Տվյալ դեպքի համար բերեմ մի օրինակ: Մի ծանոթ կին գիտեմ, որի ամուսինն իրեն թողել ա երեխայի հետ, երբ տղան 4-5 տարեկան էր: Կինն ամբողջությամբ նվիրվել ա իր երեխային, անձնական կյանք ընդհանրապես չի ունեցել ու երբ տղան բավականին մեծ էր, այդ կինը ցանկացավ կարգավորել անձնական կյանքը,բայց տղան կտրականապես դեմ էր, իսկ նա իր տղու կամքին հակառակ չգնաց: Անցան տարիներ, տղան ամուսնացավ, տուն բերեց մի աղջկա, որն ընդհանրապես չի հարգում այդ կնոջը ու փոխանակ տղան կնոջը բացատրի, որ նա իր մայրն ա, էդ տղան սուսիկ-փուսիկ իր համար կողք ա մնում ու չի խառնվում, մի բան էլ ավել՝ ինքն ա սկսել անհարգալից վերաբերմունք ցուցաբերել… Մայրն իր ամբողջ կյանքը նվիրել ա տղուն և ահա տղային «շնորհակալությունը»… Տվյալ դեպքում այդ կինն էլ ա մեղավոր, որ իր տղու «հրամաններին» սուսիկ-փուսիկ հետևել ա… Հիմա ամեն օր գլուխը պատերին ա խփում, թե ինչու ա տենց հիմար եղել…dvgray-ի խոսքերից
Այո, համաձայն եմ, որ հիմնականում դա ծնողների մեղավորությունն ա, բայց ես հո չեմ ասում միանգամից, բաժանվելուց հետո իրենց մի նոր մարդ գտնեն, այլ մի որոշ ժամանակ անց, երբ երեխան պատրաստ կլինի նման փոփոխության…dvgray-ի խոսքերից
Ծնողներս բաժանվել են, երբ ես 5 տարեկան էի և ես նման ապրումներ չեմ ունեցել ու միայն կողմ եմ եղել մորս կյանքում նոր մարդու հայտնվելուն: Ուստի այս ամենը նույնպես գալիս ա տվյալ մարդու բնավորությունից…
Էջանիշներ