Ուշադրություն, խաղը սկսվում է երեք րոպեից, բոլոր մասնակիցներին խնդրում եմ գալ թեմա։
Ավելացվել է 3 րոպե անց
Հարց 1
19-րդ դարի վերջում հյուսիսային Ճապոնիայում բուդիստ վանականներն ունեին մի սովորույթ։ Երեք տարվա ընթացքում նրանք ուտում էին միայն հատուկ ընկուզեղեն՝ միաժամանակ կատարելով ամենօրյա ֆիզիկական մարզումներ, որի հետևանքով մարմնի յուղային զանգվածը գրեթե վերանում էր։ Հաջորդ երեք տարիների ընթացքում նրանք սնվում էին միայն ծառերի կեղևներով և արմատներով։ Դրանից հետո նրանք սկսում էին խմել թունավոր բույսերից պատրաստված թեյ՝ որոշակի չափաբաժնով, որի հետևանքով մարմինը հետզհետե ջրազրկվում էր, բացի դրանից թույնը սպանում էր մարմնի բոլոր հնարավոր պարազիտներին։ Այդ ամենից հետո նրանք փակվում էին փոքրիկ տախտակե տուփի մեջ՝ մինչև վրա էր հասնում մահը։ Ո՞րն էր այս տարիներ տևող, դանդաղ ինքնասպանության նպատակը։
Էջանիշներ