Ակումբում հավաքվել են հրաշալի ստեղծագործողներ, ովքեր ունեն աճելու տեղ, հայկական գրական աշխարհում դիրք գրավելու հնարավորություն: Սակայն այսօր նրանց ստեղծագործությունները հասանելի են միայն ինտերնետից օգտվողներին, մինչդեռ ստեղծագործությունների մատուցման դասական տարբերակը գիրքն է:
Վաղուց ի վեր նախատեսված ծրագիրը որոշել ենք վերջապես կյանքի կոչել: «Դար» ակումբը ցանկանում է հրատարակել ակումբցիների ստեղծագործությունների ժողովածու և փորձ կատարել այն հասանելի դարձնել լայն մասսաներին: Թե ինչպես է սա իրագործվելու, կախված է մեզնից յուրաքանչյուրից ու այս քննարկումից:
Առաջարկվող տարբերակը. ընտրել «գրական խորհուրդ», ով հատուկ իր համար նախատեսված բաժնում կքննարկի ու կորոշի առաջին գրքում հրապարակվող ստեղծագործությունների ցուցակը: «Գրական խորհուրդ»-ը կազմված է լինելու ակումբցիներից, նրանց ընտրելու են ակումբցիները: Այս թեմայում առաջարկում եմ առաջադրել «Գրական խորհուրդի» կազմի մեջ մտնող անձանց անուններ, հետագայում թերևս կբացվեն քվեարկություններ: «Գրական խորհրդի»-ի անդամների քանակը ևս կորոշենք այս թեմայում, անհրաժեշտության դեպքում կբացենք քվեարկություն:
Պայման. ոչ մի ստեղծագործություն չպետք է հրատարակվի առանց հեղինակի համաձայնության, ինչպես պահանջում են ՀՀ օրենքները, մարդու հեղինակային իրավունքներն ու «Դար» ակումբի կանոնադրությունը: Ընտրված ստեղծագործությունների հրատարակման հարցը «Գրական խորհրդի» կողմից ընտրված ներկայացուցիչը պետք է համաձայնեցնի հեղինակի հետ: Համաձայնության գալու դեպքում պետք է համաձայնեցվի ստեղծագործության խմբագրման հարցը, ինչը գուցե կախված է լինելու մեր նյութական միջոցների առկայությունից, կամ կամավոր խմբագրիչների առկայությունից:
Գրքի տպագրման նյութական միջոցների հարցը նույնպես պիտի քննարկվի այս թեմայում: Այս պահին առաջարկվող տարբերակներն են.
- Հովանավորի որոնում (փոքր ինչ անհավանական տարբերակ, ըստ իս)
- Գրքում զետեղված հեղինակներից յուրաքանչյուրից գրքի հրապարակման համար անհրաժեշտ գումարի ինչ-որ տոկոսի «գանձում» գրքի օրինակների դիմաց,
- Գրքին բաժանորդագրություն,
- Ընդհանուր հանգանակություն լավ գործին նպաստելու համար:
Ցանկանում եմ լսել այս հարցի վերաբերյալ հնարավորինս շատ ու հիմնավորված կարծիքներ:
Վատ չի լինի, որ գրքում լինեն ոչ միայն գրական ստեղծագործությունները, այլ նաև ակումբի տաղանդաշատ նկարիչների նկարները, ընդ որում շատ հետաքրքիր կլիներ, եթե նրանք համաձայնվեին նկարազարդել կոնկրետ ստեղծագործությունները:
Գիրքը լույս տեսնելու դեպքում, իմ կարծիքով, ոչ միայն կբաժանվի հեղինակներին ու ակումբցիներին (գումարի դիմաց կամ ըստ հանգանակության, ենթադրենք), այլ նաև կվաճառվի գրախանութներում և պետք է կարողանալ նաև գովազդել գիրքը: Վաճառքից ստացված ողջ հասույթը պիտի փոխանցվի ֆոնդ՝ հաջորդ գրքի լույս ընծայման համար:
Մի խոսքով թեման բաց է ազատ քննարկումների և նոր առաջարկների համար:
Իմ կողմից խմբագրական խորհրդի անդամներ եմ առաջարկում Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին և անհամեստորեն ինձ: Առայժմ այսքանը
Էջանիշներ