Մի անգամ աշխատանքից փոքր ինչ ուշ էի տուն եկել և մինչ ծնողներիս գալը պետք էր հասցնեի մի բան պատրաստել...Սոխի հանդեպ բավականին զգայուն եմ և" հուզվում " եմ մինչ վերջին արտասուքը,դե եևի թե բոլորդ էլ պատկերացնում եք ,թե ինչպիսին են դառնում ներկած աչքերը արտասվելուց հետո...Մեկ էլ դուռը թակեցին ես էլ գիտեմ թե մերոնք են ինձանից գոհ երգելով գնում եմ ,հասա դռանը և կարծելով թե մերոնք են' ասում եմ.
_Ներս չեմ թողելու,հերիք եղավ բոլ եղավ ես հո ձեր ճորտը չեմ...,-ու ինչ որ երջանիկ ժպիտ դեմքիս'բացում եմ դուռը...Կին և տղամարդ էին' անծանոթ,ձեռքներին ինչ որ տոպրակ...զարմացած ինձ էին նայում.
-Դու Գառնիկի աղջիկն ես?
_Այո,-պատկերացնում եք ես իմ ելույթը սևացած աչքերս ու "այո"-ս
_Իսկ ինքը ուրիշ աղջիկ չունի?
-Ոչ,-դե լավ մենք հետո կգանք
հետագայում պարզվեց,որ մեր հարևաններից եսիմ ով ինձ նրանց տղայի համար խորհուրդ էր տվել![]()
Էջանիշներ