User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ակումբում հավաքվել են հրաշալի ստեղծագործողներ, ովքեր ունեն աճելու տեղ, հայկական գրական աշխարհում դիրք գրավելու հնարավորություն: Սակայն այսօր նրանց ստեղծագործությունները հասանելի են միայն ինտերնետից օգտվողներին, մինչդեռ ստեղծագործությունների մատուցման դասական տարբերակը գիրքն է:

    Վաղուց ի վեր նախատեսված ծրագիրը որոշել ենք վերջապես կյանքի կոչել: «Դար» ակումբը ցանկանում է հրատարակել ակումբցիների ստեղծագործությունների ժողովածու և փորձ կատարել այն հասանելի դարձնել լայն մասսաներին: Թե ինչպես է սա իրագործվելու, կախված է մեզնից յուրաքանչյուրից ու այս քննարկումից:

    Առաջարկվող տարբերակը. ընտրել «գրական խորհուրդ», ով հատուկ իր համար նախատեսված բաժնում կքննարկի ու կորոշի առաջին գրքում հրապարակվող ստեղծագործությունների ցուցակը: «Գրական խորհուրդ»-ը կազմված է լինելու ակումբցիներից, նրանց ընտրելու են ակումբցիները: Այս թեմայում առաջարկում եմ առաջադրել «Գրական խորհուրդի» կազմի մեջ մտնող անձանց անուններ, հետագայում թերևս կբացվեն քվեարկություններ: «Գրական խորհրդի»-ի անդամների քանակը ևս կորոշենք այս թեմայում, անհրաժեշտության դեպքում կբացենք քվեարկություն:

    Պայման. ոչ մի ստեղծագործություն չպետք է հրատարակվի առանց հեղինակի համաձայնության, ինչպես պահանջում են ՀՀ օրենքները, մարդու հեղինակային իրավունքներն ու «Դար» ակումբի կանոնադրությունը: Ընտրված ստեղծագործությունների հրատարակման հարցը «Գրական խորհրդի» կողմից ընտրված ներկայացուցիչը պետք է համաձայնեցնի հեղինակի հետ: Համաձայնության գալու դեպքում պետք է համաձայնեցվի ստեղծագործության խմբագրման հարցը, ինչը գուցե կախված է լինելու մեր նյութական միջոցների առկայությունից, կամ կամավոր խմբագրիչների առկայությունից:

    Գրքի տպագրման նյութական միջոցների հարցը նույնպես պիտի քննարկվի այս թեմայում: Այս պահին առաջարկվող տարբերակներն են.
    - Հովանավորի որոնում (փոքր ինչ անհավանական տարբերակ, ըստ իս)
    - Գրքում զետեղված հեղինակներից յուրաքանչյուրից գրքի հրապարակման համար անհրաժեշտ գումարի ինչ-որ տոկոսի «գանձում» գրքի օրինակների դիմաց,
    - Գրքին բաժանորդագրություն,
    - Ընդհանուր հանգանակություն լավ գործին նպաստելու համար:
    Ցանկանում եմ լսել այս հարցի վերաբերյալ հնարավորինս շատ ու հիմնավորված կարծիքներ:

    Վատ չի լինի, որ գրքում լինեն ոչ միայն գրական ստեղծագործությունները, այլ նաև ակումբի տաղանդաշատ նկարիչների նկարները, ընդ որում շատ հետաքրքիր կլիներ, եթե նրանք համաձայնվեին նկարազարդել կոնկրետ ստեղծագործությունները:

    Գիրքը լույս տեսնելու դեպքում, իմ կարծիքով, ոչ միայն կբաժանվի հեղինակներին ու ակումբցիներին (գումարի դիմաց կամ ըստ հանգանակության, ենթադրենք), այլ նաև կվաճառվի գրախանութներում և պետք է կարողանալ նաև գովազդել գիրքը: Վաճառքից ստացված ողջ հասույթը պիտի փոխանցվի ֆոնդ՝ հաջորդ գրքի լույս ընծայման համար:

    Մի խոսքով թեման բաց է ազատ քննարկումների և նոր առաջարկների համար:

    Իմ կողմից խմբագրական խորհրդի անդամներ եմ առաջարկում Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին և անհամեստորեն ինձ: Առայժմ այսքանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ես իմ գրականությունից բեյխաբար հալով առաջարկում եմ խմբագրական խորհրդի կազմն ավելացնել եւս 3 անդամով.
    Գալաթեա, Բարեկամ……………առանց կատակ՝ հին ու բարի Մտահոգ:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 26.09.2008, 01:22:

  3. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ գրականությունից բեյխաբար հալով առաջարկում եմ խմբագրական խորհուրդի կազմն ավելացնել եւ 3 անդամով.
    Գալաթեա, Բարեկամ……………առանց կատակ՝ հին ու բարի Մտահոգ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կողմից խմբագրական խորհրդի անդամներ եմ առաջարկում Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին և անհամեստորեն ինձ: Առայժմ այսքանը
    + Տատ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Վերջերս ակումբում նրան չեմ «հանդիպում»: Հաստատ մեծ օգուտ կտար նաեւ Մելիքը:

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    վայ Ծովն էլ… մոռացել էի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Կխնդրեի նաև քննարկել խորհրդի անդամների քանակի թվի հարցը: Քանի՞սը լինեն՝ 3, 5, 7, 10, 15...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները

  8. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները
    Աչքերիս չեմ հավատում…Ախր, Գալ ջան, ես գրականությունից ու քերականությունից էնքան եմ հեռու, որքան ուղտը Սիբիրից… ուզում ես՞ ամոթից գետինը մտնեմ, ընկեր: Կյանքիս մեջ մի քանի հատ եմ գիրք կարդացել, բացի դա չունեմ էդ շնորհը, ուր մնաց խալխին գնահատեմ:
    Չէ, խնդրում եմ, իմ անունն էլ չգրես…

  9. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքերիս չեմ հավատում…Ախր, Գալ ջան, ես գրականությունից ու քերականությունից էնքան եմ հեռու, որքան ուղտը Սիբիրից… ուզում ես՞ ամոթից գետինը մտնեմ, ընկեր: Կյանքիս մեջ մի քանի հատ եմ գիրք կարդացել, բացի դա չունեմ էդ շնորհը, ուր մնաց խալխին գնահատեմ:
    Չէ, խնդրում եմ, իմ անունն էլ չգրես…
    Քերականությունն իմանալն էական չի...շարադրություն չես գնահատելու հինգբալյան սիստեմով ու երկու գնահատականով..

    Կարևորը, որ զգում ես գրականությունը։
    Գրականությունը պետք ա նյարդերով զգալ։ Իմ կարծիքով նշված անունների մեջ գրեթե բոլորն այդ հատկությունն ունեն

  10. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,380
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Աչքիս՝ այստեղ նաև գրականությունից հեռու, ռեալիստ ու «սթափ» մարդ է պետք: Անկողմնակալ, անաչառ ու նաև՝ գործնական: Միայն գրականագետներով գործը գլուխ չի գա:
    DIXI
    carpe noctem

  11. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Երեխեք, խմբագրական խորհրդի հարցն է առավել հրատա՞պ, թե՞ միջոցներ հայթայթելը: Կարծում եմ՝ հովանավոր գտնել, գոնե առաջին գրքի համար, մի քիչ ֆանտաստիկ բնույթ է կրում: Երևի թե ավելի նպատակահարմար կլինի տպագրվողներից հավաքել կոնկրետ գումար կամ էլ կազմակերպել Չուկի ասածհանգանակությունը:
    Մի քիչ չեմ կարողանում հասկանալ, թե խմբագրական խորհրդում ինչու պետք է լինի այդքան շատ մարդ. լավ գիտենք, ինչքան որոշողները շատ են, այնքան կռիվ-ղալմաղալն ա շատ լինելու: Առաջարկում եմ, որ Չուկը որոշի, թե քանի հոգի պետք է լինեն խորհրդում, լինեն հնարավոր թեկնածուների անունները, ու բացվի քվեարկություն, թեկուզ և առանց քննարկումների: Վերջում ըստ ձայների մեծամասնության էլ կընտրվեն:

  12. #12
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Իսկ գրքում տեղ են գտնելու միայն ակումբում տեղադրված ստեղծագործություննե՞րը, թե ուղղակի հեղինակը պետք է ակումբի անդամ լինի: Բանն այն է, որ ես իմ ստեղծագործությունները չեմ տեղադրում ակումբում՝ վախենալով հեղինակային իրավունքներիս խախտումից: Երկու տասնյակից ավել բանաստեղծություններ ունեմ, պոեմ, երգեր, պատմվածք:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  13. #13
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,289
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Շատ լավ գաղափար է։
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.09.2008, 10:07:

  14. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Ես մեծ հաճույքով կընդգրկվեմ խորհրդում, նույնքան հաճույքով էլ կներգրավվեմ հովանավորների փնտրտուքի աշխատանքներում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,619
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների գրական ստեղծագործությունների ընտրանի. գրքի հրատարակում. քննարկում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ավելացնել Ալիզիկի, Մարկիզի և Տրիբունի թեկնածությունները
    Ես փաս, մեր մեջ ասած, մեկը լինի իմ գրածները խմբագրի: Ամողջ ակումբով մեկ խմբագրելու ու սրբագրելու հսկայական նյութ եմ թողել: Գալ ջան, մերսի, բայց ես ու որևէ բան խմբագրելը, էլ չեմ ասում խմգարական խորհրդում լինելը, անհամատեղելի ենք: Թեկնածուների մեծ մասի գրածների հետ ծանոթ եմ, ու երկու ձեռքով պաշտպանում եմ Գալոյին, Ուլուանային, Վարպետին, ivy-ին, Impression-ին, StrangeLittleGirl-ին, համաձայնվում եմ դոկտորի հետ, որ Մտահոգի պոտենցիալն օգտագործելը պարտադիր է:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների կատարած գրական նմանակումները
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 15.09.2019, 16:16
  2. Հայ գրականության լավագույն ստեղծագործությունների տասնյակ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 05.11.2013, 17:10
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. Ակումբցիների կատարած գրական նմանակումները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 38
    Վերջինը: 29.02.2008, 10:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •