User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեիք հնարավորության եպքում

Քվեարկողներ
38. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արարատ Զուրաբյան (ՀՀՇ)

    20 52.63%
  • Գագիկ Բեգլարյան (ՀՀԿ)

    1 2.63%
  • Երկուսին էլ դեմ եմ

    8 21.05%
  • Անտարբեր եմ

    9 23.68%
Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

  1. #106
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա, բա: Հազիվ հաց են ուտում, տանն էլ լույս ունեն: Բա խի իրանց հետաքրքիր ա ով էր մթություն անում Լևոնը թե շենքի էլեկտրիկը: Մարդիկ ընտրել էին սրտանց ու հավատները կոտրվեց: Հիա կուշտ են վախեցած ու չեն ուզում թփրտան: Իրանք ու ձայն էին տվել, նրանից էլ սպասում էին: Մարդ կա սկի չի էլ կարում երկար մտածի: Ասում ա քանի կուշտ եմ չբզբզեմ: Կամ լույսս կանջատեն, կամ կսպանեն:
    Այսինքն մարդուն երջանկության համար բացի կուշտ ստամոքսից բան պետք չի՞
    Համ էլ, մեղք ա էս ազգը, օրվա հացի փող ա աշխատում, իրան թվում ա թե կուշտ ա
    Բա հայը սենց պետք ա ապրեր՞՞՞
    Էլ չեմ ասում, որ ուղիղ կեսը դրսերում ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #107
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա, բա: Հազիվ հաց են ուտում, տանն էլ լույս ունեն: Բա խի իրանց հետաքրքիր ա ով էր մթություն անում Լևոնը թե շենքի էլեկտրիկը: Մարդիկ ընտրել էին սրտանց ու հավատները կոտրվեց: Հիա կուշտ են վախեցած ու չեն ուզում թփրտան: Իրանք ձայն էին տվել, նրանից էլ սպասում էին: Մարդ կա սկի չի էլ կարում երկար մտածի: Ասում ա քանի կուշտ եմ չբզբզեմ: Կամ լույսս կանջատեն, կամ կսպանեն:
    Էլմո ջան, ապեր, ո՞վ ա ասում, որ կուշտ են: Ընգեր, լիքը մարդիկ կան, որ սոված են, ու էդ մարդկանց սոված լինելն ավելի դաժան ա, քան էն ժամանակվանը` շատերի հրաշալի բառապաշարով ասած` մութուցուրտ տարիներինը: Մարդիկ լիուլի խանութների կողքով անցնում են, բայց չեն կարողանում օգտվել, դաժան ա չէ՞: Ու էսքանից հետո որ մարդիկ գլուխները կախ, սուսուփուս ապրում են, անտեսում են էդ մարդկանց, էդ նման ա նրան, որ դու նստես ճաշես, մեկը սոված ստամոքսով ու սոված հայացքով նայի բերանիդ, անձամբ ես չեմ կարա էդ պայմաններում ուտեմ, մեջս սիրտ կա, գլխումս ուղեղ կա, մարմնումս էլ հոգի, բայց մարդիկ կան, որ տենց չի, դատարկ մարմին ա մենակ` ֆիզիկական երևույթներ են` փայտ, ծառ, ինչ կուզես, մենակ ոչ մարդ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #108
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը թող մի կողմ, իմսատն ա կարևոր: Հիմա ինձ բացատրի ոնց ես մատկերացնում սրանք գահին, ու ժողովրդի դարդից գիշերները քունները չի տանում: Ես չեմ պատկերացնում: Դառնում են պաշտոնյա ու վերջ, արդեն կարելի ա ուտել: Քեզ խ՞ի ա թվում, որ հիմիկվա պաշտոնյաները լուսնից են ընկել, կամ Հայաստանի դաժանիկների ազգային հավաքականնա: Սրանք էլ են սովորական մարդ եղել ու հետո հղփացել: Էդ ազգի մտածելակերպից ա գալիս:
    Էլմ, հարցը նրանում է, թե ոնց են դառնում: Եթե դառնում են սաղիս վրով անցնելով ու ստորացնելով, տո բա պտի ուտեն, ուտելը քիչ ա, պիըտի լափեն, մեզ էլ պիտի ամեն օր տփեն, խելոք չմնանք պիտի սատկացնեն: Եթե դառնում են նորմալ ընտրվելով, ու լեգիտիմ են, ուրեմն կվախենան, որ եթե մի բան նենց չանեն, վաղն էլ նույն ընտրությունների միջոցով իրենց կհանեն իշխանությունից: Ֆռշտե՞յն բռատ:

    Թե չէ, ապեր, դրել ես արի տար, սրանք նրանցից լավն են կամ վատն են: Տենց որ լինի, պիտի ընդհանրապես փիլիսոփայության բաժնում մարդ արարածի էությունը քննարկենք: Մարդիկ մի ձև են մտածել քաղաքական գործիչների նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու - ընտրություններ: Ուրիշ ձև չկա: Հիմա մենք ստեղ մեզ պատառոտում ենք, որ սրանք կեղծիքներով են եկել իշխանության, ու դրա համար էլ ոչ մի նորմալ բան չեն անելու, մի բան էլ թալանելու:

    Մի հատ աչքի անցկացրում էս թեման, Զուրաբյանին կողմ քվերակելու կոչ անողներից ոչ մեկը Զուրաբյանի անձնական արժանիքների մասին կես կիլոմետրանոց ելույթ չի գրել: Ոչ էլ ընտրություններից հետո մեկը գրել է, որ ինտելեկտուալ գիգանտ ու բյուրեղյա մաքրության անձը պարտվեց հանցագործին: Բոլոր գրառումները վերաբերում են ընտրությունների ընթացքին:

  4. #109
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն մարդուն երջանկության համար բացի կուշտ ստամոքսից բան պետք չի՞
    Համ էլ, մեղք ա էս ազգը, օրվա հացի փող ա աշխատում, իրան թվում ա թե կուշտ ա
    Բա հայը սենց պետք ա ապրեր՞՞՞
    Էլ չեմ ասում, որ ուղիղ կեսը դրսերում ա
    Պետք ա: Պարզապես մեր ազգին ենքան են ստորացրել ու սոված պահել, որ էլ օրվա հացից ենկողմ բան չիտենում: Ի՞նչ ազատության մասին ա խոսքը: Ազգի մեջքը կոտրել են: Ազգը վախենում ա : Տո հենց էդ լցոնումներն ել, կրիմնալներին էլ ամեն ինչն էլ սուս ընդունում ա, մենակ իրան էլի սոված չպահեն: «Աստված էլ բեթարից ազատի» ասելով ամեն ինչ կուլ ա տալիս: Ոնց շուռ ես գալիս սրանք են, ոնց նայում ես հաղթողը սրանք են, ուր գնում ես լավ տները, արևի տակ տեղերը սաղ սրանցն են: Ազգը չի հավատում: Մի մասը հազիվ ոտի էր կանգնել, դրին օրը ցերեկով մեջքները կոտրեցին: Հիմա ես ազգին ի՞նչը կերջանկացնի: Ո՞նց դուրս գա իրան պաշտպանի, մի օր առանց գործի մնաց, արդեն ընտանիքում պրոբլեմ ունի
    էսպես չի մնա

  5. #110
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, ապեր, ո՞վ ա ասում, որ կուշտ են: Ընգեր, լիքը մարդիկ կան, որ սոված են, ու էդ մարդկանց սոված լինելն ավելի դաժան ա, քան էն ժամանակվանը` շատերի հրաշալի բառապաշարով ասած` մութուցուրտ տարիներինը: Մարդիկ լիուլի խանութների կողքով անցնում են, բայց չեն կարողանում օգտվել, դաժան ա չէ՞: Ու էսքանից հետո որ մարդիկ գլուխները կախ, սուսուփուս ապրում են, անտեսում են էդ մարդկանց, էդ նման ա նրան, որ դու նստես ճաշես, մեկը սոված ստամոքսով ու սոված հայացքով նայի բերանիդ, անձամբ ես չեմ կարա էդ պայմաններում ուտեմ, մեջս սիրտ կա, գլխումս ուղեղ կա, մարմնումս էլ հոգի, բայց մարդիկ կան, որ տենց չի, դատարկ մարմին ա մենակ` ֆիզիկական երևույթներ են` փայտ, ծառ, ինչ կուզես, մենակ ոչ մարդ:
    Ու ամենավատը էն ա, որ էդ մարդկանց մոտ ձևավորվում ա մտածելակերպ, որ տենց էլ պետք ա լիներ, որ եթե երկու կոպեկ փող են աշխատում / անհամեմատելի տանջանքով/ արդեն լավ ա:
    Ու համ էլ ասում են, դե պաշտոնյան են պետք ա գողանան, ով էլ լիներ կգողանար
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #111
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ամենավատը էն ա, որ էդ մարդկանց մոտ ձևավորվում ա մտածելակերպ, որ տենց էլ պետք ա լիներ, որ եթե երկու կոպեկ փող են աշխատում / անհամեմատելի տանջանքով/ արդեն լավ ա:
    Ու համ էլ ասում են, դե պաշտոնյան են պետք ա գողանան, ով էլ լիներ կգողանար
    Բա հո մինիստրը ծակ շլվարով գործի չի՞ գնալու: Հետո առանց ծակի շլվարը ռեսկի դառնում ա Զիլի կոստ, տաս հազարնոց:

  7. #112
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա: Պարզապես մեր ազգին ենքան են ստորացրել ու սոված պահել, որ էլ օրվա հացից ենկողմ բան չիտենում: Ի՞նչ ազատության մասին ա խոսքը: Ազգի մեջքը կոտրել են: Ազգը վախենում ա : Տո հենց էդ լցոնումներն ել, կրիմնալներին էլ ամեն ինչն էլ սուս ընդունում ա, մենակ իրան էլի սոված չպահեն: «Աստված էլ բեթարից ազատի» ասելով ամեն ինչ կուլ ա տալիս: Ոնց շուռ ես գալիս սրանք են, ոնց նայում ես հաղթողը սրանք են, ուր գնում ես լավ տները, արևի տակ տեղերը սաղ սրանցն են: Ազգը չի հավատում: Մի մասը հազիվ ոտի էր կանգնել, դրին օրը ցերեկով մեջքները կոտրեցին: Հիմա ես ազգին ի՞նչը կերջանկացնի: Ո՞նց դուրս գա իրան պաշտպանի, մի օր առանց գործի մնաց, արդեն ընտանիքում պրոբլեմ ունի
    Բայց ով ասեց, որ եթե իշխանափոխություն լինի մարդիկ գործից պետք ա զրկվեն:
    Հանցագործները կզրկվեն, բայց իրանց ուժերով աշխատողները` երբեք

    Ավելացվել է 56 վայրկյան անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հո մինիստրը ծակ շլվարով գործի չի՞ գնալու: Հետո առանց ծակի շլվարը ռեսկի դառնում ա Զիլի կոստ, տաս հազարնոց:
    Էդ 10 000 դոլլար նկատի ունես, չէ՞
    Բա ինչ ես ուզում, ազգը սովոր ա, սկսած Ցարի ժամանակներից, կոմունյականերով վերջացրած, որ պաշտոնյան պետք ա ճոխ ապրի:
    Մարդ գիտեմ, մինչև հիմա կոմունիզմի ժամանակ թալանածով ճոխ ապրում ա ու հետն էլ ասում` ես ժողովրդից չեմ թալանել, այլ պետությունից
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 29.09.2008, 16:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #113
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա: Պարզապես մեր ազգին ենքան են ստորացրել ու սոված պահել, որ էլ օրվա հացից ենկողմ բան չիտենում: Ի՞նչ ազատության մասին ա խոսքը: Ազգի մեջքը կոտրել են: Ազգը վախենում ա : Տո հենց էդ լցոնումներն ել, կրիմնալներին էլ ամեն ինչն էլ սուս ընդունում ա, մենակ իրան էլի սոված չպահեն: «Աստված էլ բեթարից ազատի» ասելով ամեն ինչ կուլ ա տալիս: Ոնց շուռ ես գալիս սրանք են, ոնց նայում ես հաղթողը սրանք են, ուր գնում ես լավ տները, արևի տակ տեղերը սաղ սրանցն են: Ազգը չի հավատում: Մի մասը հազիվ ոտի էր կանգնել, դրին օրը ցերեկով մեջքները կոտրեցին: Հիմա ես ազգին ի՞նչը կերջանկացնի: Ո՞նց դուրս գա իրան պաշտպանի, մի օր առանց գործի մնաց, արդեն ընտանիքում պրոբլեմ ունի
    Ընկեր, ախր լավ ես աում: Դրա համար էլ վերկաց գերեզմանից Անդրանիկ Փաշա: Այսինք գնանք պայքարենք ներկա կողեքողների դեմ, առանց հետ նայելու, ու առանց երկար բարակ մտածելու, թե Գագոն ա լավ տղա, թե Արարատը: Ո՞վ է քեզ հիմա այդ քո ասած երևույթների դեմ պայքարելու հնարավորություն ընձեռում, ընկեր:

  9. #114
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    …Մի հատ աչքի անցկացրում էս թեման, Զուրաբյանին կողմ քվերակելու կոչ անողներից ոչ մեկը Զուրաբյանի անձնական արժանիքների մասին կես կիլոմետրանոց ելույթ չի գրել: Ոչ էլ ընտրություններից հետո մեկը գրել է, որ ինտելեկտուալ գիգանտ ու բյուրեղյա մաքրության անձը պարտվեց հանցագործին: Բոլոր գրառումները վերաբերում են ընտրությունների ընթացքին:
    Ապեր, էդ ընտրությունների ընթացքը ուրիշ կերպ չի կարող լինել։ Քանի էդ «ընտրյալներին» վերևից խրախուսում են թալանել՝ կիսվելու պայմանով, հակառակ դեպքում տրաքացնում են կամ տակը փորում են, սենց էլ լինելու է։ Այ հենց օրինապահ մարմինները ու վերահսկիչ պալատը սկսեն աշխատավարձով ապրել ու օրենք պահպանել, այ էդ ժամանակ ցանկացած ընտրություն կդառնա պիոներական երդման արարողության պես մի բան, ու Հայաստանի գետերով կսկսի կարագ ու մեղր հոսել (էս վերջինը չափն անցա )…

    Հ.Գ. Էս ամենի դեմն առնելու համար նոր օրենք է պետք մտցնել՝ Յուրաքանչյուր քաղաքացի ունի զենք կրելու իրավունք։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զենքով պաշտպանել իր իրավունքները։
    Si vis pacem, para bellum

  10. #115
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը թող մի կողմ, իմսատն ա կարևոր: Հիմա ինձ բացատրի ոնց ես մատկերացնում սրանք գահին, ու ժողովրդի դարդից գիշերները քունները չի տանում: Ես չեմ պատկերացնում: Դառնում են պաշտոնյա ու վերջ, արդեն կարելի ա ուտել: Քեզ խ՞ի ա թվում, որ հիմիկվա պաշտոնյաները լուսնից են ընկել, կամ Հայաստանի դաժանիկների ազգային հավաքականնա: Սրանք էլ են սովորական մարդ եղել ու հետո հղփացել: Էդ ազգի մտածելակերպից ա գալիս:
    Ես էլ եմ հենց էդ եմ ասում, ոչ մեկն էլ լուսնից չի ընկել։ Բոլորն էլ սովորական մարդիկ են, որ եթե կապերը թողնես կհղփանան։ Ու էդ կապերը թողնել–չթողնելն էլ հենց ազգի մտածելակերպնա։
    Բացատրեցի էլ թե ոնց եմ պատկերացնում, հետոն։
    Եթե սրանք գան գահի ու էլի հղփանան, ես էլի էդ երևույթների դեմ պայքարողների շարքերում եմ լինելու, համոզված եմ, որ հիմա պայքարողների մեծ մասն էլ էլի պայքարելույա։Ու ինչպես տեսնում էս, գահի գալով ամեն ինչ չի պրծնում։ Սերժն էլ էր մտածում, թե մի ձև գահի գա, հետո խաղ ու պար կլինի։ Մինչև հիմա լարված մտածումա ոնց անի, որ պայքարի ալիքը մարի։ Ու ինչքան շուտ ժողովրդի ավելի լայն մասսաների գիտակցությանը էսքան բանը հասնի, էնքան ավելի շուտ արդյունքը կերևա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #116
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Քանի շատ հարցեր են ինձ ուղված, ես բոլորին առանձին չեմ պատասխանում: Չեմ հասցնի: Մի հատ ընդհանուր մեթոդ կնշեմ, իմ կարծիքը, վիճակից դուրս գալու մասին: Պետք ա լավ ագիտացիա անել:
    էսպես չի մնա

  12. #117
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ ոքին էլ չեմ աջակցում սկզբունքորեն, որովհետև երկուսին էլ տեսել եմ "թաղապետի" պաշտոնում: Ժամանակին Արարատ Զուրաբյանն էր մեր թաղապետը, ու պետք է ասեմ, որ ոչ մի լավ բան չի արել, համենայն դեպս ժողովրդի համար: Նույն սկզբունքով, ինչ Բեգլարյանի "օրոք" է, այն ժամանակ լավ պաշտոններին էին տիրանում նրա բարեկամ-ծանոթներն ու ընկերները, հարազատները ստանում էին առավելություն իրենց անձնական հարցերի լուծման համար: Դեռ կարող եմ ասել, որ Զուրաբյանը ընդհանրապես ոչինչ չէր անում, ոչ մի դպրոցի ոչ մի բանով չէր օգնում, ոչ մի բնակչի ոչ մի հարցով չէր աջակցում.. ու չփորձեք արդարացնել, քանի որ փաստերը շատ են: Հա, դեմ չեմ, իր մտերիմների օգնում էր: Եվ ամբողջ թաղում" իշխում էին" ՀՀՇ-ականներն ու նրանց հղփացած մոտիկ-բարեկամները: Ամենուր տիրում էր անթողություն և կաշառակերություն, " ուտում էին" ամեն ինչ, կառուցում էին իրենց դղյակներն ու օբյեկտները", իրենցով էին անում քաղաքը: Խնդրում եմ չասեք, թե այն ժամանակ ուրիշ էր: Դե ասացեք տեսնեմ, ինչ իմաստ կա՞ Բեգլարյանին փոխել Զուրաբյանով, մանավանդ, որ եթե դնենք նժարներին, ապա հաստատ Բեգլարյանը ավելի շատ առավելություններ ունի: Ինքս եմ տեսել, թե ինչպես են բարեկարգել բակերն ու փողոցները, օգնել բնակիչներին զանազան հարցերով, նյութական օգնություն ցուցաբերել համայնքի դպրոցերին: Հա, էլի ուտում են, բայց գոնե մեկ մեկ , թեկուզ ձևի համար, լավ գործեր էլ են անում: Դե թող ՀՀՇ-ն էլ աներ.. Հազիվ նավթ էր ծախում մեր վրա, սառացնում, որ մութ ու ցուրտ պայմաններից դրդված մարտի դաշտ գնային տղամարդիկ, իսկ սոված ու սառած սերունդը հազար ու մի հիվանդություն ստացավ.. բորբոքումներ,չբերություն, հազար ու մի հիվանդություն նվիրեցին երիտասարդներին: Սովամահ եղան բազմաթիվ միայնակ ծերեր,մոմի լույսի տակ դաս անող երեխաները բոլորը տեսողությունը փչացրեցին.. բլոջոդ հացեր կերցրին... հացի հերթերում չարչարեցին.. մի կտոր հացի վրա ուրախանալ տվեցին ...մարդավարի լողանալուն, տաքանալուն ու ընթրելուն կարոտ էինք մնացել. յաղք, էլ չեմ էլ ուզում հիշել, թե որքան էին "հոգում" մեր մասին, իսկ այն նույն ժամանակ իրենց որդիները սովորում էին "արտասահմանում", իրենք տաքուկ ու մաքուր տներում էին ապրում, կուշտ ու չոր ու դեռ թալանու՜մ էին, թալանու՜մ...... Ո՞ւմ փողերով, ո՞ւմ երկիրը....
    Ամենուր էլ այդպես է, բոլոր ժամանակներում.. .. նա ով գահին է, իր շուրջն է հավաքում իր մտերիմներին և միասին են թալանում: Այ եթե լավ հուշեր լինեին ՀՀՇ-ից ու Զուրաբյանի ղեկավարման տարիներից, այլ կերպ կմտածեի: Ասացեք խնդրեմ, այն ժամանակ մարդ չէին սպանու՞մ. Սպանու՛մ էին: Չէին թալանու՞մ: Թալանու՛մ էին: Չէին հարստահարում ու կողոպտու՞մ Անշուշտ կողոպտու՛մ էին: Ապա ինչպե՞ս, ըստ ձեզ, կուտակեցին այն հարստությունը ու "յաշիկ մխողից" դարձան միլիոնատեր: Նրանց որդիների ու ընկերների ձեռքով քանի՞ հոգի գնացին այն աշխարհ, քանի՞ գործարան ու ֆաբրիկա թալանելով ավիրեցին: Վերջացրե՛ք, ժաղավու՛րդ, մի աղետին, մյուսով մի փոխարինեք.. եթե խելամիտ ընտրության հնարավորություն լիներ, ես առաջինը կվազեի ու կփոխեի իշխանություններին: Ժողովուդի ասած կստացվի" Ք**-ից ենել , ց**ը ընկնել, կներեք արտահայտությանս համար: Մեզ մի լավ ղեկավար է պետք,կարգին թիմով, այլ որ թե Զուրաբյաններ
    Ան ջան ես ինչքան հիշում եմ Զուրաբյանը թաղապետա եղել 1996-2000 ...

    Այսինքնս էտ քո նկարագրած մութ ու ցուրտ սրտաճմլիկ տարիներից հետո

    Լավ էտ հլը հեչ..

    Ես երեկ երկար փորձում էի հիշել 1996-2000 թվերը.. ինչ կար մեր թաղերում
    Որ նորմալ փողոցներ կային ոչ նորմալ լուսավորություն կար ոչ մի նորմալ բան էլ չկար.. ու չեմ հիշում որ ինչոր տեմպեր լինեին..
    Հիմա գոնե Քչից շատից ահագին բանա արվում.. իմ աչքով եմ տենում..
    Կարողա Բեգլարյանը մեր կողքի շենքիցա դրա համարա մեր թաղին լավ նայում.. էտ հնարավորա բան չունեմ ասելու... բայց դե ճիշտն ասած անձամբ իմ ընտրությունը եղել ա տեսած գործ ու չեղած /կամ գուցե մոռռցաված /դժվար// գործի մեջ...

    Մենակ մի բան եմ հիշում որ էն թվերին առավոտ գնում էինք դասի քիթներս բռնած էինք ֆռֆռում որ զիբիլի հոտից չմեռնենք.. հիմա գոնե էտքանը չկա...

    Չեմ խորանում Բեգլարյանի ու Զուրաբյանի անձնական կերպարների մեջ.. քանի որ անձամբ ճիշտն ասած երկուսին էլ չեմ ճանաչում.. բայց ես ընտրել եմ Բեգլարյանին

    Ու կապ չունի ինքը ՀՀԿիցա թե ԲՀԿից.. իմ համար տվյալ դեպքում կապ չունի..


    Ու մի բան էլ.. Սովածներ միշտ էլ կան.. սովածներ չեն կարա չլինեն.. այլ հարց է թե ինչքան նրանք հնարավորություն ունեն սոված չլինելու.. ու ինչքանով են դրանից օգտվում...

    Չնայած նաև լուրջ դժգոհություններ ունեմ.. կենտրոնի ապականաչապատման ու կաֆեացման հետ կապված ինչևէ
    Loading your personal settings....

  13. #118
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Սամ ջան, իսկ ասենք 2001-ին էդ աղբի հոտը չկա՞ր:
    Խնդրում եմ ճիշտ պատասխանել, սա շատ կարևոր ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #119
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, իսկ ասենք 2001-ին էդ աղբի հոտը չկա՞ր:
    Խնդրում եմ ճիշտ պատասխանել, սա շատ կարևոր ա:
    Չեմ հիշում կոնկրետ.. բայց 2004ը հիշում եմ Չկար
    Loading your personal settings....

  15. #120
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հիշում կոնկրետ.. բայց 2004ը հիշում եմ Չկար
    Սամ ջան, ապեր, իրոք, շատ սրտանց ուրախ եմ, որ ձեր բակում աղբի հոտ չկա, մեր բակում էլ չկա, մեր բակի համար էլ եմ ուրախ ու բոլոր այն բակերի, որտեղ չկա, բայց շատ, շատ-շատ տեղեր կա էդ պռոբլեմը, չի լուծվում արդեն երկար տարիներ, ու հիմա եթե ես ընտրեմ գործող թաղապետին կնշանակի, որ ես գոհ եմ նրա կատարած աշխատանքից, դրա համար էլ չեմ ընտրում, ընտրում եմ ուրիշին, չնայած, որ համոզված չեմ, որ նա կլուծի էդ խնդիրները: Ու աղբից խոսք գնաց, բայց խնդիրը մենակ աղբը չի, դա խնդիրների մի փոքրիկ մասն ա, շատ ավելի կարևոր բան էլ դու նշեցիր` կանաչ տարածքների ոչնչացումը: Էդ բուսական աշխարհի սպանդ ա, որը բոլորիս համար վտանգավոր ա: Ես լավ եմ հիշում, դու էլ կհիշես` Ազատության Հրապարակի շրջակա տարածքը. լավ էր չէ՞, որ փոքր էինք, գնում խոտերի մեջ գնդակ էինք խաղում, իսկ հիմիկվա երեխեքը ասֆալթի ու բետոնի վրա են խաղում, էդ ասֆալթ բետոնն էլ ա վերանում, կաֆեներ են դառնում, բա չդժգոհե՞նք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուսման Աջակցության Կենտրոն
    Հեղինակ՝ Ssc, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.02.2012, 13:13
  2. Նարեկացի արվեստի կենտրոն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.01.2012, 13:06
  3. «Տնակ» մանկական զարգացման կենտրոն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 12:16
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 01.03.2011, 08:28
  5. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •