Համաձայն եմ: Բայց կարծում եմ, որ իր երջանկությունը մեկ այլ մարդու կողքին գտնող ծնողի քայլը դավաճանություն համարող երեխաների մեծ մասը, մի որոշակի տարիքի հասնելով, դադարում են այդպես կարծել:
Ընդհանրապես, երեխաները խանդում են՝ կարծելով, որ անծանոթը կխլի իրենցից ծնողի ողջ սերն ու հոգատարությունը, իրենք կլինեն անտեսվածի, մի անկյուն շպրտվածի կարգավիճակում: Ինձ թվում է՝ էս դեպքում հենց ծնողից շատ բան է կախված: Եթե նա, հասկանալով, որ իր նոր /ապագա/ կողակիցը նորմալ կվերաբերվի երեխաներին, առավելագույնս հարազատի պես կընդունի նրանց, պիտի խոսի երեխաների հետ, բացատրի, որ երեխաներն ինչ նշանակություն ունեն իր համար, որ ոչինչ չի փոխվի ընտանիքում նոր անդամի ավելացմամբ, ամեն մեկն իր տեղն ունի, իսկ ծնողի սրտում երեխայի տեղը ամեն ինչից էլ վեր է ու հաստատուն
Եթե ես երեխան լինեի, կողմ կլինեի, որ ծնողս միայնակ չմնար իր ամբողջ կյանքում, որովհետև որքան էլ որ մենք՝ երեխաներս, միշտ մեր ծնողների կողքին լինենք, մեկ է, գալիս է մի պահ որ սկսում ենք ամեն մեկս ապրել մեր կյանքով՝ ընտանիք ենք կազմում, երեխաներ ունենում, ճիշտ է, դա չի նշանակում, որ ծնողներին մոռանում ենք, բայց առաջվա ուշադրությունը, ժամանակը նրանց տրամադրել ուղղակի ֆիզիկապես չենք կարողանա, իսկ այդ ժամանակ մեր ծնողը կունենա այնպիսի կողակցի կարիք, ում հետ կասի, կխոսի, կկիսվի, հակառակ դեպքում՝ մենակության զգացումը անխուսափելիորեն հետապնդելու է նրան
Եթե լինեմ ծնողի դերում, կանեմ այն, ինչ վերևում արդեն իսկ գրել եմ![]()







Մեջբերել
Էջանիշներ