Խաղի կանոնների հիշեցում

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց առաջ 10 րոպեի ընթացքում խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։

Այսօր խաղում են.

StrangeLittleGirl
Æþelwulf
Norton
Երկնային
Գալաթեա
Eta Pegasi
F.c.Liverpool


Խաղը կսկսվի տասնհինգ րոպեից։
Ովքեր ուզում են խաղալ ու դեռ չեն գրանցվել, շտապեք։