Արդեն ժամանակն է աշխատանքն սկսելու, դեռ մի բան էլ ուշացրել ենք։ «Գրական խորհրդի» կազմի ընտրության հարցում սահմանափակվելու ենք թեմայում առաջարկված թեկնածություններով։ Այսպիսով, մինչև հիմա առաջարկվել են հետևյալ թեկնածությունները. Ուլուանա, Վարպետ, ivy, Impression, StrangeLittleGirl, Chuk, Գալաթեա, Բարեկամ, Մտահոգ, Տատ, Մելիք, Alize'e, Մարկիզ, Տրիբուն: Թվով 14 թեկնածու: Խորհրդի կազմի քանակի առումով բուռն քննարկում չեղավ, արդյունքում առանց լուրջ տեսակետներ հաշվի առնելու պիտի կատարեինք ընտրությունը: Ի վերջո, կան առանք այն տեսակետի վրա, որ ցանկալի է ունենալ կենտ թվով անդամներ՝ մինչև 10 հոգի կազմով:
Առաջարկված թեկնածուներից Մարկիզը, Տրիբունն ու Alize'e-ն հենց թեմայում հրաժարվեցին խորհրդի կազմում լինելուց: Թեկնածուներից Մելիքն ու Մտահոգը ներկայումս Ակումբ չեն մտնում կամ պասիվ են, հետևաբար նպատակահարմար չենք համարում նրանց ընդգրկել խորհրդի կազմում: Առաջարկված թեկնածուներից մնում է 9 հոգի: Ներկայումս մեզ մնում է միայն նրանց համաձայնությունն ստանալը՝ խորհրդի աշխատանքներին մասնակցելու, և առանց ավելորդությունների, քվեարկություն կազմակերպելու և այլնի կարող ենք անցնել աշխատանքի: Այս պահին կա երկու հոգու համաձայնությունը՝ իմ և Chuk–ի։ Հետևաբար Chuk–ն արդեն կսկսի համապատասխան արտոնություններ ունեցող խմբակի ստեղծումն ու քննարկումների համար համապատասխան բաժնի կառուցումը: Մյուս թեկնածուներն իրենց համաձայնությունը տալուն պես կավելացվեն այդ խմբակում և, հուսով եմ, հենց առաջիկա օրերին խմբակը կսկսի իր գործունեությունը:
Կմշակվի նաև կարգ՝ աշխատանքը հնարավորինս բաց անելու, այլ կերպ ասած՝ ակումբցիներին մեր աշխատանքի ընթացքին տեղյակ պահելու համար:
Սպասում եմ մյուս թեկնածուների արձագանքներին՝ գրական խորհրդի կազմում լինելու-չլինելու մասին: Նրանք են. Վարպետ, ivy, Impression, StrangeLittleGirl, Գալաթեա, Բարեկամ, Տատ:
Էջանիշներ