Կուզե՞ք լսել հենց երեխայի կարծիք: Ճիշտ է՝ շատ ժամանակ առաջ գրել եմ այս թեմայում, բայց երևի ավելացնելու բան ունեմ:
Երբ մայրս ինձ հայտնեց իր նոր ամուսնու մասին, ես չէի խանդում, չէի մտածում, թե ինձ ավելի քիչ ժամանակ կտրամադրի: Ես ինչ-որ բան նկատել էի ու գիտեի, որ վաղ թե ուշ դա լինելու է: Ոչ էլ ինչ-որ էգոիստական բաներ էին մոտս: Ուղղակի անհասկանալի պատճառներով պահի տակ հիստերիկացա: Մայրս ինձ համար նոր հայր չէր բերում (եթե համարձակվեր նման բան ասել, ես տնից կփախչեի), այլ իր համար՝ ամուսին:
Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր: Թեև էդ դեպքից տարիներ անց միայն այդ մարդը եկավ մեզ հետ ապրելու, թեև ես արդեն նշել եմ, որ իմ մտքով չի էլ անցել, որ մայրս նրա պատճառով ավելի քիչ ուշադրության կարժանացնի մեզ, բայց արդյունքում հենց դա էլ եղավ: Նրանք միասին էին աշխատում ու երբ տուն էին գալիս, շարունակում էին իրենց աշխատանքից խոսել: Մայրս, այսպես ասած, «անհասանելի» էր դարձել: Վերջին ժամանակներս կարծես այլևս այդպես չէ կամ ես եմ վարժվել, չգիտեմ:
Ուզում էի նաև հորս մասին պատմել: Նա էլ է երկրորդ անգամ ամուսնացել: Ու քանի որ միասին չենք ապրում, ինձ համար սկզբում պարզապես մեկ էր: Իսկ հիմա մեկ չէ. նրա կնոջ հետ բավական լավ հարաբերությունների մեջ եմ ու շատ սիրում եմՀաճախ նրա հետ նույնիսկ ավելի անկեղծ եմ, քան հարազատ մորս:
Ավելացվել է 51 վայրկյան անց
Հ.Գ. Եթե ես լինեմ ծնողի դերում, ապա ամեն ինչ կանեմ, որ նախ ընտանիքս չքայքայվի:




Հաճախ նրա հետ նույնիսկ ավելի անկեղծ եմ, քան հարազատ մորս:
Մեջբերել
Էջանիշներ