Ի՞նչ, կարո՞ղ ա Արարատ Զուրաբյանին ընտրեմ, որը պարզապես թքած ուներ բնակիչների բոլոր դիմումների վրա, որին հազար անգամ դիմել էին նաև մեր տան մոտի բենզակալոնկայի տեղափոխման համար, հեչ վեջը չէր: Գագոյին դիմելուց հետո պատասխան եկավ, որ պետք է տեղափոխվի էդ բենզակալոնկան, էն էլ դրա տերերը քաղաքապետի մակարդակով լուծեցին իրենց հարցերը:
Ասում ես պիտի աներ: Հա՛, պիտի աներ: Արարատ Զուրաբյանն էլ իր ժամանակ պիտի աներ: Եթե ավելի հարմար թեկնածու լիներ, ես նրան կընտրեի: Բայց էս երկուսից Գագոյին ավելի աշխատող եմ տեսնում: Անցյալ ընտրություններին Ռուզան Խաչատրյանին եմ ընտրել. նա գոնե չկտրած ձմերուկ էր:
Էջանիշներ