Էս վերջերս են պատմել, ծիծաղից մեռել էի ))))))
ՈՒրեմն էլի էստեղի ապերո-տղերքով որոշում են մեկի վրա փոստ բռնել, մի հատ հարիֆ են ճարում...ու մի քանի օր անընդմեջ սրա ներկայությամբ քննարկում, ականջին կաթացնում են , որ Բելգիայում նոր օրենքներ են դուրս եկել, տեղի բոլոր լրատվական ու անգամ EuroNews-ի ալիքով էլ ամբողջ օրը դա են ցույց տալիս: Հարիֆն էլ բնականաբար հետաքրքրվում է ու սկսում հարցեր տալ
Հարիֆ - Արա էտ ի՞նչ օրենք ա է, սաղդ դրանից եք խոսում բան չեմ ջոգում
Տղերքից- Արա չե՞ս լսել , հո դու էշի ականջում քնած չե՞ս
Հարիֆ- Հա լավ ասեք իմանամ
Տղերքից - Ոպշմ ապեր, էս թուղթ չունեցողների համար տելեվիզռռռով ասել են , որ եթե թուղթ ուզողներ կան ու պատրաստ են թագավորի ... դե մեր Աբոյի էլի, այգում մի կես տարի ձրի պահակ աշխատեն , կարան գան կոմուն գրանցվեն, իրանց ձի ու ընդեղ վայթեմ զենք մենք էլ են տալիս , վերցնեն, գնան իրանց համար աշխատեն... հենց կանտռակտը պռռռծնի , ձին-մին հանձնում ես, քեզի ստեղի պասպոռտ են տալիս ու Աբոյի մեդալ մի հատ էլ: Ջոգո՞ւմ ես արա, կպելաաաաաաաաա -------- ( նշեմ, որ Բելգիան թագավորական երկիր է, թագավորն էլ Albert II-ն է, որին հայերը " ՄԵՐ ԱԲՈ" են ասում)
Հարիֆ- Լուրջ ես ասո՞ւմ ապե
Տղերքից- Իիիիիի, լուրջս ո՞րն ա, հենա մենք սաղս արդեն գնացել ենք կոմուն գրանցվել ենք , Անդոն վապշե մի շաբաթ ա արդեն Աբոյի պալատի այգում ֆռֆռումա
Տղերքից (Ծո-ն) - Հա ապ ջան, շատ էլ պռիստիժնի գործ ա բայց չէ՞: Հենա Անդոն ինչխ օր ժանդառմ էղնի իրա ավտոմատով, ձիու վրա ֆռֆռա գը: Ի՞նչ ա էղե, ըտնեց 6 ամիս թող ֆռֆռա, ձեռի հետ վեռխուշկեքի շրջապատ էլ կմտնի
Տղերքից- ...... Հա լեզու են թափում....
Հարիֆ- Իյաաաա, բա շուտ ասեիք: Բա հիմա ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ասում...
Սրան մանրամասը ևս մեկ անգամ էլ են բացատրում ու ՏԱՆՈՒՄ կոմուն------ ( կոմունն էլ մեզ մոտ ԺԵԿ-ի նման մի բան է էլի): Իրենք մի քիչ հեռվում կանգնում են ու ասում դե գնա ասա... Սա էլ գնում է ու ասում՝
Հարիֆ- եկել եմ ձիու ու ավտոմատի հետևից, որ գնամ Ալբերտի մոտ աշխատեմ
Աշխատակցուհի- Ի՞նչ, ո՞ւմ մոտ ...
Հարիֆ- հա Ալբերտի այգում աշխատելու եմ եկել, դե տեղեկանք տվեք որ գնամ ձին վեկալեմ ... հա բայց ձիու համար ո՞ւր պետք ա գնամ
Աշխտակցուհի - Ի՞նչ եք խոսում...միսյո : Ի՞նչ ձի
Հարիֆ- ( հայերեն) Արա էսի նատուռի շաշ ա ... ( ֆրանսերեն...գոռալով)- Ասում եմ ձի տվեք , չես հասկանում...մադամ, գնում եմ Ալբերտի այգում աշխատելու ...
Աշխատակցուհի - ( ինչպես հետո հարիֆն է ասում) ....լռություն...ակնոցները զարմանքից թռավ ճակատին ...լռություն...
Հարիֆ- Ի՞նչ ես երեսիս նայում ...մադամ
Աշխատակցուհի- Հեռացեք խնդրում եմ
Հարիֆ- Ո՞նց հեռանամ, բա ձի՞ն, դե տեղեկանքը տվեք ու ասեք որտեղից գնամ ձին ու զենք-մենքը վեկալեմ ...հա ու երբվանից եմ աշխատելու
Ասգխատակցուհի- ......լռություն.....
Պահակախումբ ( հարիֆի ասելով ՝ երկու զդառովի ԵԶ) - Միսյո հետևեք մեզ ու դուրս եկեք շենքից
Հարիֆ ( լեղաճաք եղած ու արդեն մանրից ջոգած) հետևում է...դեռ մի բան էլ առաջ է ընկնում
Գույնը գցած, կատաղղղղած ՝ -Արա էս ի՞նչ բերիք գլխիս, ոչ մեկի բան չասեք...խայտառակ արիք թողիք: Փորձվեք մեկին ասել եք
Տղերքը- հռհռալով .......խոսք են տալիս
Էտ խոսքը մինչև ինձ ( և ոչ միայն) ու արդեն ձեզ է եկել հասել : Էսօր նույնիսկ Armenian BBC-ի գլխավոր մամուլի խոսնակը ( կլիչկեն՝ բամբասանք , տնային բույսի կարգավիճակով) համայն Բելգիայի հայությանը էդ դեպքն էր պատմում
THE END
( Երկար տանջվել եմ ժարգոնի վրա, հուսով եմ լավ է ստացվել, ավել-պակաս էլ կներեք ...դե եթե գրական ներկայացնեի, հաստատ ԻՐԱԿԱՆ զվարճալի պատմություն չէր լինի...տղաները գրականից շատ հեռու են)
Էջանիշներ