Ուղղեցի, ահա
Մերսի, բայց նայի հին տարբերակում լիքը օգտակատ ստեղնեռ կային իսկ ես ուղղածդ տարբերակում չկան
Screen2.jpgՀին տարբերակ
Նոր տարբերակscreen3.jpg
Շփոթվել եմ, ուրիշ եմ ուղարկել, էսա ճիշտը
Sunun (04.05.2011)
Ֆոնետիկ 3 տեսակ կա, ո՞ր մեկին էս սովոր
հայերեն սաArm phonetic.jpg
ռուսերեն սա rus phonetic.jpg
Կարծում եմ, որ այս նյութի տեղն այստեղ է.
Աղբյուր՝ armedu.amԱյսօր Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում ներկայացվեց hy-am.org նախագծի շրջանակներում ստեղծված «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել տեղեկատվությանը հայերենով հասանելիությանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սմարթֆոններում (որոնք բանախոս, տառաստեղծ Ռուբեն Թարումյանն անվանեց «խելախոս») և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:
Բացման խոսքով հանդես եկավ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, ապա ծրագիրը ներկայացրեցին բանախոսներ, ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանն ու հայերեն տառատեսակների ստեղծող Ռուբեն Թարումյանը:
Ըստ բանախոսների ծրագիրը հնարավորություն է տալիս հայերեն տառերը տեսնել Անդրոիդ, Մաեմո, ՄիԳո, Սիմբիան և Վինդոուզ Մոբայլ համակարգերով աշխատող սարքերում: Այս համակարգերում, բացառությամբ Սիմբիանի, հնարավոր է դառնում նաև հայերեն մեքենագրելը, հաղորդակցվելը:
Տառատեսակները յուրաքանչյուր օգտագործող կարող է հեշտությամբ տեղադրել հեռախոսների մեջ հատուկ ստեղծված ծրագրային փաթեթների օգնությամբ: Արդյունքում օգտագործողը հնարավորություն կստանա հայերեն տեքստերը կարդալ կարճ հաղորդագրությունների, կայքերի, էլ-փոստի, փաստաթղթերի, էլեկտրոնային գրքերի, բառարանների, հանրագիտարանների, քարտեզների և սոցիալական ցանցերի հետ աշխատելիս: Ծրագրային փաթեթները ներբեռնման ու տեղակայման համար հասանելի են hy-am.org կայքում:
Հատկանշական է, որ ստեղծված տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց արտոնագրմամբ:
Կարծում եմ, որ լավ գործ են արել![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.05.2011, 23:25:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող. ո՞նց կարամ սամսունգ S 5620-ում հայերեն գրեմ,(մեկ էլ սամսունգ դուոս c5212-ում,եթե ձև կա)
The cake is a lie.
Ո՞նց կարող եմ samsung s 5600-ն, հայաֆիկացնել
Խիստ շատ արդար մի եղիր, և քեզ չափազանց իմաստուն մի կարծիր
հնարավորա՞ Nokia E51 հեռախոսը հայաֆիկացնել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ