User Tag List

Էջ 99 99-ից ԱռաջինԱռաջին ... 49899596979899
Ցույց են տրվում 1,471 համարից մինչև 1,476 համարի արդյունքները՝ ընդհանուր 1476 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

  1. #1471
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,655
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի օր նստած սենց երկար բարակ անգրագիտության թեմայով խոսում էինք..
    մի ընտանիք կար՝ Հայաստանից նոր եկած, էդ ջահելը էնքան ֆիքստուլացավ, ասի՝ ապեր մի երկու բան Սասունցի Դավիթի մասին ինչ գիտես պատմի էլի..
    երևի մի 16-17 կլիներ..
    ասեց՝ «դե հմի ինքն իրա վախտերով լյաաավ էլ հարգված տղայա էլէ...»
    ..հերը կողից մի հատ թաթալոշ տվեց...
    ասեց՝ «ապուշ, ֆիդայի ա էլէ...»
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.06.2016), John (13.06.2016), laro (13.06.2016), Life (13.06.2016), Smokie (13.06.2016), Ուլուանա (15.06.2016)

  3. #1472
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,655
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն էս պատմությունը տեղի է ունեցել Գերմանիայում մի քանի տարի առաջ:
    մանրամասների համար չեմ կարող 100% վստահեցնել,
    բայց պատմում եմ էնպես, ինչպես ինքս եմ լսել..

    մի հայի ընտանիք է Գերմանիայում բնակվելուց լինում՝ ամուսինը, իր կինն ու երեխաներն ու զոքանչը:
    բոլորն անօրինական հիմունքներով..
    մի օր էլ՝ էս զոքանչը մահանում է..
    ինչ անեն - ոնց անեն՝ որոշում են դին ուղարկել Հայաստան..
    դե համ տեղում թաղելը շատ ավելի թանկ կնստեր, համ էլ՝ թաղման համար անհրաժեշտ թղթեր ճարելն էր շատ բարդ, քանի որ անօրինական էին ու գրանցումից դուրս..
    Բելգիա-Հայաստան բեռնափոխադրող ընկերություններում մարդիկ են գտնում, ով համաձայնում է 10 թե 15 հազ €-ով դին Երևան հասցնել..
    մնում է միայն այն Բելգիա բերել..
    ամուսինն օգնության խնդրանքով դիմում է ընկերոջը՝
    ով նույնպես դեռ բնակության իրավունք չուներ (հետևաբար և՝ Գերմանիան լքելու իրավունք), բայց, ուրիշի անունով գրանցված, մեքենա էր վարում..
    ծանրութեթև անելուց հետո՝ որոշում են մեքենայի տանիքին լրացուցիչ բեռնախուց ամրացնել ու դին մեջը տեղավորել..
    էդպես էլ վարվում են ու երկու ընկերով ճանապարհ ընկնում..
    արդեն Բելգիայի տարածքում ճամփեզրի բենզալցակայաններից են մտնում ու երկուսն էլ զուգարան շտապում...
    դուրս են գալիս ու հայտնաբերում, որ մեքենան առևանգված է....

    հիմա ո՞նց աղմուկ բարձրացնեն, բենզալցակայանի տեսախցիկների նկարածը հանեն ու գործ ունենան ոստիկանների հետ..
    հա՛մ երկուսն էլ անօրինական են փաստորեն սահման հատել, հա՛մ մեքենան է ուրիշի անունով, հա՛մ էլ՝ ո՞նց են բացատրելու մեքենայում դիակի առկայությունը, որն ինքն էլ անձը հաստատող փաստաթուղթ չունի...

    էդպես էլ երկրորդ անգամ են զոքանչին կորցնում...

    հ.գ. խոստովանում եմ՝ հենց լսեցի՝ առաջին միտքը, որ մոտս ծագեց, դա՝ հաստատ զոքանչին ցրել են, որ էդ գումարը հետ բաժանեն պարտատերերին..
    բայց սաղ մի կողմ՝ պատկերացրեք մեքենան գողացողի դեմքի արտահայտությունը, երբ դին հայտնաբերի...
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.03.2017), Cassiopeia (12.03.2017), Freeman (12.03.2017), ivy (12.03.2017), John (12.03.2017), Mr. Annoying (12.03.2017), My World My Space (12.03.2017), Smokie (25.03.2017), _Հրաչ_ (12.03.2017), Աթեիստ (12.03.2017), Արամ (25.05.2017), Մուշու (24.03.2017), Նաիրուհի (12.03.2017), Շինարար (12.03.2017)

  5. #1473
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրապատում
    Մայրաքաղաքի քննչական բաժիններից մեկի նորաթուխ քննիչի կողմից ինքնասպանության անհաջող փորձ կատարած տատիկի հարցաքննությունից հատված.
    հարց - Ո՞րն է Ձեր մահվան պատճառը
    պատասխան - իմ մահվան պատճառը սոցիալական ծանր պայմաններն են...

    finita la comedia
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.03.2017), CactuSoul (13.03.2017), Smokie (25.03.2017), _Հրաչ_ (12.03.2017), Ձայնալար (27.10.2018), Մուշու (24.03.2017), Նաիրուհի (14.03.2017), Նիկեա (24.12.2017)

  7. #1474
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,990
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 7-8 տարի Տաջկստանում չէի եղել։ Ասեմ, որ փոխվել ա փիս, էս խայտառակ դեպրեսիվ վիճակը մանրից անցնում ա։ Դուշանբեն էլ ահագին ակուռատնիացել ա, շատ մաքրվել ա, խմելու ջուր կա, լույս կա, ասֆալտը Երևանից հազար անգամ լավն ա, կանաչ տարածքները փիս պահպանվում են - Տարոն ես քու տերը թաղեմ, ևս մեկ անգամ։ Բայց պատմությունը սրա մասին չի։

    Էն թվերին մի անգամ պատահական Դուշանբեում բռնացրեցի մեր Սիրուշոյին, Քելե-քելե էր երգում, տաջիկներն էլ փիս տժում էին, ու մի ուրիշ կարգի մոդա էր Թաթայի Անապատի արևը։ Էս անգամ տաքսիով տեղ եմ գնում, արա մեկ էլ ծանոթ մուզոն ա նվագում էս տաքսու մեջ, հարցնում եմ․

    - բռատ, կտո պայոտ ?
    - էէէ, փեռաթ, տի շիթո, նե զնայեշ մանա ? էթա նաշ Նիգորա Խոլովա փայոթ մանա ․․․ քաաաժդիյ մեսթա թիսք փռադայուդ, լյուբիշ փեսյնա, սեչաս քուփիմ մանա․․․
    - նետ, բռատ, սպասիբո, դավայ դալշե պայեձեմ, յա սպեշու ․․

    Հիմա, Նիգորայիս երգը․



    Ով չգիտի էս երգը, հիշեցման կարգով․


  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.05.2017), CactuSoul (25.05.2017), ivy (24.05.2017), John (25.05.2017), Lílium (28.12.2017), Tiger29 (24.05.2017), Արէա (24.05.2017), Արշակ (26.05.2017), Գաղթական (24.05.2017), Լեո (25.05.2017), Ուլուանա (27.05.2017), Ռուֆուս (24.05.2017)

  9. #1475
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,028
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մի բան հիշեցի, պատմեմ, քանի տրամադրություն ունեմ: Նախօրոք զգուշացնեմ, որ մի թեթև 18+ կա տեքստում:

    Ուսանողական տարիներս շատ հետաքրքիր են անցել: Մեր կուրսը շատ բարդակ կուրս էր, էն կարգի բարդակ, որ կուրսի կարգապահության համար պատասխանատու ղեկավար անձնակազմի մղձավանջն էինք: Էն կարգի էր, որ ամեն օր գալիս, հավաքում, գոռգոռում, բարոյախրատական էին կարդում, կարգապահություն քարոզում, բայց ապարդյուն: Ու էդ ժամանակ նոր-նոր բջջային հեռախոսները տարածվում էին, մարդիկ վիդեոներ էին քաշում հեռախոսները, նայում, իկ-պորտ, բլութութով փոխանցում:
    Տղեքն էդ ղեկավարներից մեկին հեռախոսով պոռնո էին ցույց տվել ու էդ մարդու մոտ վիդեոյի մեջի նեգրն էր տպավորվել (բնական ա՝ ինչու): Տենց մի օր էլի կուրսը հավաքեցին, էլի թուքումուր, խրատ, իսկ էդ նեգր տեսածը, գժված վիճակին հիշելով նեգրի վիդեոն, ասեց.
    —Ուրեմն ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում, հատուկ ձեզ կարգի հրավիրելու համար «Մուլտիգրուպ» (!!!) բանկին փող եմ փոխանցել, Աֆրիկայից նեգր եմ բերելու, որ ով շարունակեց էս բարդակը, տանելու եմ էդ նեգրի մոտ (հասկանալի նպատակներով):
    Ու մե ծիծաղ, մե ուրախուչուն, մե խրախճանք: Տենց ասինք, խոսացինք, խնդացինք, մի երկու անգամ հիշեցինք, էլի ուրախացանք, ժամանակ անցավ, արդեն մոռացել էինք: Կուրսի ղեկավարությունն էլ արդեն հարմարվել էր մեր էդ անկանոն վիճակին: Տենց օրերից մի օր էլի հավաքված ենք, էն մեր նեգր բերողն եկել ա, էլի դաստիարակչական անհույս փորձեր ա անում, ոչ մեկի վեջը չի դրա ծղրտոցները, ամենքն իրա համար մի բանով զբաղված ա, մեկ էլ տղեքից մեկը, հիշելով նեգրի պահը, հարցրեց.
    —Պարոն Խաչատրյան, էն նեգրից ի՞նչ կա, չբերեցի՞ք:
    Էն էլ գժված, հիստերիայի մեջ թե՝
    —Արրա, նեգրը չեմ բերելու, է, էդ նեգրը ես եմ: Որ մեկդ խելոք չմնաց, ես եմ &*(#%^*&%^#$*&^@$@#&

    Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ և վարակիչ էր:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (24.12.2017), CactuSoul (23.12.2017), Cassiopeia (04.01.2018), John (22.12.2017), Skeptic (23.12.2017), Աթեիստ (22.12.2017), Նաիրուհի (26.12.2017)

  11. #1476
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,249
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապաս 62 տարեկան ա: Առողջական խնդիրներ ունի: Դեպրեսիվ ա դառել, ոչ մեկի հետ չի շփվում: Թե ասա՝ ով էր քեզ ասում ջահել վախտ էդքան ծխեիր, խմեիր, պորտֆեյնը պիվի հետ խառնեիր ու առավոտը չիմանայիր՝ ում հետ ես զարթնել: Մի խոսքով ասում եմ՝ ինչի՞ չես քեզ ընկերուհի ճարում, ջահել մարդ ես, կին ճարի մի հատ քեզ՝ ամուսնացի: Ասում ա՝ ես էդ ստադիան վախուց արդեն անցել եմ ու մտավոր ուրիշ եզրակացության եմ եկել. վաբշե ես ի՞նչ գործ ունեմ ուրիշի մարմնի հետ: Հ.Գ. Պրինցիպի ճիշտ ա ասում, որ վերցնես…

Էջ 99 99-ից ԱռաջինԱռաջին ... 49899596979899

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.08.2018, 03:44
  2. Գրառումներ: 129
    Վերջինը: 30.11.2016, 16:09
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •