User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զզվելի Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Առաջարկում եմ այս թեմայում մի տեղ հավաքել Ս. Սարգսյանի «բարձրինտելեկտուալ» արտահայտությունների հետևանքով ՀՀ-ի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակների մասին տեղեկատվությունները։

    Վերջիններից

    Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խորհուրդ է տվել ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում, ու միգուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ Ղարաբաղի հայերը ցանկություն հայտնեն ապրել Ադրբեջանի կազմում, ՀՀ նախագահական նստավայրից հերքելու նման մի բան էին արել: Նախագահի մամլո գրասենյակից ասել էին, թե Սերժ Սարգսյանի խոսքերը ադրբեջանցի լրագրողները խեղաթյուրել են, եւ որ Սերժ Սարգսյանը չէր կարող ասել, թե Ղարաբաղի հայերը կարող է ցանկանան ապրել Ադրբեջանի կազմում: «Նման բան չէր կարող լինել»,- հայկական ԶԼՄ-ներին վստահեցրել էին ՀՀ նախագահական նստավայրից: Երեկ այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «BBC»-ի մոսկովյան բյուրոյի աշխատակից Էլդար Իսմայիլզադեն, ով Սերժ Սարգսյանի սույն սենսացիոն հայտարարության մասին պատմող հաղորդման հեղինակն է: Վերջինս ասել է, որ ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր խոսքերի համար: «Մեզ մոտ կա Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի հայերեն ձայնագրությունը: Նա խոսում էր հայերեն, եւ դա թարգմանվում էր անգլերեն: Նրա ասած մինչեւ վերջին բառը տեղադրվել է «BBC»-ի ադրբեջանական ծառայության կայքէջում: Ես այսօր խոսել եմ թարգմանչի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ Սարգսյանի ասածներից ոչինչ չի աղավաղվել»,- նշել է Իսմայիլզադեն: Այս ամբողջ պատմությունն իսկական խայտառակություն է: Բավական չէ` Սերժ Սարգսյանը նման խորհուրդ է տվել Իլհամ Ալիեւին, բավական չէ` դրա մասին պատմել է արտասահմանցի լրագրողներին, դեռ ՀՀ նախագահականն էլ հայտարարում է, թե նման բան չի եղել` չմտածելով անգամ, որ իրադարձությունները կարող են այսկերպ զարգանալ: Ստացվում է, որ ադրբեջանցի մի լրագրող ստի վրա բռնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական մարմնին եւ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարություն անում: Եթե Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, նախագահի աշխատակազմում գտնվող եվրոպական կրթություն ստացած երիտասարդները, մամուլի խոսնակ Տիգրան Ֆարմանյանը լավ չեն հասկանում տեղի ունեցածի ամոթալիության աստիճանը, ապա դա ոչ միայն նրանց, այլեւ մեր` ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է: Մենք, իհարկե, կցանկանայինք հուշել, թե ինչպես ուղղել իրավիճակը, եթե ուղղելու ճանապարհ ընդհանրապես լիներ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հարցազրույցի ձայնագրությունը կա նաեւ ՀՀ նախագահական նստավայրում, ու բնականաբար, Սերժ Սարգսյանի խոսքերը հերքողները շատ լավ գիտեին, որ դրանք իրականում ասվել են: Ու հետաքրքիր է` ի՞նչ են մտածել նրանք իրենց հերքման տեքստը մշակելիս: Կարծում ենք` ամեն ինչ շատ ավելի պարզ է եղել. Սերժ Սարգսյանը, հասկանալով ինչ մեծ սխալ է գործել, իր փեսային եւ մյուսներին հանձնարարել է` ոնց ուզում է լինի, ուղղել դա: Դե, նրանք էլ ուղղել են այնպես, ինչպես կարողացել են, ինչպես ասում են` «մրից ելել, մրջուրն են ընկել»: Ի դեպ, մեր ձեռքի տակ նույնպես հայտնվել է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա հարցազրույցի ձայնագրությունը. ինչպես հայտնի է, ՀՀ նախագահական նստավայրն այս առումով անառիկ ամրոց չէ, եւ այստեղից փաստաթղթերի, լուրերի արտահոսքի պակաս չի զգացվում: Իսկ ձայնագրությունում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասում է հետեւյալը. «Ես առաջարկել եմ Ադրբեջանի նախագահին` պարոն Ալիեւին, որպեսզի նա փորձի այս ժամանակաշրջանում ներդրումներ կատարել Ղարաբաղում, ցույց տալ ղարաբաղցիներին, որ ադրբեջանցիները խիստ շահագրգռված են Ղարաբաղի բարեկեցիկ եւ անվտանգ կյանքով, ապագայով, որից հետո միգուցե հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները կցանկանան ապրել ադրբեջանի կազմում: Այլ ճանապարհ չկա: Եթե հանկարծ մի օր հրաշք պատահի, եւ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, արդեն կարճ ժամանակ հետո Ղարաբաղում որեւէ հայ չի մնա»:

    Ա.Հ.

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.09.2008, 22:47:

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Նոր ՄԱԿ-ի նստաշրջանում սերժի ելույթն էի նայում, Ադրբեջանից էր բողոքում, բայց տնաշենը տեքստը նախօրոք չէր էլ կարդացել: Ոնց որ 3-րդ դասարանի ծուլիկ աշակերտ կարդար: Ուֆֆ, ռոբն էլ չգիտեր հայերեն, բայց զատո անգլերենից( ) ու ռուսերենից ճտպտ էր;

  3. #3
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Ստեղ են ասում երԳրիս նախագահը նախագահ չի, ուր մնաց երգիրս երգիր լինի
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Հիմա էլ ոչ պակաս սենսացիոն հայտարարություններ ա անում՝ Հայաստանում ճգնաճամ չկա, քաղբանտարկյալ չկա և այլն:

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ ոչ պակաս սենսացիոն հայտարարություններ ա անում՝ Հայաստանում ճգնաճամ չկա, քաղբանտարկյալ չկա և այլն:
    Ճիշտ ա, փոխարենը՝ այծի պանիր ու թթու կա:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա, փոխարենը՝ այծի պանիր ու թթու կա:
    Հասրակ պանիր կամ թթու չի, դա հզոր բրենդա, որով ալամ աշխարհ Հայաստան պտի ճանաչի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենասիրած վարկանիշը :)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 17.07.2017, 19:22
  2. Արտաքին տեսք
    Հեղինակ՝ Vahe, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 47
    Վերջինը: 18.11.2012, 15:31
  3. Վաճառք. Արտաքին HD, 1 TB
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2009, 00:49
  4. Հայաստանի արտաքին պարտքը աճել է 9.3 տոկոսով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.12.2007, 00:48
  5. Գրառումներ: 31
    Վերջինը: 07.05.2007, 11:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •