Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։

Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
Որոշեցի պատմել դրա մասին։

Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...

Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։
Կարծում եմ նրանք կորցնելով իրենց միասնությունը, ամբողջությունը և կիսվելով երկու մասի, նրանք հասկացան թե որքան անհրաժեշտ ու թանկ է, կարևոր որ միասին ու երջանիկ լինեն, փնտրելով ու տանջվելով նրանք տեսնում, զգում,ճանաչում, գիտենում են թե ինչ արժեք ունի միասին ու երջանիկ լինելը և դա հիշելով չեն սկսի մեծամտանալ ու գլուխ գովալ դրանով...
Երբ փորձում ես ճանաչել ճշմարիտը, կարևորը, նպատակը, սկսում ես արդյունավետ կերպով մտածել և ավելորդ ոչնչով չխառնվել և ժամանակ չկորցնել, քանի որ իրականում ամեն ինչ իմաստավոր կյանքում երբեք ավելորդ չի լինում... ավելորդ ոչինչ տեղ չունի ճշմարիտ բնության մեջ...
Երկրորդ կես, լիիրավ, լրիվ իմաստավորված կյանքի համար բացակայող անհրաժեշտություն... փնտրենք, և կգտնենք, քանզի չի գտնում նա, ով չի փնտրում և չի աշխատում դրա վրա...