Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Էլմո ջան, ապեր, ո՞վ ա ասում, որ կուշտ են: Ընգեր, լիքը մարդիկ կան, որ սոված են, ու էդ մարդկանց սոված լինելն ավելի դաժան ա, քան էն ժամանակվանը` շատերի հրաշալի բառապաշարով ասած` մութուցուրտ տարիներինը: Մարդիկ լիուլի խանութների կողքով անցնում են, բայց չեն կարողանում օգտվել, դաժան ա չէ՞: Ու էսքանից հետո որ մարդիկ գլուխները կախ, սուսուփուս ապրում են, անտեսում են էդ մարդկանց, էդ նման ա նրան, որ դու նստես ճաշես, մեկը սոված ստամոքսով ու սոված հայացքով նայի բերանիդ, անձամբ ես չեմ կարա էդ պայմաններում ուտեմ, մեջս սիրտ կա, գլխումս ուղեղ կա, մարմնումս էլ հոգի, բայց մարդիկ կան, որ տենց չի, դատարկ մարմին ա մենակ` ֆիզիկական երևույթներ են` փայտ, ծառ, ինչ կուզես, մենակ ոչ մարդ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էլմ, հարցը նրանում է, թե ոնց են դառնում: Եթե դառնում են սաղիս վրով անցնելով ու ստորացնելով, տո բա պտի ուտեն, ուտելը քիչ ա, պիըտի լափեն, մեզ էլ պիտի ամեն օր տփեն, խելոք չմնանք պիտի սատկացնեն: Եթե դառնում են նորմալ ընտրվելով, ու լեգիտիմ են, ուրեմն կվախենան, որ եթե մի բան նենց չանեն, վաղն էլ նույն ընտրությունների միջոցով իրենց կհանեն իշխանությունից: Ֆռշտե՞յն բռատ:
Թե չէ, ապեր, դրել ես արի տար, սրանք նրանցից լավն են կամ վատն են: Տենց որ լինի, պիտի ընդհանրապես փիլիսոփայության բաժնում մարդ արարածի էությունը քննարկենք: Մարդիկ մի ձև են մտածել քաղաքական գործիչների նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու - ընտրություններ: Ուրիշ ձև չկա: Հիմա մենք ստեղ մեզ պատառոտում ենք, որ սրանք կեղծիքներով են եկել իշխանության, ու դրա համար էլ ոչ մի նորմալ բան չեն անելու, մի բան էլ թալանելու:
Մի հատ աչքի անցկացրում էս թեման, Զուրաբյանին կողմ քվերակելու կոչ անողներից ոչ մեկը Զուրաբյանի անձնական արժանիքների մասին կես կիլոմետրանոց ելույթ չի գրել: Ոչ էլ ընտրություններից հետո մեկը գրել է, որ ինտելեկտուալ գիգանտ ու բյուրեղյա մաքրության անձը պարտվեց հանցագործին: Բոլոր գրառումները վերաբերում են ընտրությունների ընթացքին:
Պետք ա: Պարզապես մեր ազգին ենքան են ստորացրել ու սոված պահել, որ էլ օրվա հացից ենկողմ բան չիտենում: Ի՞նչ ազատության մասին ա խոսքը: Ազգի մեջքը կոտրել են: Ազգը վախենում ա : Տո հենց էդ լցոնումներն ել, կրիմնալներին էլ ամեն ինչն էլ սուս ընդունում ա, մենակ իրան էլի սոված չպահեն: «Աստված էլ բեթարից ազատի» ասելով ամեն ինչ կուլ ա տալիս: Ոնց շուռ ես գալիս սրանք են, ոնց նայում ես հաղթողը սրանք են, ուր գնում ես լավ տները, արևի տակ տեղերը սաղ սրանցն են: Ազգը չի հավատում: Մի մասը հազիվ ոտի էր կանգնել, դրին օրը ցերեկով մեջքները կոտրեցին: Հիմա ես ազգին ի՞նչը կերջանկացնի: Ո՞նց դուրս գա իրան պաշտպանի, մի օր առանց գործի մնաց, արդեն ընտանիքում պրոբլեմ ունի
էսպես չի մնա
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Բայց ով ասեց, որ եթե իշխանափոխություն լինի մարդիկ գործից պետք ա զրկվեն:
Հանցագործները կզրկվեն, բայց իրանց ուժերով աշխատողները` երբեք
Ավելացվել է 56 վայրկյան անց
Էդ 10 000 դոլլար նկատի ունես, չէ՞
Բա ինչ ես ուզում, ազգը սովոր ա, սկսած Ցարի ժամանակներից, կոմունյականերով վերջացրած, որ պաշտոնյան պետք ա ճոխ ապրի:
Մարդ գիտեմ, մինչև հիմա կոմունիզմի ժամանակ թալանածով ճոխ ապրում ա ու հետն էլ ասում` ես ժողովրդից չեմ թալանել, այլ պետությունից![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 29.09.2008, 16:49: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ընկեր, ախր լավ ես աում: Դրա համար էլ վերկաց գերեզմանից Անդրանիկ Փաշա: Այսինք գնանք պայքարենք ներկա կողեքողների դեմ, առանց հետ նայելու, ու առանց երկար բարակ մտածելու, թե Գագոն ա լավ տղա, թե Արարատը: Ո՞վ է քեզ հիմա այդ քո ասած երևույթների դեմ պայքարելու հնարավորություն ընձեռում, ընկեր:
Ապեր, էդ ընտրությունների ընթացքը ուրիշ կերպ չի կարող լինել։ Քանի էդ «ընտրյալներին» վերևից խրախուսում են թալանել՝ կիսվելու պայմանով, հակառակ դեպքում տրաքացնում են կամ տակը փորում են, սենց էլ լինելու է։ Այ հենց օրինապահ մարմինները ու վերահսկիչ պալատը սկսեն աշխատավարձով ապրել ու օրենք պահպանել, այ էդ ժամանակ ցանկացած ընտրություն կդառնա պիոներական երդման արարողության պես մի բան, ու Հայաստանի գետերով կսկսի կարագ ու մեղր հոսել (էս վերջինը չափն անցա)…
Հ.Գ. Էս ամենի դեմն առնելու համար նոր օրենք է պետք մտցնել՝ Յուրաքանչյուր քաղաքացի ունի զենք կրելու իրավունք։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զենքով պաշտպանել իր իրավունքները։
Si vis pacem, para bellum
Ես էլ եմ հենց էդ եմ ասում, ոչ մեկն էլ լուսնից չի ընկել։ Բոլորն էլ սովորական մարդիկ են, որ եթե կապերը թողնես կհղփանան։ Ու էդ կապերը թողնել–չթողնելն էլ հենց ազգի մտածելակերպնա։
Բացատրեցի էլ թե ոնց եմ պատկերացնում, հետոն։
Եթե սրանք գան գահի ու էլի հղփանան, ես էլի էդ երևույթների դեմ պայքարողների շարքերում եմ լինելու, համոզված եմ, որ հիմա պայքարողների մեծ մասն էլ էլի պայքարելույա։Ու ինչպես տեսնում էս, գահի գալով ամեն ինչ չի պրծնում։ Սերժն էլ էր մտածում, թե մի ձև գահի գա, հետո խաղ ու պար կլինի։ Մինչև հիմա լարված մտածումա ոնց անի, որ պայքարի ալիքը մարի։ Ու ինչքան շուտ ժողովրդի ավելի լայն մասսաների գիտակցությանը էսքան բանը հասնի, էնքան ավելի շուտ արդյունքը կերևա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Քանի շատ հարցեր են ինձ ուղված, ես բոլորին առանձին չեմ պատասխանում: Չեմ հասցնի: Մի հատ ընդհանուր մեթոդ կնշեմ, իմ կարծիքը, վիճակից դուրս գալու մասին: Պետք ա լավ ագիտացիա անել:
էսպես չի մնա
Ան ջան ես ինչքան հիշում եմ Զուրաբյանը թաղապետա եղել 1996-2000 ...
Այսինքնս էտ քո նկարագրած մութ ու ցուրտ սրտաճմլիկ տարիներից հետո
Լավ էտ հլը հեչ..
Ես երեկ երկար փորձում էի հիշել 1996-2000 թվերը.. ինչ կար մեր թաղերում![]()
Որ նորմալ փողոցներ կային ոչ նորմալ լուսավորություն կարոչ մի նորմալ բան էլ չկար.. ու չեմ հիշում որ ինչոր տեմպեր լինեին..
Հիմա գոնե Քչից շատից ահագին բանա արվում.. իմ աչքով եմ տենում..
Կարողա Բեգլարյանը մեր կողքի շենքիցա դրա համարա մեր թաղին լավ նայում.. էտ հնարավորա բան չունեմ ասելու... բայց դե ճիշտն ասած անձամբ իմ ընտրությունը եղել ա տեսած գործ ու չեղած /կամ գուցե մոռռցաված/դժվար// գործի մեջ...
Մենակ մի բան եմ հիշում որ էն թվերին առավոտ գնում էինք դասի քիթներս բռնած էինք ֆռֆռում որ զիբիլի հոտից չմեռնենք.. հիմա գոնե էտքանը չկա...
Չեմ խորանում Բեգլարյանի ու Զուրաբյանի անձնական կերպարների մեջ.. քանի որ անձամբ ճիշտն ասած երկուսին էլ չեմ ճանաչում.. բայց ես ընտրել եմ Բեգլարյանին![]()
Ու կապ չունի ինքը ՀՀԿիցա թե ԲՀԿից.. իմ համար տվյալ դեպքում կապ չունի..
Ու մի բան էլ.. Սովածներ միշտ էլ կան.. սովածներ չեն կարա չլինեն.. այլ հարց է թե ինչքան նրանք հնարավորություն ունեն սոված չլինելու.. ու ինչքանով են դրանից օգտվում...
Չնայած նաև լուրջ դժգոհություններ ունեմ.. կենտրոնի ապականաչապատման ու կաֆեացման հետ կապված ինչևէ![]()
Loading your personal settings....
Սամ ջան, իսկ ասենք 2001-ին էդ աղբի հոտը չկա՞ր:
Խնդրում եմ ճիշտ պատասխանել, սա շատ կարևոր ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սամ ջան, ապեր, իրոք, շատ սրտանց ուրախ եմ, որ ձեր բակում աղբի հոտ չկա, մեր բակում էլ չկա, մեր բակի համար էլ եմ ուրախ ու բոլոր այն բակերի, որտեղ չկա, բայց շատ, շատ-շատ տեղեր կա էդ պռոբլեմը, չի լուծվում արդեն երկար տարիներ, ու հիմա եթե ես ընտրեմ գործող թաղապետին կնշանակի, որ ես գոհ եմ նրա կատարած աշխատանքից, դրա համար էլ չեմ ընտրում, ընտրում եմ ուրիշին, չնայած, որ համոզված չեմ, որ նա կլուծի էդ խնդիրները: Ու աղբից խոսք գնաց, բայց խնդիրը մենակ աղբը չի, դա խնդիրների մի փոքրիկ մասն ա, շատ ավելի կարևոր բան էլ դու նշեցիր` կանաչ տարածքների ոչնչացումը: Էդ բուսական աշխարհի սպանդ ա, որը բոլորիս համար վտանգավոր ա: Ես լավ եմ հիշում, դու էլ կհիշես` Ազատության Հրապարակի շրջակա տարածքը. լավ էր չէ՞, որ փոքր էինք, գնում խոտերի մեջ գնդակ էինք խաղում, իսկ հիմիկվա երեխեքը ասֆալթի ու բետոնի վրա են խաղում, էդ ասֆալթ բետոնն էլ ա վերանում, կաֆեներ են դառնում, բա չդժգոհե՞նք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ