Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
ինձ թվում է ակումբցիներից բոլորն էլ ովքեր սիրում են գրականություն կմասնակցեն, թեկուզ 100 դրամով, եթե խոսքը հանգանակության մասին է, ապա գումարի չափը ըստ ցանկության է, հանգանակությունը կարող եք հիմիկվանից էլ սկսել հանդիպումների ընթացքում նշանակեք մեկին...
Վարդ, տվյալ պահին հենց պետք է կոնկրետ իմանալ թե ով կմասնակցի, ով կմասնակցի 100 դրամով, իսկ ով 1000000 դոլարով: Այնպես որ քննարկման մասնակիցներին խնդրում եմ իմ նախորդ գրառումում տված հարցը չանտեսել: Ըստ այդ պատկերի կորոշվի իմաստ ունի՞ հանգանակություն սկսելը, թե՞ ոչ:

Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
հա ի դեպ ուզում էի մի հարց ճշտել մեկ հեղինակի տպագրվող ստեղծագործոըւթյունների քա նակի վրա ինչ-որ սահման չի՞ լինելու, ասենք յուրաքանչյուր հեինակից ամենաշատը 5 ստեղծագործություն,
Այս հարցի նախնական քննարկումը կարող ենք անել այս թեմայում, իսկ վերջնական որոշումը, կարծում եմ, որ կկայացնի խորհուրդը: Բացառված չեն նաև յուրաքանչյուր հեղինակին այսքան էջ տրամադրելու, կամ միայն մեկական ստեղծագործություն դնելու տարբերակները: