Ֆինանսավորման վերաբերյալ։
Առաջին գրքի համար հանգանակություններ + գրքերի վաճառք տարբերակներն եմ ռեալ կարծում։
Դե հանգանակություններն ով ինչքան կարող է (ես ինքս մի քանի հազար նաղդ կդնեմ)։
Գրքերի վաճառքն էլ, ասենք կարելի է տպվելուց հետո հեղինակներին մի մի հատ տալ ձրի, իսկ եթե էլի են ուզում(համոզված եմ, որ կուզեն), ապա գնում են։ Դե մի որոշ քանակ էլ կարծում եմ մյուս ակումբցիները կառնեն։ Մեկը ես մի 5 հատ առնվազն կառնեմ, ընկերներիս–ծանոթներիս տարբեր առիթներով կնվիրեմ։
Կարելի է նախորոք բաժանորդագրություն անել, որ օդում չմնա, ֆինանսական հարցը նախորոք հաշվարկված–լուծված լինի։
Արժի նաև գրախանութներում դնել վաճառքի։ Գրախանութներում վաճառքի հետ չարժի առանձնապես շատ հույսեր կապել, բայց ամեն դեպքում կարելի է ներկայացնել։
Դե գրքի վաճառքն էլ հնարավորին չափ մատչելի լինի, ասենք մի 500 դրամ (անկապ թիվ եմ կրակում)։
Չուկ, չես կարող թեկուզ շատ մոտավոր ծախսերի միջակայք ներկայացնես տպաքանակից ու որակից կախված, որ պատկերացնենք ինչ պրոբլեմի հետ գործ ունենք։
Էջանիշներ