User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Եկեք նաենք այս ամենին մի ուրիշ տեսանկյունից;
    Բաժանումը դա ծանր վթար է: ընտանեական վթար;
    Եվ ինչ ՞; Ծնողը իր անձնական երջանկության համար իրավունք ունի ծանրագույն տրավմա "պարգևել" իր երեխաներին ՞
    Ես ավելի հակված եմ նրան, որ վթարի հետևանքները կրեն բոլորը, բացի երեխաներից; Ես դեպքերում վճռական խոսքը պետք է միանշանակ պատկանի երեխաներին; նոր ընտանիքը պետք է կազմվի միմյայն նրանց գիտակցված համաձայնությամբ; Հակառակ դեպքում կատարվում է բռնարարք երեխայի հանդեպ;

    Եթե երեխան իրապես վստահում է իր մորը (հորը) նա կընդունի իր ծնողի նոր ընտրությունը; Պետք է լավ հասկանալ, որ երեխան ի տարբերություն իր մեծահասակ ծնողի, չի կարող մի օր թողնել իր տունը , և հեռանալ , (ինչպես վարվել է իր "հայր" կոչեցյալը) եթե իր հայրացուն իր սրտովը չի ; Դա նրան դատապարտում է անվերջ ստրեսների և լարված կյանքի, որի առաջացման հետ ինքը ընդհանրապես կապ չունի; Ծնողը էս դեպքերում պարտավոր է շարունակել ապրել "վթարված" եվ կրել ամբողջ ծանրությունը իր ուսերին , եթե երեխան չի վստահում իրեն ու իր նոր ընտրությունը; Առանց էտ էլ, երեխան անմեղ զոհ է;

    Հ.Գ. 1 Բյուրակն, դու լրիվ ճիշտ էս, և հանգիստ խղճով կարող ես քո մորից պահանջել հարգանք քո զգացմունքներիտ հանդեպ;

    Հ.Գ. 2 Հայաստանում ծնողները (մանավանդ երիտասարդ ծնողները) որպես օրինաչափություն ամենամեծ էգոիստներն են, և կրիտիկական պահերին երբեք էլ հաշվի չեն առնում երեխաներին; Երեխաներին ոչ թե կանֆետ ու խաղալի է պետք , այլ հայր ու մայր ; Սեմուչկի պես ամուսնանում ու բաժանվում են , իրենց հետևից որպես էտ ամենի վկայություն թողնելով ջարդված հոգեկանով մանկություն:

  2. #17
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Եկեք նաենք այս ամենին մի ուրիշ տեսանկյունից;
    Բաժանումը դա ծանր վթար է: ընտանեական վթար;
    Եվ ինչ ՞; Ծնողը իր անձնական երջանկության համար իրավունք ունի ծանրագույն տրավմա "պարգևել" իր երեխաներին ՞
    Տվյալ դեպքի համար բերեմ մի օրինակ: Մի ծանոթ կին գիտեմ, որի ամուսինն իրեն թողել ա երեխայի հետ, երբ տղան 4-5 տարեկան էր: Կինն ամբողջությամբ նվիրվել ա իր երեխային, անձնական կյանք ընդհանրապես չի ունեցել ու երբ տղան բավականին մեծ էր, այդ կինը ցանկացավ կարգավորել անձնական կյանքը,բայց տղան կտրականապես դեմ էր, իսկ նա իր տղու կամքին հակառակ չգնաց: Անցան տարիներ, տղան ամուսնացավ, տուն բերեց մի աղջկա, որն ընդհանրապես չի հարգում այդ կնոջը ու փոխանակ տղան կնոջը բացատրի, որ նա իր մայրն ա, էդ տղան սուսիկ-փուսիկ իր համար կողք ա մնում ու չի խառնվում, մի բան էլ ավել՝ ինքն ա սկսել անհարգալից վերաբերմունք ցուցաբերել… Մայրն իր ամբողջ կյանքը նվիրել ա տղուն և ահա տղային «շնորհակալությունը»… Տվյալ դեպքում այդ կինն էլ ա մեղավոր, որ իր տղու «հրամաններին» սուսիկ-փուսիկ հետևել ա… Հիմա ամեն օր գլուխը պատերին ա խփում, թե ինչու ա տենց հիմար եղել…
    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ես ավելի հակված եմ նրան, որ վթարի հետևանքները կրեն բոլորը, բացի երեխաներից; Ես դեպքերում վճռական խոսքը պետք է միանշանակ պատկանի երեխաներին; նոր ընտանիքը պետք է կազմվի միմյայն նրանց գիտակցված համաձայնությամբ; Հակառակ դեպքում կատարվում է բռնարարք երեխայի հանդեպ;
    Այո, համաձայն եմ, որ հիմնականում դա ծնողների մեղավորությունն ա, բայց ես հո չեմ ասում միանգամից, բաժանվելուց հետո իրենց մի նոր մարդ գտնեն, այլ մի որոշ ժամանակ անց, երբ երեխան պատրաստ կլինի նման փոփոխության…

    Ծնողներս բաժանվել են, երբ ես 5 տարեկան էի և ես նման ապրումներ չեմ ունեցել ու միայն կողմ եմ եղել մորս կյանքում նոր մարդու հայտնվելուն: Ուստի այս ամենը նույնպես գալիս ա տվյալ մարդու բնավորությունից…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Տվյալ դեպքում շատ բան կախված է ծնողից. կարծում եմ՝ ծնողները հիմնականում հնարավորություն ունենում են երեխային նախապատրաստելու և նրանց մեջ իրենց նոր կողակցի նկատմամբ դրական տրամադրվածություն առաջացնելու։ Ճիշտ է, երեխայի խառնվածքից էլ է շատ բան կախված, բայց, կարծում եմ, ծնողից՝ ավելի շատ։ Ծնողից մեծ նրբանկատություն է պահանջվում, որ կարողանա երեխային բավարար չափով ուշադրություն դարձնել, նույնիսկ ավելի մեծ ուշադրություն, քան մինչ այդ էր, որպեսզի երեխան հանկարծ չկարծի, թե խորթ հոր հայտնվելը մոր՝ իր նկատմամբ վերաբերմունքի վրա ազդել է, որ նրա սերն իր նկատմամբ պակասել է։ Բացի դրանից, ճիշտ կլինի, որ մայրը հենց սկզբից աշխատի մտերմիկ, ընկերական հարաբերություններ հաստատել երեխաների և իր նոր ամուսնու միջև։ Այս հարցում նրանից իսկապես շատ բան է կախված, և դա պետք է անել հենց սկզբից, քանի դեռ սառը, լարված մթնոլորտ չի ձևավորվել ընտանիքում, որ, անկասկած, ավելի բարդ կլինի փոխելը։ Մայրը պետք է լուրջ հոգեբանական աշխատանք տանի թե՛ իր նոր ամուսնու, թե՛ երեխաների հետ, փորձի նրանց մերձեցնել։

    Այս հարցում սովորաբար փոքր երեխաների հետ ավելի քիչ խնդիրներ են լինում. խորթ հոր համար նրանց սերն ու վստահությունը շահելն ավելի հեշտ է լինում, քան մեծ երեխաներինը։

    Այս ամենի մասին տեսականորեն շատ բան կարելի է ասել, խոսելը հեշտ է, բայց գործնականում դա երեխաների համար անասելի ծանր հոգեվիճակ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Գիտեք, նորից հսկայական գրառում էի արել, բայց ջնջեցի
    Միևնույն է, ինձ չեք հասկանա: Ձեր գրառումներից դա երևում է:

  5. #20
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Բյուր ջան, ախր դա բնական է... Քեզ իրոք հասկանալ կարող է միայն նա, ով ինքն է եղել այդ վիճակում... Ինչքան էլ կողքից խոսեն ու փորձեն օգնել, մեկ է, դժվարությունները քոնն են, ոչ թե ուրիշինը...
    И скучно и грустно, и некому руку подать...

  6. #21
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Բյուրակն ջան, չգիտեմ ինչքանով ա կարելի միջամտել անձնական նուրբ հարցերի, էն էլ հասարակավ, բայց քանի որ գրեցիր`
    կուզենայի, որ մտնեիր մամայիդ դրության մեջ. միշտ իմացի, որ մամայի համար իրա երեխուց էնկողմ բան չկա, ինչքան էլ որ քեզ թվա, որ ինչ-որ տեղ օտարվել եք, բայց մի պահ գիտակցի, որ մայրդ, որ հավանաբար երիտասարդ ա, պետք ա կարգավորի իր անձնական կյանքը, այլապես կքայքայվի նախ որպես կին, հետո որպես մարդ. համոզված եմ, որ բոլոր տեսակի վիրավորվածության զգացումներիդ ու նեղսրտություններիդ հետեւում, կամ ավելի շուտ առջեւում, դու չես ուզենա որ մայրդ դժբախտ լինի, բայց հիմա փաստորեն նա շատ դժվար կացության մեջ ա` իր կյանքն ու ամեն ինչը` այսինքն դու, չի համադրվում իր հնարավոր անձնական երջանկության հետ, իրա համար պետք ա որ ահավոր ծանր լինի: Ու եթե կարծում ես, որ նա այդ մարդուն գերադասել ա քեզնից, հարյուր տոկոսով սխալվում ես, բայց կուրորեն իրան զոհաբերել էդ ժամանակավոր չհասկացվածությանը, որ կա քո ու իր ամուսնու միջև, հիմարություն կլինի, ու դու էլ հետո դա քեզ ոչ մի կերպ չես ների: Գիտեմ, որ խորհուրդ տալը հեշտ ա, լիքը նրբություններ ու իրավիճակներ ու հոգեվիճակներ կան, որ խորհուրդ տվողը չի կարա իմանա, բայց ես լինեի քո տեղը նախ կմտածեի մամայիս երջանկության մասին, կաշխատեի լավ լինել էդ մարդու հետ, որ մամաս ուրախանա, իսկ դրա համար նախևառաջ կփորձեի հասկանալ էդ մարդուն էլ . դու հաստատ հեշտ աղջիկ չես , էնպես որ իրան էլ կարելի ա հասկանալ, բայց եթե լուրջ` գնահատի նրա մեջ մարդուն,ոչ թե ստատուսը ու ամեն ինչ իրա տեղը կընկնի:
    Հուսով եմ գրածներս վերամբարձ խորհրդատվության երանգ չունեցան, ուղղակի կարող ա, հաստատ չգիտեմ, բայց կարող ա տենց լավ լինի:

  7. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Բարեկա՛մ, դու էլ ես ինձ սխալ հասկացել: Ես մորս հասկանում եմ, նրա ամուսնուն չեմ հասկանում:

    Ես էդ ամեն ինչը պատմել եմ ոչ թե նրա համար, որ խորհուրդներ լսեմ, այլ պարզապես որպես կոնկրետ իրավիճակ ներկայացրել եմ: Դատողություններ ինքներդ արեք, բայց, խնդրում եմ, խորհուրդներ մի տվեք: Ես դրանից վիրավորվում եմ:

  8. #23
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Լավ, կներես

  9. #24
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Ես հասկանում եմ և՛ ծնողներին, և՛ երեխաներին:
    Ծնողներին-Հասկանում եմ, որովհետև, անկախ երեխաների տարիքից և քանակից, ծնողներն էլ իրենց անձնական կյանքը ունենալու իրավունք ունեն, չէ՞, որ գալու է մի պահ, երբ երեխաները ամուսնանալու են, իրենց անձնական կյանքն են ունենալու ( անախ նրանից տղա թե աղջիկ), իսկ ինչո՞ւ ծնողը պետք է չունենա իր անձնականը:
    Երեխաներին-Հասկանում եմ, որովհետև շատ հաճախ, այդ երեխաների ծնողները բացահայտ հանդիպում են իրենց ընտրյալի հետ ու…Ու հանկարծ, այնպես է ստացվում, որ նրանց անձնական կյանքը չի դասավորվում: Մեկի հետ չի ստացվում, երկրորդի հետ չի ստացվում, ու…(հուսով եմ հասկացաք):
    Այս պարագայում տղան մտածում է, որ իր շրջապատում իրեն կծաղրեն, աղջիկն էլ մտածում է, իր ապագայի մասին: Այս տեսանկյունից, ես հասկանում եմ, այդ խմբի մեջ դասվող երեխաների տեղին անհանգստությունը:
    Իսկ, եթե ծնողի և իր ընտրյալի մեջ ամեն ինչ նորմալ է ընթանում և երեխան չի ուզում, որ ծնողը ամուսնանա, ապա դա ես վերագրում եմ երեխայի ագահությանը(Հիմնականում, առանձին դեպքեր չեմ քննարկոմ):
    Մի միտք եմ ուզում արտահայտել, չնայած համոզված եմ, որ շատերը գրածիս իմաստը սխալ կհասկանան, բայց հոգ չէ… Երեխայի ծնողը, մինչև ամուսնանալը իր ընտրյալի հետ պետք է հանդիպի ընտանիքի և շրջապատի աչքից դուրս:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  10. #25
    Մշտական անդամ asho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Գիտեք, նորից հսկայական գրառում էի արել, բայց ջնջեցի
    Միևնույն է, ինձ չեք հասկանա: Ձեր գրառումներից դա երևում է:
    Չէ, ես քեզ շատ լավ եմ հասկանում: Ես էլ էի համարյա քո վիճակում: Ի տարբերություն քեզ իմ պապան մահացել ա: Լրիվ նույն պատմության մեջ էլ ես էի: Բայց որ պապաս մահացավ շատ փոքր էի 3-4 տարեկան: Ես ոչ մի բան չեի հասկանում, բայց քուրս քո նման տանջվում էր: Ու մենակ էս մի քանի տարի ա որ հասկանում եմ էտ մարդը ով էր իսկականում: Բայց հիմա փառք Աստծո, մեր աղոթքների միջոցով ազատվեցինք էտ հրեշից: Ախր լրիվ նույն պատմությունն ա մերը: Քեզ մնում ա աղոթելը: Բա ախպերտ ուրա? Քեզ համբերություն:
    Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:

  11. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Չէ, ես քեզ շատ լավ եմ հասկանում: Ես էլ էի համարյա քո վիճակում: Ի տարբերություն քեզ իմ պապան մահացել ա: Լրիվ նույն պատմության մեջ էլ ես էի: Բայց որ պապաս մահացավ շատ փոքր էի 3-4 տարեկան: Ես ոչ մի բան չեի հասկանում, բայց քուրս քո նման տանջվում էր: Ու մենակ էս մի քանի տարի ա որ հասկանում եմ էտ մարդը ով էր իսկականում: Բայց հիմա փառք Աստծո, մեր աղոթքների միջոցով ազատվեցինք էտ հրեշից: Ախր լրիվ նույն պատմությունն ա մերը: Քեզ մնում ա աղոթելը: Բա ախպերտ ուրա? Քեզ համբերություն:
    Ասում եմ, մենակ նա կհասկանա, ով այդ ամենի միջով անցել է կամ անցնում է: Միայն նա կարող է խորհուրդ տալ, ով իր կաշվի վրա զգացել է:
    Եղբայրս բանակում է:
    Աստված քեզ օրհնի

  12. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Հ.Գ. իմ ու քո տարբերությունն այն է, որ, բարեբախտաբար, իմ խորթ հայրը հրեշ չէ, հրեշը ես եմ

  13. #28
    Մշտական անդամ asho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Իմ կարծիքով դու իսկականից պետք ա գնաս տատիկիդ տուն: Բայց չհասկացա խի ես դու հրեշ: Չէ որ ինքն ա քո մասին մամայիտ վատ բաներ ասում, ու մենակ դու ես տուժվում?
    Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:

  14. #29
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հ.Գ. իմ ու քո տարբերությունն այն է, որ, բարեբախտաբար, իմ խորթ հայրը հրեշ չէ, հրեշը ես եմ

    Կներես միջամտության համար, բայց ուզում եմ ասել, որ մասամբ հասկանում եմ ու կարծում եմ՝ անհիմն է ինքնաքննադատությունդ: Ասացիր,որ խորհուրդ չես ցանկանում լսել, բայց ուզում եմ խորհուրդ տալ/այն ոչ միայն քեզ է վերաբերում,այլ բոլորիս/ ավելի ԲԱՑ լինել շրջապատի համար: Աշխարհն ու կյանքը մեզ շատ հնարավորություններ է տալիս, ցույց է տալիս ճիշտ ուղին, միայն թե պետք է բացվես, նախապաշարմունքներով չլցվես , չէ որ բոլոր մարդիկ կարծում են, թե իրենք լավն են, ճիշտ են, դրա համար պետք է հասկանալ մարդուն, ըմբռնումով մոտենալ: Նորից ներողություն եմ խնդրում խառնվելու համար. չէի կարող անտարբեր մնալ: Համոզված եմ , որ ժամանակն ու փոխադարձ սերն ու ներողամտությունը ամեն-ինչ կկարգավորի, անպայման
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  15. #30
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Եկեք քննարկենք բոլորիդ երևի ծանոթ դեպք.
    Ծնողները բաժանվում են, և ամեն մեկը փորձում է ստեղծել իր անձնական կյանքը: Հոր դեպքում երեխան փոքր-ինչ մեղմ է վերաբերվում (չնայած սա էլ քիչ տոկոս է կազմում), իսկ մոր դեպքում կտրականապես դեմ և չի թույլատրում մորը ունենալ իր անձնական կյանքը: Եթե բաժանվեց, ուրեմն էլ իրավունք չունի ստեղծել նոր կյանք (ամուսնական առումով) և այլն.... սա հիմնակաում հանդիպում է պատանիների շրջանում, բայց ասեմ, որ մեծերի մոտ կազմող տոկոսն էլ համարյա հավասար է: Ի՞նչ եք կարծում, ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է...
    Եվ ի՞նչ կանեյիք եթե լինեյիք նման իրադրությունում:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Տանը միայնակ / Один дома / Home Alone
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.11.2010, 00:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •