Երանելի է այն մարդը, որն անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ո'չ էլ հեգնողների աթոռին նստում. Սաղմոս 1:1
Երանելի է այն մարդը, որն անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ո'չ էլ հեգնողների աթոռին նստում. Սաղմոս 1:1
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
«Ո՛վ երիտասարդ, քու մանկությանդ մեջ ուրախ եղիր ու երիտասարդությանդ օրերի մեջ սիրտդ թող քեզ զվարճացնի և քու սրտիդ ճանբաներով ու աչքերիդ նայվածքով քայլի. բայց իմացի թե այս ամենի համար Աստված քեզ դատաստանի պիտի կանչի»: (Ժողովող 11:9)
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 25.07.2011, 20:53:
«Այս բոլոր խոսքերի ավարտը լսենք: Աստծուց վախեցի՛ր ու նրա պատվիրանները պահի՛ր, որովհետև մարդու բոլոր պարտականությունը սա է: Որովհետև Աստված ամեն գործ, ամեն ծածուկ բաների հետ, թե՛ բարին և թե՛ չարը դատաստանի պիտի բերի»: (Ժողովող 12:13-14)
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 25.07.2011, 20:52:
Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, և ով քեզնից հարուստ ու հզոր է, մի՛ եղիր նրա հետ:
Ի՞նչ հարաբերություն ունի կավե սափորը մետաղյա կաթսայի հետ. սա հարվածում է, և այն փշրվում:
Հարուստը զրկում և ի՛նքն է սպառնում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում:
Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կ՛օգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի:
Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի:
Երբ քո կարիքը ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ:
Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կ՛ասի. «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կ՛ամաչեցնի իր հյուրասիրությամբ,
մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարի ու երես կթեքի քեզանից: (Սիրաքի իմաստ.)
Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէ՛ք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը։ Կողոսացիս 3:17
Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ (Յակոբոս 2:19,20)
“Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին” Եսայի 61:1-2
“Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի” Հովհ 8:32
“Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։” Հռոմ 7:24
«Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար:»
(Ա Պետրոս 5:7)
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ