Եվ այսպես…

Սկսում ենք «Ակումբի Տաղանդը II» մրցույթը:
Առաջին մրցույթից բավականին տարբերվելու է, քանի որ այս անգամ մրցույթը նկարիչների համար է նախատեսված:
Երևի կսկսենք հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:
Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:

Կանոններն էսպիսին են`

1. Մրցույթին մասնակցելու համար առայժմ ինձ ՓիԷմ (նամակ)-ով հայտ ներկայացրեք, քանի որ դեռ չեմ որոշել` արդյոք արժի մասնակիցների անունները հայտարարել, թե դա էլ թողնել գաղտնի մինչև մրցույթի ավարտը: Բայց ավելի շատ հակված եմ նրան, որ գաղտնի մնա:

2. Մրցույթը բաղկացած կլինի մի քանի փուլից (կախված մասնակիցների քանակից): Առաջին կամ առաջին մի քանի փուլը լինելու է ազատ թեմայով: Մասնակիցներին կտրվի մոտ մեկ շաբաթ ժամանակ աշխատանքը ներկայացնելու համար:

3. Մրցույթի վերջին փուլերում հիմնականում նկարի վերնագիր կտրվի ու մասնակիները հինգ-յոթ օրվա ընթացքում իրենց պատկերացմամբ այդ վերնագրին համապատասխան աշխատանք են ներկայացնելու (ուղարկում են մեյլիս կամ ՓիԷմ):

4. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա շարունակել մրցույթին մասնակցել:

5. Աշխատանքները ներկայացնելուց հետո կբացվի թեմա, որում կտեղադրվեն բոլոր աշխատանքները ու կդրվեն քվեարկության: Այս անգամ քվեարկությունը կլինի փակ: Սակայն, ցանկության դեպքում քվեարկողները կարող են թեմայում գրել մեկնաբանություններ, նշել, թե որ աշխատանքը ամենաշատը դուր եկավ, և այլ: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները, ներառյալ` մրցույթի մասնակիցները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենք իրենց օգտին (իրենց ձայնը հաշվի չի առնվի, բացի այդ դուրս կմնան խաղից):

6. Հավասար ձայների դեպքում քվեարկությունը կերկարաձգվի ևս մեկ-երկու օրով:

7. Ինչպես և առաջին մրցույթում` մասնակիցներին կտրվեն կեղծանուններ:

8. Ամեն փուլից հետո խաղը կլքի մեկ մասնակից, և վերջում կլինի միայն մեկ հաղթող:

Դեռ այսքանը…
Դիտողություններ, առաջարկություններ և այլն, գրեք այս թեմայում: Տեսնենք`ինչ ենք անում…