ատավի՞զմ
ատավի՞զմ
И скучно и грустно, и некому руку подать...
Լեգենդը չգիտեմ իրականությանը համապատասխանում է, թե ոչ, բայց որ մարդու մյուս կեսը կա աշխարհի վրա, համոզված եմ
Չէ որ կա մարդ, ում կես խոսքից հասկանում ես, զգում ես նույնը, մտածում ես նույն կերպ ու միանգամից հավանում ես, իսկ մարդ կա, ով անտիպատիա է առաջացնում առաջին իսկ հայացքից:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ախր լրացնելը ո՞րն է, չեմ հասկանում: Մի՞թե մինչև էդ մեկին կամ մի քանիսին միաժամանակ կամ առանձին-առանձին հանդիպելը դու կիսատ ես:
Այդ «կիսատությունը» տիպիկ հայկական (կասեի՝ թերարժեք) մտածելակերպի արդյունք են: Հայաստանից դուրս՝ նորմալ, կայացած երկրներում ինտելլեկտուալ զարգացած մարդիկ կայանալուց հետո լավ էլ ամբողջական են, ինչը նրանց չի խանգարում սիրել կամ ամուսնանալ, բայց փրկում է մի շարք հիվանդագին երևույթներից, ինչպիսիքով հղի է հայկական սերը:
Պրոբլեմի մյուս կողմը սկսում է նրանից, որ հայաստանում (Վայաստանու՞մ) ապրողների մեծ մասը մինչև կյանքի վերջն էլ չի հաղթահարում սեռական հասունացման տարիքն ու մնում է մանկամիտ ու չկայացած անձ:
Ես ամբողջական եմ, ես ես եմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
erexa (30.10.2013)
Հա՛, պտուղը որ նոր է սաղմնադրվում, չնայած ժառանգական նյութին, անսեռ է լինում: Էստեղից կարող ենք ենթադրել, որ սկզբում սեռ չի եղել, բայց որ կիսատ ենք… Կներեք, գուցե դուք կիսատ եք, բայց ես ինձ կիսատ չեմ համարում:Իմիջիայլոց, այն որ ժամանակին մարդն իր մեջ ներառել է և՛ արական, և՛ իգական սկզբերը, վկայում են նաև մարդու մեջ հակառակ սեռի թերզարգացած, հիմնական նշանակությունը կորցրած սեռական օրգանների առկայությունը (չեմ հիշում ոնց էին կոչվում նշանակությունը կորցրած օրգանները)։ Օրինակ՝ տղամարդու մոտ թերզարգացած կրծքագեղձերը,կնոջ մոտ՝ ծլիկը և այլն։
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդ կա հիմաելա ինքնաբավ
Իսկ եթե Լուրջ սրա մասին նոր չեմ լսել..
Ընդիմադիրներ ջան ոչմեկ չի ասում թերզարգացած եք կամ էլ անկատար.. լավ էլ կատարյալ եք.. .. ստեղ հարցը հոգևոր կատարելության ու բավարարվածության մասինը որը ըստ երևույթին լինում է միայն երկրորդ կեսի կողքին..
Այլ հարց է որ այդ 2րդ կես կոչվածը իրոք չեմ համարում որ մի հատ լինի.. թե չէ 6 միլիարդից ավել բնակչությւոն ունենք.. դե արի ու էտքանի մեջից գտի
Ըստ երևույթին խոսքը հոգևոր բաժանման մասինա..
Այսինքն կարողա լինի ասենք հարազատ հոգի.. որը նույնիսկ քո սեռի է բայց քեզ հոգեպես լրացնում է.. լավ ընկեր հարազատ մարդ ռուսի ասած "ռոդստվեննայա դուշա"
Ու վերջիվերջո սիրելով քո հարազատ ոգիներին մեկին վերջնականապես լրացնում ես քո հոգու ծարավը ու ապրում երջանիկ
Loading your personal settings....
Հոգևոր բաժանում, այո՛, կա, բայց դա հակառակ սեռից չէ, այլ Աստծուց: Եվ պետք է մի օր այդ քայլն անես, որ կրկին ընդունես Աստծո մտերմությունը: Նույն այդ Աստվածաշնչում գրված է նաև հավերժ ամուրի լինելու մասին: Ինչու՞ եք խոսում Ադամից ու Եվայից, բայց մոռանում, որ ոմանք հավերժ ամուրի լինելու կոչում ունեն, ոչ թե դատապարտված են:
Իսկ ես ինձ լիարժեք եմ զգում Աստծո ներկայության մեջ: Գիտեմ, որ եթե որոշեմ չամուսնանալ, Նա կօրհնի էդ ընտրությունս, ինձ կիսատ չի համարի: Նա ինձ սիրում է ճիշտ այնպիսին, ինչպիսին կամ՝ մեղքի, ոչ թե հակառակ սեռի բացակայության պատճառով անլիարժեք:
այո յուրաքանչյուր մարդ ունի իր 2-րդ կեսը, ում նա հասկանում ա ամեն հարցում, միմյանց օգնում են ցնկացած հարցում, և նույնիսկ միմյանց երազում երբ միասին չեն, բայց ամեն մարդ չէ , որ հանդիպում է իր 2-րդ կեսին(շատ ցավալի փաստ)։իսկ դա ինձ թվում է Աստծու ձեռքում ա։
Նորից թերագնահատում: Ի՞նչն է ցավալի: Երջանիկ կարող է լինել և՛ ամուսնացածը, և՛ չամուսնացածը: Ինչու՞ եք գնահատականներ տալիս, ինչու՞ եք որոշում, թե որն է լավ, որը՝ վատ:այո յուրաքանչյուր մարդ ունի իր 2-րդ կեսը, ում նա հասկանում ա ամեն հարցում, միմյանց օգնում են ցնկացած հարցում, և նույնիսկ միմյանց երազում երբ միասին չեն, բայց ամեն մարդ չէ , որ հանդիպում է իր 2-րդ կեսին(շատ ցավալի փաստ)։իսկ դա ինձ թվում է Աստծու ձեռքում ա։
Իսկ ես երկրորդ կես չունեմ, ինքն ինձ մոտ առաջինն ա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ