User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ակումբում հավաքվել են հրաշալի ստեղծագործողներ, ովքեր ունեն աճելու տեղ, հայկական գրական աշխարհում դիրք գրավելու հնարավորություն: Սակայն այսօր նրանց ստեղծագործությունները հասանելի են միայն ինտերնետից օգտվողներին, մինչդեռ ստեղծագործությունների մատուցման դասական տարբերակը գիրքն է:

    Վաղուց ի վեր նախատեսված ծրագիրը որոշել ենք վերջապես կյանքի կոչել: «Դար» ակումբը ցանկանում է հրատարակել ակումբցիների ստեղծագործությունների ժողովածու և փորձ կատարել այն հասանելի դարձնել լայն մասսաներին: Թե ինչպես է սա իրագործվելու, կախված է մեզնից յուրաքանչյուրից ու այս քննարկումից:

    Առաջարկվող տարբերակը. ընտրել «գրական խորհուրդ», ով հատուկ իր համար նախատեսված բաժնում կքննարկի ու կորոշի առաջին գրքում հրապարակվող ստեղծագործությունների ցուցակը: «Գրական խորհուրդ»-ը կազմված է լինելու ակումբցիներից, նրանց ընտրելու են ակումբցիները: Այս թեմայում առաջարկում եմ առաջադրել «Գրական խորհուրդի» կազմի մեջ մտնող անձանց անուններ, հետագայում թերևս կբացվեն քվեարկություններ: «Գրական խորհրդի»-ի անդամների քանակը ևս կորոշենք այս թեմայում, անհրաժեշտության դեպքում կբացենք քվեարկություն:

    Պայման. ոչ մի ստեղծագործություն չպետք է հրատարակվի առանց հեղինակի համաձայնության, ինչպես պահանջում են ՀՀ օրենքները, մարդու հեղինակային իրավունքներն ու «Դար» ակումբի կանոնադրությունը: Ընտրված ստեղծագործությունների հրատարակման հարցը «Գրական խորհրդի» կողմից ընտրված ներկայացուցիչը պետք է համաձայնեցնի հեղինակի հետ: Համաձայնության գալու դեպքում պետք է համաձայնեցվի ստեղծագործության խմբագրման հարցը, ինչը գուցե կախված է լինելու մեր նյութական միջոցների առկայությունից, կամ կամավոր խմբագրիչների առկայությունից:

    Գրքի տպագրման նյութական միջոցների հարցը նույնպես պիտի քննարկվի այս թեմայում: Այս պահին առաջարկվող տարբերակներն են.
    - Հովանավորի որոնում (փոքր ինչ անհավանական տարբերակ, ըստ իս)
    - Գրքում զետեղված հեղինակներից յուրաքանչյուրից գրքի հրապարակման համար անհրաժեշտ գումարի ինչ-որ տոկոսի «գանձում» գրքի օրինակների դիմաց,
    - Գրքին բաժանորդագրություն,
    - Ընդհանուր հանգանակություն լավ գործին նպաստելու համար:
    Ցանկանում եմ լսել այս հարցի վերաբերյալ հնարավորինս շատ ու հիմնավորված կարծիքներ:

    Վատ չի լինի, որ գրքում լինեն ոչ միայն գրական ստեղծագործությունները, այլ նաև ակումբի տաղանդաշատ նկարիչների նկարները, ընդ որում շատ հետաքրքիր կլիներ, եթե նրանք համաձայնվեին նկարազարդել կոնկրետ ստեղծագործությունները:

    Գիրքը լույս տեսնելու դեպքում, իմ կարծիքով, ոչ միայն կբաժանվի հեղինակներին ու ակումբցիներին (գումարի դիմաց կամ ըստ հանգանակության, ենթադրենք), այլ նաև կվաճառվի գրախանութներում և պետք է կարողանալ նաև գովազդել գիրքը: Վաճառքից ստացված ողջ հասույթը պիտի փոխանցվի ֆոնդ՝ հաջորդ գրքի լույս ընծայման համար:

    Մի խոսքով թեման բաց է ազատ քննարկումների և նոր առաջարկների համար:

    Իմ կողմից խմբագրական խորհրդի անդամներ եմ առաջարկում Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին և անհամեստորեն ինձ: Առայժմ այսքանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ես իմ գրականությունից բեյխաբար հալով առաջարկում եմ խմբագրական խորհրդի կազմն ավելացնել եւս 3 անդամով.
    Գալաթեա, Բարեկամ……………առանց կատակ՝ հին ու բարի Մտահոգ:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 26.09.2008, 01:22:

  3. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ գրականությունից բեյխաբար հալով առաջարկում եմ խմբագրական խորհուրդի կազմն ավելացնել եւ 3 անդամով.
    Գալաթեա, Բարեկամ……………առանց կատակ՝ հին ու բարի Մտահոգ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կողմից խմբագրական խորհրդի անդամներ եմ առաջարկում Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին և անհամեստորեն ինձ: Առայժմ այսքանը
    + Տատ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Վերջերս ակումբում նրան չեմ «հանդիպում»: Հաստատ մեծ օգուտ կտար նաեւ Մելիքը:

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    վայ Ծովն էլ… մոռացել էի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Կխնդրեի նաև քննարկել խորհրդի անդամների քանակի թվի հարցը: Քանի՞սը լինեն՝ 3, 5, 7, 10, 15...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները

  8. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները
    Աչքերիս չեմ հավատում…Ախր, Գալ ջան, ես գրականությունից ու քերականությունից էնքան եմ հեռու, որքան ուղտը Սիբիրից… ուզում ես՞ ամոթից գետինը մտնեմ, ընկեր: Կյանքիս մեջ մի քանի հատ եմ գիրք կարդացել, բացի դա չունեմ էդ շնորհը, ուր մնաց խալխին գնահատեմ:
    Չէ, խնդրում եմ, իմ անունն էլ չգրես…

  9. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները
    Ես փաս, մեր մեջ ասած, մեկը լինի իմ գրածները խմբագրի: Ամողջ ակումբով մեկ խմբագրելու ու սրբագրելու հսկայական նյութ եմ թողել: Գալ ջան, մերսի, բայց ես ու որևէ բան խմբագրելը, էլ չեմ ասում խմգարական խորհրդում լինելը, անհամատեղելի ենք: Թեկնածուների մեծ մասի գրածների հետ ծանոթ եմ, ու երկու ձեռքով պաշտպանում եմ Գալոյին, Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին, համաձայնվում եմ դոկտորի հետ, որ Մտահոգի պոտենցիալն օգտագործելը պարտադիր է:

  10. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Հովանավորի որոնում (փոքր ինչ անհավանական տարբերակ, ըստ իս)
    Մի հատ թերթում հայտարարություն է պետք տալ. «Պահանջվում է հովանավոր՝ բարձր վարձատրությամբ»:

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ թերթում հայտարարություն է պետք տալ. «Պահանջվում է հովանավոր՝ բարձր վարձատրությամբ»:
    Հետո՞, Տրիբուն ձյա. կներեք, բայց ո՞ւմ հետույքով ենք վարձատրելու վարձատրողին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ժո՛ղ, ինձ խորհրդի կազմից հանե՛ք...ես լրիվ նյարդերով եմ մոտենում ստեղծագործություններին, ինչը կխանգարի...
    Ինձ տպե՛ք ուղղակի /որովհետև Ակումբը ու ակումբցիները մեծ դեր ունեն իմ ստեղծագործական կյանքում/, ֆինանսավորումն էլ, ոնց որոշե՛ք...

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ա՛րտ, կարծում եմ՝ արժե կոնկրետացնել, թե մոտավորապես ինչքան գումար է պետք տպագրության համար, որ սկսենք մտածել, թե որ մասն ինչպես է ձեռքբերվում:
    Ինչ վերաբերում է խորհրդի անդամներին, ոնց որ բոլորի անունները տվել եք արդեն: Իսկ անդամները, կարծում եմ, 5-6 հոգի պետք է լինեն:

  14. #14
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    ես ինչքան գիտեմ գիրք տպագրելը այդքանել թանգ հաճույք չի. Որակյալ սպիտակ թուղթ, պինդ կազմ, 300 էջ, 1000 տիռաժ դա չի գերազանցի 250 000 AMD

    Սա կոպիտ տվյալներ, բնականաբար ընդե հազար ու մի մանրունք կա որոնք գնի վրա են ազդում...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛րտ, կարծում եմ՝ արժե կոնկրետացնել, թե մոտավորապես ինչքան գումար է պետք տպագրության համար, որ սկսենք մտածել, թե որ մասն ինչպես է ձեռքբերվում:
    Ինչ վերաբերում է խորհրդի անդամներին, ոնց որ բոլորի անունները տվել եք արդեն: Իսկ անդամները, կարծում եմ, 5-6 հոգի պետք է լինեն:
    Չափազանց դժվար հարց ես տալիս, քանի-որ այս պահին մենք չենք պատկերացնում գրքի ծավալն ու տպաքանակը: Ավելին, հնարավոր է, որ դա կախված լինի ձեռք բերված գումարի չափից: Բայց կփորձեմ մոտավոր հաշվարկներ ներկյացնել տարբերակների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների կատարած գրական նմանակումները
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 160
    Վերջինը: 19.09.2024, 23:46
  2. Հայ գրականության լավագույն ստեղծագործությունների տասնյակ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 05.11.2013, 17:10
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. Ակումբցիների կատարած գրական նմանակումները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 38
    Վերջինը: 29.02.2008, 10:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •