Հանուն արդարության ասեմ, որ հասա Աստվածաշնչայան Ծննդոցի երրորդ մասին, ինչպես միշտ աշխատելով ամենայն մանրամասնությամբ ըմբռնել յուրաքանչյուր խոսքը, ու վերջնականապես քարկապ ընկա:
ԾՆՆԴՈՑ 3
Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։
Այսինքն, ո՞նց էր օձը ամենախորամանկը: Աստված իրան խորամա՞նկ էր ստեղծել: Իսկ ի՞նչ էր խորամանկությունը, մինչև օձի խորամանկություն անելը, որ Աստված իրան խորամանակ ստեղծեց: Աստված գիտե՞ր, որ օձը խորամանկ ա: Աստված մինչև էտ էլի խորամանկությու՞ն էր տեսել: Ե՞րբ, եթե աշխարհն արարաված չէր, ու խորամանկություն դեռ չէր կարող եղած լինել: Կամ եթե օձը ամենախորամանկն էր, ուրեմն կան նաև ուրի՞շ խորամանկներ, որոնք ամեն չեն:
Էջանիշներ