Մեջբերում Arisol-ի խոսքերից
Ինչպե՞ս կվերաբերեիք նրան, եթե ձեր ծնողները բաժանվեին և ամենքը ցանկանար անձնական կյանք ստեղծել: Կընդունեի՞ք ձեր ծնողի նման քայլը, թե կհրաժարվեիք նրանից: Եվ ընդհանրապես, մյուս ընտանիքներում, երբ նման բան ա լինում ո՞նց եք դրան վերաբերում:
Անձամբ ես կողմ եմ, որ նման դեպքերում ծնողները վերսկսեն իրենց անձնական կյանքը…
Ցավոք, ամուսնալուծությունը հիմա հազվագյուտ երևույթ չի, ու, ինչքան նկատում եմ, գնալով ավելի ա շատանում ամուսնալուծությունների թիվը: Բայց եթե կոնկրետ ընտանիքում դա տեղի ա ունեցել, ու դրանից հետո ամուսիններից մեկը փորձում ա, նորից կյանքը դասավորել, դրա համար մենակ կարելի ա ուրախ լինել: Իսկ երեխեքն էլ, եթե հասկացող երեխեք են, պատք ա ամեն ձև ծնողներին պոդձերժկա անեն: