, հեռախոսն էլ չէր աշխատում : Մոտ 5 րոպե սպասեցի, մտածեցի, որ կգնա, բայց չէ՛, չգնա՛ց : Դուռը անվերջ ծեծում էր… Ես էլ պատուհանով մեր հարևանին էի կանչում, բայց մեր հարևանը լսողության հետ որոշ պրոբլեմներ ունի, չլսեց …Դե էլ հույսս կտրած բակում կանգնած աղջիկներին խնդրեցի, որ զանգեն մերոնց ու ասեն, որ զանգեն մեր հարևանին, հարևանն էլ պատուհանով դուրս գա : Անցավ ևս 10 րոպե, ոչ մի փոփոխություն չկար, ծերուկը շարունակում էր դուռը ծեծել, իսկ հարևանն էլ չեկավ : Մի քանի րոպե անց պատուհանից տեսա, որ էդ ծերուկը մեր մուտքից դուրս եկավ ու ես վռազ հետ քաշվեցի, որ ինձ չտեսնի, արագ-արագ տնից դուրս եկա, դուռը փակեցի և սկսեցի մեր հարևանի դուռը գժի պես ծեծել : Հարևանը վերջապես դուռը բացեց և տեսնելով վիճակս (սփրթնած, դողոցքի մեջ), հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Ես էլ արագ-արագ, անհասկանալի բառերով իմ արևին բացատրեցի , իհարկե հարևանը բաաա՜ն չհասկացավ ասածիցս, նստեցրեց բազմոցին, մի բաժակ ջուր տվեց ու խնդրեց ամենը կրկին պատմել, բայց հանգիստ, առանց վռազելու: Դե պատմեցի, հետո իրենց պատուհանով նայեցինք ու տեսանք, որ այդ ծերուկը դեռ այնտեղ է ու սիրտս էլի սկսեց թպրտալ : Հարևանը հանգստացրեց ու իմ հետ իջավ բակ, որ իմանա, թե ո՞վ է այդ ծերուկը: Դե ես գնացի ու հիստերիկայի մեջ մերոնց պատմեցի, նկարագրեցի էդ ծերուկին ու մերոնք սկսեցին ծիծաղել ինձ վրա, իսկ ես, կարծես ամենից անտեղյակ, շշմած նայում էի ու չէի հասկանում, թե ինչու՞ են ծիծաղում … Հետո պարզվեց, որ դա մեր ինչ-որ հեռու՜ բարեկամ է, հոգեկան խանգարումներ ունի ու տեսնելով, որ մեր մեքենան բակում կանգնեցրած է՝ մտածեց, թե պապիկս տանն է ու եկել էր փող ուզելու
    Վերջին խմբագրող՝ Arisol: 09.10.2006, 19:08:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (25.08.2010), Smokie (29.07.2011), Ֆոտոն (09.11.2009)

  23. #60
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    մի հատ պատմություն էլ ես պատմեմ..

    մի անգամ ամառը, ռուսաց լեզվի վերաքննության առավոտը, երբ դեռ կիսաքնած էի, ննջարան է մտնում մաըրիկս ինձ արթնացնելու նպատակով...

    -վերկաց քննության էս..
    -չէէէ. չեմ էթում.. զենք չունեմ, զենքերս պրծել են..

    (դրա նախորդ գիշերը զբաղված էի ակումբում "մեդալոֆհոնըր" խաղի զենքերի ձևափողությամբ)

Էջ 4 99-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Գրառումներ: 130
    Վերջինը: 18.01.2019, 12:28
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •