User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Լեգենդ երկրորդ կեսի մասին

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։

    Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
    Որոշեցի պատմել դրա մասին։

    Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
    Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...

    Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
    Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։
    Վերջին խմբագրող՝ ivy: 25.09.2008, 21:08:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.10.2013), Sambitbaba (30.10.2013), Այբ (29.10.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նիկեա (15.06.2014), Ուլուանա (30.10.2013), Վոլտերա (11.09.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Ես էդ լեգենդը գիտեի: Շարունակությունն էլ գիտեմ միասեռականների մասին
    Բայց ես հեչ էլ համաձայն չեմ: Ասում եմ ես կիսատ չեմ ու վե՛րջ Համ էլ ինքդ ես ընտրում ում հետ ամուսնանաս, ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Համ էլ… անդրոգենը արական սեռական հորմոնների ընդհանուր անվանումն ա:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 25.09.2008, 21:12: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:
    չե երրորդների դեպքում լիակատարության չի լինի հասնել անվերջ բաժանել պետք կլինի իսկ 4 հատ քարորդ կլինի
    ...

  5. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էդ լեգենդը գիտեի: Շարունակությունն էլ գիտեմ միասեռականների մասին
    Բայց ես հեչ էլ համաձայն չեմ: Ասում եմ ես կիսատ չեմ ու վե՛րջ Համ էլ ինքդ ես ընտրում ում հետ ամուսնանաս, ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Համ էլ… անդրոգենը արական սեռական հորմոնների ընդհանուր անվանումն ա:
    մի հատ շարունակությունն էլ ասա էլի, կողմնորոշվենք ի վերջո

  6. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Բյուր դու կիսատ չես , մենք կիսատ ենք թող մենք մեր կեսերին հանդիպենք էլի

    իսկ եթե լուրջ, ես միշտ մտածել ե, որ մեր սրտի կառուցվածքն էնպիսին է, որ եթե երկու սիրտ միասին դնենք` կողք-կողք, կստացվի էն love ծամոնի տիպերից այ սնեց դրա համար էլ ասում են կեսը

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    մի հատ շարունակությունն էլ ասա էլի, կողմնորոշվենք ի վերջո
    Ահա.
    Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։
    Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:

  8. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա.

    Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:
    մի քիչ տրագիզմ, թրիլլերոտ ռոմանտիզմ խառնեիր էլի, սենց չոր-չոր...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.10.2013)

  10. #8
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա.

    Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:

    Ըհը կարգին արդարացումէ միասեռականների համար, բա գեյերի մասին շարունակություն չկա՞…
    Իսկհնարաոր չէ որ մարդ եղած լինի ում ներսում երեք սեռ եղած լինի ահա եւ դավաճանության կամ բազմակնության առիթ, փնտրենք մեր երկու կեսերին
    Վերջին խմբագրող՝ Djavaxhq: 25.09.2008, 23:02:

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Հազար ներողություն, բայց այս թեման ակնառու օրինակ է, թե ինչպես կարելի է գեղեցկությունը գռեհկացնել: Մասնավորապես խոսքս գեղեցիկ լեգենդին հաջորդած քննարկմանն է վերաբերվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.10.2013), Sambitbaba (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013)

  13. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Իսկ ես կիսատ եմ...
    Ինքն էլ…համոզված եմ…
    ՄԻ խնդիր կա ուղղակի. ըստ իս, ինչքան ուզում ես սիրի, սիրված եղիր, գտի՛ր քո կեսին, էլ չգիտեմ ինչ…ես կարծում եմ, որ մարդը միշտ կիսատ է լինելու...
    Իսկ Զևսը ո՞նց ա իրա արածի տակից դուրս գալու…ըհըն…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (30.10.2013), Վոլտերա (11.09.2013)

  15. #11
    Արեգակնային համակարգ Հրատացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Հասցե
    4-րդ մոլորակ
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    չեմ հիշում երբ էր ու ում գրածն էի կարդում բայց միտքը դուրս եկավ
    ենթադրենք գոյություն ունի 2 կես , ես դրանցից մեկն եմ գոյություն ունի 2դեպք ես ինքս ինձնից գոհ եմ և եթե գոհ եմ ինձ ել ինչի համարա պետք 2 կեսիս ման գալը
    և 2 դեպք ինքս ինձնից գոհ չեմ ետ դեպքում ինչիս է պետք ետ կեսը ես ինքս ինձնից սկի գոհ չեմ
    Վերջին խմբագրող՝ Հրատացի: 25.09.2008, 23:16:
    Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:

  16. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Շատ սիրուն լեգենդ էր, ի դեպ… ու երևի իրոք բոլորս կիսատ ենք…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Ի դեպ, տարբեր ազգերի լեգենդներում, կրոնական գրքերում մոտավորապես այդ նույն միտքը կա՝ մարդը սկզբում իր մեջ ներառել է երկու սեռերն էլ ու ինքնաբավ է եղել, բայց հետագայում սեռերն իրարից անջատվել են ու առաջացել են կին և տղամարդ։

    Ուրիշ առիթով էլի եմ ասել. օրինակ՝ Աստվածաշնչում սկզբում Ադամն էր, հետո նրա կողից Աստված ստեղծեց Եվային։ Հաշվի առնելով որ Աստվածաշունչում, ինչպես նաև մյուս կրոնական ստեղծագործություններում մտքերը սովորաբար սիմվոլիկ են ձևակերպվում, կարելի է եզրակացնել, որ Ադամը ոչ թե հենց մի մարդ էր, այլ երկու սեռերն էլ իր մեջ պարունակող մարդկային ինչ–որ ռասսայի սիմվոլն էր արտահայտում։ Ու հետո այդ ռասսայից ձևավորվեց առանձնացված սեռերով մարդկային նոր ռասսա, Աստվածաշնչում արտահայտված Ադամ ու Եվայի տեսքով։

    Հիմա «Արևելքի տիեզերական լեգենդները» գիրքն եմ կարդում, դեռևս տիեզերքի ստեղծմանն ժամանակներում եմ , որ հասնեմ մարդկանց առաջացմանը, թեմայի վերաբերյալ արևելյան լեգենդներում գրվածն էլ կփորձեմ ներկայացնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Հրաշալի լեգենդ էր, Ռիպ ջան, մերսի: Էն հազվադեպ կորուստներից էր (գիտեի ու մոռացել էի), որոնց բացակայությունը չես զգում, բայց վերգտնումից ավելի երջանիկ ես սկսում քեզ զգալ:

    Ի դեպ, ոմանց... Ցինիզմը շա~տ երբեմն ա միայն առողջ: Հիմնականում` ապականիչ ա:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013)

  20. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Իմիջիայլոց, այն որ ժամանակին մարդն իր մեջ ներառել է և՛ արական, և՛ իգական սկզբերը, վկայում են նաև մարդու մեջ հակառակ սեռի թերզարգացած, հիմնական նշանակությունը կորցրած սեռական օրգանների առկայությունը (չեմ հիշում ոնց էին կոչվում նշանակությունը կորցրած օրգանները)։ Օրինակ՝ տղամարդու մոտ թերզարգացած կրծքագեղձերը,կնոջ մոտ՝ ծլիկը և այլն։

    Նենց որ, հնարավոր է, որ էս սիրուն լեգենդը նաև իրական հիմք ունի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.10.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  3. Ես լեգենդ եմ / I Am Legend
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 39
    Վերջինը: 06.04.2009, 17:02
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •