User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպիսի՞նն էր պատմությունը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Շատ լավ

    5 38.46%
  • Լավ

    6 46.15%
  • Նորմալ

    2 15.38%
  • Սովորական

    0 0%
  • Ոչինչ էլի...

    0 0%
  • Անհետաքրքիր

    0 0%
  • Վատ

    0 0%
  • Ահավոր վատ

    0 0%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մութ պատմություն 4

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մութ պատմություն 4

    Մութ պատմություն 4-րդ խաղաշրջան
    Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր: Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»: Ուրիշ տեսակի հարցերին պատասխան չի տրվի: Խաղի մասնակիցները բացահայտելով պատմության մութ հանգամանքները վերջիվերջո կբացեն ողջ պատմությունը: Հարցերի ընթացքում մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որ մյուս անդամների կողմից տրված հարցերը նորից չկրկնեն... Բարի ժամանց:

    Խաղի մասնակիցներն են.

    Dayana
    Վարպետ
    Սամվել
    Kuk
    Վահիկ
    *e}|{uka*
    Janita Hero
    Red_Devils
    Raedwulf
    Արիադնա
    Norton
    Քամի
    Հայկօ
    BOBO
    REAL_ist


    Եթե խաղի ընթացքում որևէ մեկը կցանկանա մտնել խաղ որպես մասնակից, ապա թող ինձ PM գրի: Իսկ այն անդամները, ովքեր գրանցված չեն, խնդրում եմ այս թեմայում գրառում չանել:


    -----------------------------------------------------------------------
    Հայաստան, ք. Երևան 2008 թվական: Մռայլ, անձրևոտ եղանակ: Երևանի փողոցներից մեկով քայլում է մի աղջիկ (անունը՝ Հասմիկ, 27 տարեկան ուսանող է): Քայլելով փողոցով, մտնում է որևէ գրախանութ: Շրջում է գրախանութում, փնտրելով իր նախընտրած գիրքը: Մոտենում է գրքերի մեկ ուրիշ բաժնի և նկատում, որ ինչ-որ մեկը (մոտ 50 տարեկան մի տղամարդ, հագած հին մոխրագույն բաճկոն, սև գլխարկ-ցիլինդր, ձեռքն էլ բռնած մի թերթ: Կարդում է այդ թերթը, դրա հետ մեկտեղ ինչ-որ գիրք ման գալիս: Դեմքը ծածկած է շալով, միայն աչքերն են երևում) կանգնած է իր կողքին: Հասմիկը մի փոքր զարմանում է, քանի որ այդ տղամարդը բացի գիրք փնտրելուց, միաժամանակ նաև ուշադիր հակված թերթ էր կարդում: Ինչևէ, Հասմիկն այդքան էլ ուշադրություն չդարձնելով այդ մարդուն, շարունակում է գիրք փնտրել: Այդ տղամարդը մի պահ կասկածելի հայացքով սկսում է նայել Հասմիկին: Վերջինս նկատում է դա, բայց ուշադրություն չդարձնելով, շարունակում է փնտրել: Մի քանի վայրկյան անց, այդ տղամարդը գլուխը կռացնում է դեպի Հասմիկը, որը և կռացած գիրք էր փնտրում բաժնի ներքևի շարասյան վրա, և տարօրինակ հայացքով՝ աչքերը հառած, սկսում է նայել Հասմիկին, որից հետո դուրս է գալիս գրախանութից: Հասմիկը մի փոքր վախեցած զարմանում է: Նյարդայնանալով մոտենում է գրախանութի վաճառողներից մեկին և հարցնելով այդ տղամարդու ինքնության մասին՝ ստանում է բացասական պատասխան: Վաճառողուհին ասում է, որ ոչ մի տարօրինակ մարդ չի նկատել և առավել ևս ինչ-որ տարօրինակ պահվածք, որը կարող էր վրիպել իրենց ուշադրությունից: Հասմիկը նյարդայնացած դուրս է գալիս գրախանութից և սկսում փնտրել այդ մարդուն փողոցում: Ամեն վայրկյան Հասմիկի մտքում այդ մարդու տարօրինակ հայացքն է: Շարունակ շրջելով փողոցում, հասկանում է, որ ապարդյուն է փնտրել մի մարդու, ով չի բացառվում որ լիներ հասարակ մի բոմժ, որը ցանկանում էր գիրք գողանալ գրախանութից: Եվ հասկանում, որ պետք չէ ժամանակ վատնել այդպիսի մանրուքի վրա: Քայլում է դեպի մետրո: Մետրոյի մուտքի մոտ ամսագրեր վաճառողից գնում է որևէ ժամանցային ամսագիր և շարժասանդուղքով իջնում ներքև: Նստում է մետրո: Մտնելով վագոն, տեղավորվում է նստարաններից մեկում: Մի քանի րոպե անցնելուց հետո հանկարծ հայացքը սևեռվում է կողքի նստարանին, որին և նստած է այն նույն մարդը, ով ահավոր կասկածելի թված իրեն գրախանութում: Հասմիկը նկատելով նրան, վախից քարանում է: Այդ մարդը սկսում է նույն կերպ նայել նրա վրա (դեմքն ամբողջովին ծածկած է շալով, միայն աչքերն են երևում), կարդալով իր նույն թերթը: Հասմիկը սկսում է ահավոր վախենալ և կանգնելով իր տեղից, մոտենում է դռանը: Այդ մարդը շարունակում է կասկածելի ձևով նայել նրան: Հասմիկը սարսափում է և չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը: Գնացքը մոտենում է մոտակա կայարանին և կանգ առնում: Դռները բացվելուն պես, այդ մարդը կարծես դիտմամբ թողնում է իր ձեռքի թերթը նստարանին և դուրս գալիս վագոնից, շարունակ աչքերը հառած նայելով Հասմիկին: Որից հետո գնացքը շարժվում է: Հասմիկը մոտենում է նստարանին, որին և նստած էր այդ մարդը, և վերցնում է դրված թերթը: Շրջելով այն, ուսումնասիրելով, հանկարծ վախից քար է կտրում: Աչքերը հառում է ինչ-որ հոդվածի վրա և ահավոր շփոթված նստում: Չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը:
    Հասմիկը մտորումների մեջ գալիս է տուն: Պառկում է, որ մի քիչ հանգստանա: Մոտ 15 րոպե անց, հնչում է տան հեռախոսի զանգը: Վեր է կենում և վերցնում խոսափողը:
    - Ալո:
    (Ձայն չկա)
    - Ալո:
    (ձայն չկա):
    - Ալո, խոսեք...
    (անջատվում է):
    Հասմիկը սկսում է փոքր-ինչ վախենալ: Շարունակ մտածում է փողոցում կատարվածի մասին: Մի քանի րոպե անց, հեռախոսը նորից զանգում է: Եվ նույնը կրկնվում է երկրորդ անգամ: Զանգում են՝ խոսացող չկա: Հասմիկը ահավոր նյարդայնանում է, շփոթվում և անջատում լարից հեռախոսը:
    Պառկում է քնելու:
    Բացվում է օրը:
    Հասմիկը վեր է կենում, թեյ խմում, վերցնում անցյալ օրվա այն կասկածելի թերթը, և նորից ուշադրությամբ սկսում կարդալ: Որից հետո, գնում է և միացնում լարից հեռախոսը:
    Որոշ ժամանակ անց, հեռախոսը զանգում է: Զանգահարողը Հասմիկի հին ընկերուհիներից է, որի հետ մոտ 3 տարի է չէր խոսել: Հասմիկը զարմանում է, թե ինչու այսպես միանգամից ընկերուհին հիշեց իրեն: Ընկերոհին ասում է, որ կարոտել է և առաջարկում միասին գնալ կինոթատրոն, սրճարան, զբոսնելու և մի քիչ շփվելու, քանի որ ինչքան ժամանակ է չեն տեսել իրար: Հասմիկը ահավոր զարմանում է և նույնիսկ փոքր-ինչ շփոթվում, որովհետև չէր սպասում նման բան իր այս ընկերուհուց: Բայցևայնպես համաձայնվում է երեկոյան հանդիպել:
    Երեկոյան ժամը 7-ն է: Հասմիկն ու ընկերուհին, որը անունը Լիլիթ է, հանդիպում են: Մի քիչ զբոսնում և մոտենում կինոթատրոնին: Կինոթատրոնի մոտ գտնվող պաղպաղակի վաճառակետից, գնում են երկու պաղպաղակ: Լիլիթը պնդում է, որ ինքը պետք է վճարի գումարը: Վճարելու պահին Հասմիկը նկատում է կինոթատրոնից մոտ 100 մետր հեռավորության վրա, ծառի տակ կանգնած այն կասկածելի մարդուն: Հասմիկի անհանգստությանն ու վախին սահման չկա: Լիլիթին ասում է, որ շուտ մտնեն կինոթատրոն, որովհետև հոգնել է կանգնելուց և ուզում է նստել: Ընկերուհին և ինքը մտնում են կինոթատրոն: Գնում են կինոյի տոմսը և մտնում դահլիճ: Հասմիկը անհանգիստ վիճակում է: Ընկերուհին հարցնում է նրան այդ մասին, սակայն նա պատասխանում է, որ մի քիչ հոգնել է: Նստում են:
    Մի քանի րոպե անց սկսվում է ֆիլմի ցուցադրումը: Դեռ չհասած ֆիլմի կեսերը, ընկերոհին Հասմիկին ասում է, որ գնում է զուգարան:
    Անցնում է 15 րոպե Լիլիթը չկա: Հասմիկն անհանգստանում է, սակայն մի փոքր էլ սպասում: Եվս 5 րոպե սպասելուց հետո, վեր է կենում և գնում ընկերուհու ետևից: Քայլում է դեպի զուգարան: Մոտենալով, նկատում է, որ զուգարանի դուռը կիսաբաց է և ինչ-որ բան խանգարում դռանը մինչև վերջ բացվել: Հասմիկը ուժեղ հրում է դուռը և հանկարծակիի գալիս՝ տեսնելով ընկերուհուն արնաշաղախ ընկած հատակին: Հասմիկը սարսափելի ուժեղ սկսում է գոռալ: Գոռում է ամբողջ կինոթատրոնով մեկ: Մոտենում է կինոթատրոնի պահակազորը և տեսնում, որ աղջկան ընկած գետնին՝ դանակն էլ խրված մեջքի մեջ: Ժամանում է ոստիկանությունը: Հասմիկը սարսափի մեջ է և չի կարողանում ուշքի գալ: Նրան մի կերպ հանգստացնում են, որից հետո պատմում է ամեն ինչ, թե ինչը ինչպես է եղել: Հասմիկին նստեցնում են տաքսի և ուղարկում տուն: Նա չի կարողանում հասկանալ ողջ կատարվածը... շարունակ միայն լաց է լինում: Գալիս է տուն, և մոռանալով ետևից փակել տան դուռը, վախորած մտնում է անկողին:
    Անցնում է 1 ժամ:
    Տեսարանը փոխվում է Հասմիկի տակի հարևանի տուն: Հարևանները Հասմիկենց տնից ջարդուխուրդի ձայներ և օգնություն խնդրող ուժեղ գոռգոռոցներ են լսում: Հարևանները շտապ բարձրանում են Հասմիկենց տուն: Թակում են դուռը, սակայն բացող չկա և լսվում են այդ նույն ձայները: Հարևանները մի կերպ կոտրում են տան դուռը և տեսնում, որ Հասմիկը՝ արնաշաղախ, գոռալով լաց է լինում ընկած գետնին, կողքն էլ ընկած է դանակահարված դիակ:
    -----------------------------------------------------------------
    Բացահայտեք.
    1. Ո՞վ էր Հասմիկին կասկածելի թվացող անձնավորությունը, և ինչու՞ էր շարունակ հետևում նրան:
    2. Այդ ի՞նչ հոդված էր, որ Հասմիկին այդպես վախեցրեց և զարմացրեց:
    3. Ինչի՞ համար Հասմիկի ընկերուհին քանի տարի անց, հանկարծ հիշեց Հասմիկին:
    4. Ո՞վ էր Լիլիթին սպանողը և ինչու՞:
    5. Ու՞մն էր Հասմիկի տանը գտնվող դիակը, ո՞վ էր սպանել և ինչու:

    ----------------
    Բացահայտեք պատմությունը...
    ------------------------------------------------------------
    Մի փոքր փոփոխություն խաղի մեջ, որպեսզի տևողության խնդիր այլևս չառաջանա... և այդ տարբերակով ավելի հեշտ կլինի խաղալ: Այսուհետ հարցերը տալիս եք հերթով՝ ըստ ցուցակի: Ամեն մի մասնակցին կտրվի մինչև 5 ժամ, հարց գրելու համար: Եթե այդ սահմանված ժամանակահատվածում նա չմտավ և հարց չգրեց, ապա մեխանիկորեն կգրի հաջորդ մասնակիցը: Սա անկախ վարողի պատասխանից: Վարողը կարող է գալ և տալ պատասխան միանգամից հավաքված օրինակ 5 հարցերին: Դրանից մասնակիցների հարց տալու հերթականությունը չի խախտվում: Սա ավելի ճիշտ է և խառնաշփոթ չի ստեղծի և խաղն էլ մի քիչ երկար կտևի, այլ ոչ թե մի քանի ժամում կվերջանա...
    Մեկ էլ մի բան. այսուհետ կխնդրեմ ամեն մի մասնակից իր հերթի ժամանակ տա ոչ ավել, քան մեկ հարց: Սա անպայման:
    Մասնակիցների հերթականությունը նայեք թեմայի գլխադիրում:
    Վերջին խմբագրող՝ Adam: 27.09.2008, 13:13:

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Լավ, ուրեմն սկսենք վերջից

    Հարց 1- Հասմիկի տանը գտնվող դիակին սպանել էր հենց այդ խորհրդավոր մարդը?

  3. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց 1- Հասմիկի տանը գտնվող դիակին սպանել էր հենց այդ խորհրդավոր մարդը?
    Ոչ:

    ---Այս պահից սկսած խաղի մասնակից է նաև REAL_ist -ը---

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Եկեք բոլորս Հերթով հարցեր տանք լա՞վ
    Loading your personal settings....

  5. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    կարողա հենց ետ խորհրդավոր մարդներ դիակը Հասմիկի տան?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Հասմիկի տան դիակը խորհրդավոր մա՞րդն եր:

  7. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք բոլորս Հերթով հարցեր տանք լա՞վ
    Տենց ավելի լավ կլիներ, բայց բոլոր մասնակիցները պետքա ներկա լինեյին.... թե չէ սենց, մեկը հարց գրեց, պիտի սպասի մյուսի գալուն, տենց էլ երկաև կձգձգվի... եթե էտ իհարկե նկատի ունես:

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    կարողա հենց ետ խորհրդավոր մարդներ դիակը Հասմիկի տան?
    Այո:

  8. #8
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  9. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Հարց3-Հասմիկն էր սպանել խորհրդավոր մարդուն՞

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?
    Էս ինչ մի հավասար մտածում ենք
    Վերջին խմբագրող՝ Yellow Raven: 26.09.2008, 19:52: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    էսինչմի նույն հարցերնենք տալի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 26.09.2008, 19:53: Պատճառ: Գրառման ավելացում
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  11. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?
    Այո:

  12. #12
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    թերթում Հասմիկի մասին հոդված էր գրած?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  13. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Բավականին մասնակիցներ ունենք, բայց խաղը դեռևս շատ պասիվ է ընթանում:
    Շարունակեք գրել հարցեր, քննարկել... իսկ բոլոր այսօրվա կուտակված հարցերին կպատասխանեմ վաղը:
    Խաղի իմաստը նաև կայանում է նրանում, որ դուք սկսեք քննարկել իրար հետ պատմությունը, այլ ոչ թե զուտ մենակ հարցեր տաք: Եթե կարողանամ, կմտնեմ նաև էսօր, բայց վաղն անպայման...

  14. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Հասմիկը ռոզիսկի տակ էր?

  15. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն 4

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    թերթում Հասմիկի մասին հոդված էր գրած?
    Կոնկրետ իր մասին՝ Ոչ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 151
    Վերջինը: 15.08.2010, 11:20
  3. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •