User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Աշխարհում շատ տարածված երևույթ ա, երբ ծնողները բաժանվում եմ կամ ծնողներից մեկը մահանում ա ու որոշ երեխաներ մեծ հոգեկան ապրումների մեջ են ընկնում: Առավել խորն ա լինում նրանց ցավը, երբ իրենց միայնակ ծնողը որոշ ժամանակ անց փորձում ա կարգավորել իր անձնական կյանքը… Եթե երեխան նորմալ մարդ ա լինում ու մտածում ա իր ծնողի երջանկության մասին, ապա, իմ կարծիքով, նա միայն կողմ կլինի, որ իր ծնողի անձնական կյանքում հայտնվի մեկ այլ մարդ, որը կկարողանա երջանկացնել ծնողին, բայց, ցավոք, լինում են այնպիսի դեպքեր, երբ երեխաներն էգոիստորեն են մոտենում այս հարցին և ընտրության առաջ են դնում ծնողին. «կա՛մ ես, կա՛մ ինքը»… Նման բաներ լինում են վաղ հասակում և տարիներ անց երեխան հասկանում ա, որ իրենց ծնողն անձնական կյանքիկարիք ունի, որ ծնողը մենակ իրենցով ապրել չի կարող և համակերպվում են այն մտքի հետ, որ ծնողը կարգավորի իր անձնական կյանքը: Սակայն լինում են ցավալի դեպքեր, երբ նույնիսկ հասունացաց, արդեն ձևավորված մարդը կտրուկ դեմ ա իր ծնողի անձնական կյանքին… Անցնում են տարիներ, երեխաներն ամուսնանում են, սեփական ընտանիք են կազմում, հեռանում են ծնողից, իսկ ծնողի համար արդեն էն տարիքն ա, երբ անձնական կյանք ստեղծելու համար բավակնին ուշ ա… Այդ դեպքում ծնողը մնում ա միայնակ, արդեն առանց երեխաների… Շատ ցավալի իրավիճակ ա, նման մի քանի դեպք գիտեմ ու հիմա ինձ հետաքրքիր ա ձեր կարծիքը հետևյալ թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կվերաբերեիք նրան, եթե ձեր ծնողները բաժանվեին և ամենքը ցանկանար անձնական կյանք ստեղծել: Կընդունեի՞ք ձեր ծնողի նման քայլը, թե կհրաժարվեիք նրանից: Եվ ընդհանրապես, մյուս ընտանիքներում, երբ նման բան ա լինում ո՞նց եք դրան վերաբերում:
    Անձամբ ես կողմ եմ, որ նման դեպքերում ծնողները վերսկսեն իրենց անձնական կյանքը…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (22.11.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Նա՛ր, էս ի՞մ մասին ես գրել: Ասելու շատ բան ունեմ, բայց կլռեմ, կարդացողները շատ են

  4. #3
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Նա՛ր, էս ի՞մ մասին ես գրել: Ասելու շատ բան ունեմ, բայց կլռեմ, կարդացողները շատ են
    Ինչու՞ քո մասին: Իմ ծնողներն էլ են վոոբշե տո բաժանված ու ես դրանից իսկի էլ վատ չեմ զգում, նույնիսկ ուրախացել էի, երբ իմացա, որ բաժանվել են :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ինչպե՞ս կվերաբերեիք նրան, եթե ձեր ծնողները բաժանվեին և ամենքը ցանկանար անձնական կյանք ստեղծել: Կընդունեի՞ք ձեր ծնողի նման քայլը, թե կհրաժարվեիք նրանից: Եվ ընդհանրապես, մյուս ընտանիքներում, երբ նման բան ա լինում ո՞նց եք դրան վերաբերում:
    Անձամբ ես կողմ եմ, որ նման դեպքերում ծնողները վերսկսեն իրենց անձնական կյանքը…
    Ցավոք, ամուսնալուծությունը հիմա հազվագյուտ երևույթ չի, ու, ինչքան նկատում եմ, գնալով ավելի ա շատանում ամուսնալուծությունների թիվը: Բայց եթե կոնկրետ ընտանիքում դա տեղի ա ունեցել, ու դրանից հետո ամուսիններից մեկը փորձում ա, նորից կյանքը դասավորել, դրա համար մենակ կարելի ա ուրախ լինել: Իսկ երեխեքն էլ, եթե հասկացող երեխեք են, պատք ա ամեն ձև ծնողներին պոդձերժկա անեն:

  6. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Երեխաներին կարելի ա հասկանալ. ծնողը երբ սկսում ա զբաղվել իր նոր անձնական կյանքով, բնականաբար ինչ-որ տեղ պակասում ա ուշադրությունը երեխայի հանդեպ, ու երեխայի զգայուն աչքից ու սրիտից դա չի վրիպում: Այդ դեպքում ես երեխայի կողմն եմ, որը ապրում ա հոգեկան մեծ տրավմա: Ուրիշ բան եթե ծնողը իր այդ երկրորդ զուգընկերոջը աշխատի ներգրավվել իր ընտանեկան կյանքի մեջ, մերձեցնի իր երեխայի հետ, իրար հետ խաղան կամ զբոսնեն օրինակ, որպեսզի երեխան ոչ միայն չզգա ուշադրության պակաս, այլ նույնիսկ նոր ընկեր ձեռք բերի:

  7. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Սկզբում կար մի փոքր էգոիստություն ու նույնիսկ ագրեսիա ցանկացած արական սեռի ներկայացուցցչի, որոնք հայտնվում էին մոտակայքում, բայց հետո այդ ամենը անցավ: Հիմա նույնիսկ ես եմ ուզում, որ մեկնումեկը հայտնվի:

  8. #7
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Սկզբում կար մի փոքր էգոիստություն ու նույնիսկ ագրեսիա ցանկացած արական սեռի ներկայացուցցչի, որոնք հայտնվում էին մոտակայքում, բայց հետո այդ ամենը անցավ: Հիմա նույնիսկ ես եմ ուզում, որ մեկնումեկը հայտնվի:

    Արթ, իսկ սկզբում էդ ագրեսսիան ինչի՞ց էր գալիս ու մինչև ո՞ր տարիքն էր:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #8
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Եթե երեխան նորմալ մարդ ա լինում...
    Ա'յ-ա'յ-ա'յ... չէր կարելի սենց բան գրել
    И скучно и грустно, и некому руку подать...

  10. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Ինչու՞ քո մասին: Իմ ծնողներն էլ են վոոբշե տո բաժանված ու ես դրանից իսկի էլ վատ չեմ զգում, նույնիսկ ուրախացել էի, երբ իմացա, որ բաժանվել են
    Նա՛ր, ես ոչ թե վատ եմ զգում, այլ… բաժանվելը մի կողմ, էդ հեչ:
    Լավ, մի քիչ համարձակություն կհավաքեմ ու ամեն ինչ կգրեմ:

  11. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Ա'յ-ա'յ-ա'յ... չէր կարելի սենց բան գրել
    Ներողություն եմ խնդրում տվյալ արտահայտությանս համար… Մի քիչ կոպիտ ասացի երևի… Բայց ի նկատի ունեի, որ էգոիստ չի լինում ու իր ծնողի երջանկության մասին մտածում ա…

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Նա՛ր, ես ոչ թե վատ եմ զգում, այլ… բաժանվելը մի կողմ, էդ հեչ:
    Լավ, մի քիչ համարձակություն կհավաքեմ ու ամեն ինչ կգրեմ:
    OK, դե կսպասենք :
    Ի դեպ ասեմ, որ էս թեմայից մեկ այլ թեմա էլ երևի լինելու, չնայած կարելի ա հենց սրա մեջ քննարկել: Բայց ավելի ուշ կասեմ էդ թեման, հլը սա մարսենք :
    Վերջին խմբագրող՝ Arisol: 17.01.2007, 20:09: Պատճառ: Գրառման ավելացում։
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  12. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Միայնակ ծնողներն ու նրանց անձնական կյանքը և երեխաները

    Մեջբերում Arisol-ի խոսքերից

    Արթ, իսկ սկզբում էդ ագրեսսիան ինչի՞ց էր գալիս ու մինչև ո՞ր տարիքն էր:
    Չեմ կարող բացատրել, միգուցե կարծում էի, որ նրանցից ոչ մեկը արժանի չէ, միգուցե ինձ թվում էր, որ ինչ որ մեկը ուզում է գրավել այն տեղը, որը իրեն չի պատկանում: Իսկ միգուցե, ես չէի ուզում կիսել մեկ ուրիշի հետ: Բայց դե... Հիմա խնդիր չեմ տեսնում:

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Լավ, ես սկսեմ իմ պատմությունը:
    Չեմ հիշում, թե քանի տարեկան էինք, երբ ծնողներս բաժանվեցին: Գիտեմ, որ անհիշելի ժամանակներից տարաձայնություններ էին սկսվել: Ես այդ բաժանվելը լավ չէի հասկանում: Տատիկս ինձ խնդրում էր, որ ծնողներիս համոզեմ, որ միանան: Բայց ես փոքր էի, չէի ընկալում, թե որքան կարևոր է դա: Դրա համար էլ առանձնապես ուշադրություն չէի դարձնում:
    Եկավ ժամանակ, երբ մորս կողքին մի մարդու նկատեցի: Գժվում էի դրանից, գիշերները վերմակը քաշում էի գլխիս ու արտասվում էի: Մտածում էի ծնողներիս միանալու մասին, բայց արդեն շա՜տ ուշ էր: Հայրս արդեն ամուսնացել էր, կին ուներ: Մայրս էլ հեռու չէր դրանից:
    Մի անգամ մայրս կանչեց ինձ, բացատրեց ամեն ինչ: Ես դրանից գժվել էի, հիստերիկայի մեջ ընկել, ահավոր դեմ էի: Իսկ եղբայրս հակառակը՝ ուրախացել էր: Կարծեմ այն ժամանակ 11-12 տարեկան էի: Այդ մարդը մեզ համար նվերներ էր գնում, երևի ուզում էր մեր սրտերը շահել:
    Ահագին ժամանակ անցավ: Կարծեմ ինչ-որ տեղ համակերպվեցի այդ փաստի հետ, բայց ժամանակ առ ժամանակ նեղվում էի. մայրս բավարար չափով ուշադրության չէր արժանացնում ինձ, իսկ ես ահավոր մենակ էի զգում: Երևի պատճառն իմ մեջ էլ էր. ես չափից դուրս շատ ուշադրություն էի պահանջում: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Զգում էի, թե ինչպես եմ կամաց-կամաց հեռանում մորիցս: Գուցե դա բնական էր: Վերջիվերջո, արդեն բավական հասուն էի:
    Իսկ անցյալ տարվանից այդ մարդը վերջնականապես տեղափոխվեց մեզ մոտ: Մինչև հիմա չեմ հարմարվում, տանն ինձ ազատ չեմ զգում: Աշխատում եմ նրան չհանդիպել: Նրա հետ չեմ կարողանում շփվել: Մի տեսակ ամաչում եմ, քաշվում եմ:
    Նա էլ իր հերթին… հաճախ է պատահել, որ ես քնած եմ եղել կամ էլ պարզապես կողքի սենյակում, ու նա մորս ինչ ասես չի ասել իմ մասին: Երևի չեն իմացել, որ լսում եմ: Գիտեմ, որ մայրս դրանից շատ վատ է զգում: Իսկ ես չգիտեմ ինչպես վարվել. ասե՞լ մորս, որ ամեն ինչ լսում եմ, ու ասածների մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում: Բայց մի՞թե մայրս կհավատա: Նկատել եմ, որ առաջվանից քիչ է ինձ վստահում:
    Չէ՛, այդ մարդը վատ մարդ չէ, մայրս երջանիկ է նրա հետ: Չեմ կարող ասել, թե սուտ է խոսում, պարզապես ամեն ինչ այլ կերպ է ընկալում: Մի օրինակ բերեմ, որ լավ հասկանաք: Ամենաթարմ դեպքն է: Ընդամենը մի քանի օր առաջ ես գիշերը վատացել էի, փսխում էի, տան մեջ վազվզում էի, որ լավանամ, բայց չէր օգնում: Այդպես գիշերը լուսացրեցի: Որոշեցի կոմպը միացնել, մի քիչ դեմը նստել, որ մոռանամ ցավերս: Այդ պահին մայրս արթնացավ, զարմացավ, որ արթուն եմ: Ասացի. «Ամբողջ գիշեր չեմ քնել»:
    Ցերեկը, երբ արդեն մի քիչ լավ էի, քնել էի: Արթնացա մի խոսակցությունից, որի սկիզբը բաց էի թողել: Մայրս ասում էր. «…բայց ամբողջ գիշեր չի քնել»: Իսկ մորս ամուսինը պատասխանեց. «Ո՞նց կարող էր չքնել: Ես ամբողջ գիշեր արթուն եմ եղել, ոչ մի շարժում չեմ զգացել, շատ հանգիստ քնած էր»: Հա՛, հիշում եմ, որ կողքի սենյակի լույսը երկար ժամանակ վառվում էր, բայց գիտեմ, որ երբ գնացի առաջին անգամ փսխելու դեռ մութ էր, գիշեր էր: Ու դա մի քանի ժամ է տևել, մինչև լույսը բացվելը: Գուցե բառը սխալ եմ օգտագործել, գուցե ամբողջ գիշեր չէր, բայց ամեն դեպքում ստացվում էր, որ ես սուտ եմ խոսել:

    Ու հիմա ամենասարսափելին. մորս երկու ամսով գործուղում են Պրահա: Ես ստիպված եմ նրա ամուսնու հետ ապրել: Չեմ պատկերացնում, թե ինչպես է լինելու: Ա՛յ, այստեղ եղբորս տեղը երևում է… Երևի կգնամ տատիկիս տուն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Փիսիկ (25.07.2009)

  15. #13
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ու հիմա ամենասարսափելին. մորս երկու ամսով գործուղում են Պրահա: Ես ստիպված եմ նրա ամուսնու հետ ապրել: Չեմ պատկերացնում, թե ինչպես է լինելու: Ա՛յ, այստեղ եղբորս տեղը երևում է… Երևի կգնամ տատիկիս տուն:
    Նդա… Լավ չի, բայց Բյուր, միգուցե նստես հետը անկեղծ խոսե՞ս: Փորձե՞լ ես երբևիցե խոսել իր հետ: Բայց մի բան էլ կա. էդ խոսակցություններն ազդու՞մ են քո մոր պահելաձևի վրա, նրա վերաբերմունքը քո հանդեպ դեպի վա՞տն ա փոխվում, թե այդ մարդու խոսացածները ոչ մի էական բնույթ չեն կրում քո և մամայիդ միջև հարաբերություններում: Կարծում եմ հարկավոր ա նստել և երկուսի հետ էլ խոսել…
    Իսկ այս երկու ամիսն օգտագործիր որպես իր հետ ընկերանալու միջոց, փորձիր հասկանալ, թե ինչու ա ինքը նման կերպ տրամադրված քո հանդեպ:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  16. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Նդա… Լավ չի, բայց Բյուր, միգուցե նստես հետը անկեղծ խոսե՞ս: Փորձե՞լ ես երբևիցե խոսել իր հետ: Բայց մի բան էլ կա. էդ խոսակցություններն ազդու՞մ են քո մոր պահելաձևի վրա, նրա վերաբերմունքը քո հանդեպ դեպի վա՞տն ա փոխվում, թե այդ մարդու խոսացածները ոչ մի էական բնույթ չեն կրում քո և մամայիդ միջև հարաբերություններում: Կարծում եմ հարկավոր ա նստել և երկուսի հետ էլ խոսել…
    Չէ՛, մորս վերաբերմունքի վրա չի կարող ազդել: Պարզապես մայրս սկսել է ինձ ավելի քիչ վստահել: Դա երևի ենթագիտակցորեն է: Չգիտեմ…
    Իսկ խոսել… հեշտ է ասել: Ախր այս մի քանի տարվա ընթացքում ես նրա հետ հազիվ մի քանի բառ եմ փոխանակել: Չեմ կարող: Մորս հետ ուզում եմ խոսել, բայց չգիտեմ ինչից սկսել, ինչ ասել: Ինձ թվում է՝ միակ արդյունքն այն կլինի, որ իմ մասին խոսելիս մորս ամուսինն ավելի զգույշ կլինի:
    Իսկ այս երկու ամիսն օգտագործիր որպես իր հետ ընկերանալու միջոց, փորձիր հասկանալ, թե ինչու ա ինքը նման կերպ տրամադրված քո հանդեպ:
    Չեմ կարող: Երբ մորս վիրահատել էին, նորից նրա հետ մենակ էի մնում: Հազիվ մի քանի բառ էինք փոխանակում՝ մորս մոտ գնալու հետ կապված, ուրիշ ոչինչ:

  17. #15
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ՛, մորս վերաբերմունքի վրա չի կարող ազդել: Պարզապես մայրս սկսել է ինձ ավելի քիչ վստահել: Դա երևի ենթագիտակցորեն է: Չգիտեմ…
    Իսկ խոսել… հեշտ է ասել: Ախր այս մի քանի տարվա ընթացքում ես նրա հետ հազիվ մի քանի բառ եմ փոխանակել: Չեմ կարող: Մորս հետ ուզում եմ խոսել, բայց չգիտեմ ինչից սկսել, ինչ ասել: Ինձ թվում է՝ միակ արդյունքն այն կլինի, որ իմ մասին խոսելիս մորս ամուսինն ավելի զգույշ կլինի:
    Դե եթե չի ազդում, ապա լավ ա: Բյուր, իսկ համոզվա՞ծ ես, որ մայրդ ա քեզ սկսել քիչ վստահել: Միգուցե դու՞ ես իրեն սկսել քիչ վստահել և քեզ հակառակն ա թվում…
    Համենայն դեպս հարկավոր ա հավաքվել և խոսել երկուսի հետ էլ և ցույց տալ, որ վստահում ես ու ազատ ես իրենց հետ…
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չեմ կարող: Երբ մորս վիրահատել էին, նորից նրա հետ մենակ էի մնում: Հազիվ մի քանի բառ էինք փոխանակում՝ մորս մոտ գնալու հետ կապված, ուրիշ ոչինչ:
    Հենց էս ա պատճառը… Հնարավոր ա, որ իրեն թվում ա, թե դու իրեն չես սիրում և իր դեմ ինչ-որ բաներ ունես…
    Ես գիտեմ, որ դու ուժեղ մարդ ես ու եթե շատ ուզես, ապա կարող ես նստել երկուսի հետ էլ մարդավարի խոսել և ճշտել ամեն ինչ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Տանը միայնակ / Один дома / Home Alone
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.11.2010, 00:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •