Ի՞նչ եք անում, երբ հեռուստացույցով ինչ-որ բան դիտելիս գովազդ է սկսվում։
Ինչքան գիտեմ որոշ երկրներում գովազդի հետ տրվում է նաեւ ժամանակը` թե ինչքան է մնացել գովազդի ավարտին։ Լսե՞լ եք նման բանի մասին։ Լավ չէ՞ր լինի, որ մեզ մոտ էլ նման բան լիներ։
Եւ վերջին ինձ մտահոգող, ու նեռվայնացնողհարցը. ինչպե՞ս պայքարել այն բանի դեմ, որ արտասահմանյան ալիքներով (1-й канал, РТР Планета, Мир, EuroNews, CNN), մերոնք, շատ հաճախ, գովազդը ցուցադրում են այդ ալիքների հաղորդումների հաշվին։ Օրինակ EuroNews-ով երբ պատահի ընդհատում են ու սկսում են հայկական եղանակի տեսություն ցույց տալ (բնականաբար գովազդի համար), թքած ունենալով, որ մարդիկ այդ պահին EuroNews-ի հաղորդումն էին դիտում
![]()
Էջանիշներ