Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ա՛րտ, կարծում եմ՝ արժե կոնկրետացնել, թե մոտավորապես ինչքան գումար է պետք տպագրության համար, որ սկսենք մտածել, թե որ մասն ինչպես է ձեռքբերվում:
Ինչ վերաբերում է խորհրդի անդամներին, ոնց որ բոլորի անունները տվել եք արդեն: Իսկ անդամները, կարծում եմ, 5-6 հոգի պետք է լինեն:
Չեք՞ կարծում, որ որքան շատ լինեն «գրաքննողները», այնքան արդյունքն ավելի լավ կլինի…Իհարկե պետք է այնպիսիք լինեն, ովքեր այդ գործի իսկական գիտակ են: Դե թող մի քիչ էլ կռիվ անեն, ոչինչ կամ թող կարծիքներն ու քննարկումները խորհրդում շատ լինեն: Դրանից հաստատ, եթե օգուտ չլինի, վնաս չի լինի…
Իսկ ակումբում կան մարդիկ, որոնք գրականության ասպարեզում բավականին լավ են իրենց դրսեւորում: Հաստատ 5-6-ից շատ են…