Եկեք նաենք այս ամենին մի ուրիշ տեսանկյունից;
Բաժանումը դա ծանր վթար է: ընտանեական վթար;
Եվ ինչ ՞; Ծնողը իր անձնական երջանկության համար իրավունք ունի ծանրագույն տրավմա "պարգևել" իր երեխաներին ՞
Ես ավելի հակված եմ նրան, որ վթարի հետևանքները կրեն բոլորը, բացի երեխաներից; Ես դեպքերում վճռական խոսքը պետք է միանշանակ պատկանի երեխաներին; նոր ընտանիքը պետք է կազմվի միմյայն նրանց գիտակցված համաձայնությամբ; Հակառակ դեպքում կատարվում է բռնարարք երեխայի հանդեպ;
Եթե երեխան իրապես վստահում է իր մորը (հորը) նա կընդունի իր ծնողի նոր ընտրությունը; Պետք է լավ հասկանալ, որ երեխան ի տարբերություն իր մեծահասակ ծնողի, չի կարող մի օր թողնել իր տունը , և հեռանալ , (ինչպես վարվել է իր "հայր" կոչեցյալը) եթե իր հայրացուն իր սրտովը չի ; Դա նրան դատապարտում է անվերջ ստրեսների և լարված կյանքի, որի առաջացման հետ ինքը ընդհանրապես կապ չունի; Ծնողը էս դեպքերում պարտավոր է շարունակել ապրել "վթարված" եվ կրել ամբողջ ծանրությունը իր ուսերին , եթե երեխան չի վստահում իրեն ու իր նոր ընտրությունը; Առանց էտ էլ, երեխան անմեղ զոհ է;
Հ.Գ. 1 Բյուրակն, դու լրիվ ճիշտ էս, և հանգիստ խղճով կարող ես քո մորից պահանջել հարգանք քո զգացմունքներիտ հանդեպ;
Հ.Գ. 2 Հայաստանում ծնողները (մանավանդ երիտասարդ ծնողները) որպես օրինաչափություն ամենամեծ էգոիստներն են, և կրիտիկական պահերին երբեք էլ հաշվի չեն առնում երեխաներին; Երեխաներին ոչ թե կանֆետ ու խաղալի է պետք , այլ հայր ու մայր ; Սեմուչկի պես ամուսնանում ու բաժանվում են , իրենց հետևից որպես էտ ամենի վկայություն թողնելով ջարդված հոգեկանով մանկություն:
Էջանիշներ