Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մէջ բռնված մի կին, և նրան մեջտեղ կանգնեցնելով, ասացին Հիսուսին. "Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ դու դրա մասին ի՞նչ ես ասում՚": Նրանք այս ասում էին նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան, Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով` վեր նայեց ու նրանց ասաց. "Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա": Եվ դարձյալ ցած նայելով` գետնի վրա գրում էր: Եվ այս լսելով` մեկ առ մեկ ելնում գնում էին, տարիքավորներից մինչև փոքրերը; Եվ Հիսուս միայն մնաց ու կինը` կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց. "Ո՛վ կին, ու՞ր են, քեզ ոչ ոք չդատապարտե՞ց": Եվ սա ասաց. "Ո՛չ, Տե՛ր": Եվ Հիսուս ասաց. "Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր՛":
(Ավետարան ըստ Հովհաննեսի` 8:3-11)
Էջանիշներ