Հոկտեմբերի 4-12-ը Երևանում կանցկացվի “Հայ Ֆեստ” 6-րդ միջազգային թատերական փառատոնը, որի 9 օրերի ընթացքում հանդես կգան 45 թատերախմբեր 30 երկրներից` ցուցադրելով մոտ 100 ներկայացումներ 17 բեմահարթակներում: Ինչ կարծիք ունեք թատերական այս փառատոնի մասին, որքանով եք ծանոթ: Օրինակ ես գիտեմ, որ շատ հետաքրքիր ներկայացումներ են լինելու, հանդես կգա կանադացի դերասան Շոն Ռունին` “Փուչիկստան” ներկայացմամբ, փուչիկներով տարբեր պատկերներ կստանա, նաև բացօթյա շոուներ են լինելու` հատկապես բացման օրը Շ. Ազնավուրի հրապարակում, մեքենաների շքերթ, հետագայում նաև բացօթյա ներկայացումներ: Ասեմ նաև, որ տոմսերի գինը մատչելի կլինի սկսած 500 դրամից:![]()
Էջանիշներ