Նդա… Լավ չի, բայց Բյուր, միգուցե նստես հետը անկեղծ խոսե՞ս: Փորձե՞լ ես երբևիցե խոսել իր հետ: Բայց մի բան էլ կա. էդ խոսակցություններն ազդու՞մ են քո մոր պահելաձևի վրա, նրա վերաբերմունքը քո հանդեպ դեպի վա՞տն ա փոխվում, թե այդ մարդու խոսացածները ոչ մի էական բնույթ չեն կրում քո և մամայիդ միջև հարաբերություններում: Կարծում եմ հարկավոր ա նստել և երկուսի հետ էլ խոսել…
Չէ՛, մորս վերաբերմունքի վրա չի կարող ազդել: Պարզապես մայրս սկսել է ինձ ավելի քիչ վստահել: Դա երևի ենթագիտակցորեն է: Չգիտեմ…
Իսկ խոսել… հեշտ է ասել: Ախր այս մի քանի տարվա ընթացքում ես նրա հետ հազիվ մի քանի բառ եմ փոխանակել: Չեմ կարող: Մորս հետ ուզում եմ խոսել, բայց չգիտեմ ինչից սկսել, ինչ ասել: Ինձ թվում է՝ միակ արդյունքն այն կլինի, որ իմ մասին խոսելիս մորս ամուսինն ավելի զգույշ կլինի:
Իսկ այս երկու ամիսն օգտագործիր որպես իր հետ ընկերանալու միջոց, փորձիր հասկանալ, թե ինչու ա ինքը նման կերպ տրամադրված քո հանդեպ:
Չեմ կարող: Երբ մորս վիրահատել էին, նորից նրա հետ մենակ էի մնում: Հազիվ մի քանի բառ էինք փոխանակում՝ մորս մոտ գնալու հետ կապված, ուրիշ ոչինչ: