User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

  1. #31
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Ադամ էլի բարդ հարցեր ես գտել
    Եթե ես երեխա լինեի, այսինքն իմ ծնողները բաժանվեին, երևի ոչինչ էլ չէի ասի ուղղակի լուռ կտանջվեի ` բաժանումից հետո ուրիշ մամա, պապա ունենալուց: Իսկ եթե ես ծնող լինեի այ էդ մասում կկախվեի, որովհետև չեմ էլ ուզում պատկերացնել, թե էդ ինչ դժվար հարց է

  2. #32
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք քննարկենք բոլորիդ երևի ծանոթ դեպք.
    Ծնողները բաժանվում են, և ամեն մեկը փորձում է ստեղծել իր անձնական կյանքը: Հոր դեպքում երեխան փոքր-ինչ մեղմ է վերաբերվում (չնայած սա էլ քիչ տոկոս է կազմում), իսկ մոր դեպքում կտրականապես դեմ և չի թույլատրում մորը ունենալ իր անձնական կյանքը: Եթե բաժանվեց, ուրեմն էլ իրավունք չունի ստեղծել նոր կյանք (ամուսնական առումով) և այլն.... սա հիմնակաում հանդիպում է պատանիների շրջանում, բայց ասեմ, որ մեծերի մոտ կազմող տոկոսն էլ համարյա հավասար է: Ի՞նչ եք կարծում, ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է...
    Եվ ի՞նչ կանեյիք եթե լինեյիք նման իրադրությունում:
    Ամեն մարդ անձնական կյանք ունենալու իրավունք ունի, ու եթե նման հարցի առաջ կանգնած լինեի, չէի խառնվի երևի ծնողիս կյանքին… թույլ չէի տա, որ իմ պատճառով չունենա այն, ինչ գուցե իրեն շատ կերջանկացնի…

    Մյուս կողմից ծնողի տեսանկյունից պատկերը այլ եմ տեսնում, այսինքն` ինչքանո՞վ կարող ես վստահ լինել, որ ինչ-որ տղամարդ (տեկուզ և քո կողմից շատ սիրելի, քեզ էլ շատ սիրի) կընդունի քո երեխաներին հարազատի պես… Ի դեպ, էդ խնդիրը հիմնականում հայերի մոտ եմ տեսնում: Արտասահմանցիները էնքան վատ չեն նայում դրան… Ու էս դեպքում պարզ է, որ առաջինը երեխայի մասին կմտածես…

    Հ.Գ. ընկերուհիս երեք տարեկան էր, երբ հայրը մահացավ, ու մայրն էլ դեռ քսաներկու թե քսանմեկ տարեկան էր… երբ ընկերուհիս տասնութ էր, ինքն իր մամային «ամուսնացրեց» գիտեմ, որ մաման չեմուչում էր անում, իսկ աղջիկը համոզում էր, որ ամուսնանա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք քննարկենք բոլորիդ երևի ծանոթ դեպք.
    Ծնողները բաժանվում են, և ամեն մեկը փորձում է ստեղծել իր անձնական կյանքը: Հոր դեպքում երեխան փոքր-ինչ մեղմ է վերաբերվում (չնայած սա էլ քիչ տոկոս է կազմում), իսկ մոր դեպքում կտրականապես դեմ և չի թույլատրում մորը ունենալ իր անձնական կյանքը: Եթե բաժանվեց, ուրեմն էլ իրավունք չունի ստեղծել նոր կյանք (ամուսնական առումով) և այլն.... սա հիմնակաում հանդիպում է պատանիների շրջանում, բայց ասեմ, որ մեծերի մոտ կազմող տոկոսն էլ համարյա հավասար է: Ի՞նչ եք կարծում, ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է...
    Եվ ի՞նչ կանեյիք եթե լինեյիք նման իրադրությունում:
    Պարզ է, որ ցանկացած մարդ, այդ թվում և ծնող, իրավունք ունի անձնական երջանկության։ Բայց եթե, ասենք, կինն զգում է, որ իր նոր սիրեցյալն այնքան էլ լավ հայր չի լինի իր երեխաների համար, նրանց չի սիրում, որ նրանց միջև այնպիսի հարաբերություններ չկան ու դժվար թե լինեն, որ կարողանան երջանիկ գոյակցել, նմանատիպ այլ գործոններ։ Մայրը պետք է միաժամանակ իր երեխաների երջանկության մասին մտածի, քանի դեռ իր խնամքի տակ են։ Վերջիվերջո, որքան էլ որ ամուսնու հետ հարաբերությունները լավ լինեն, կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել, եթե իր երեխաները դժբախտ են։ Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ երեխան դեմ է լինում ընդհանրապես մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուն՝ անկախ նրանից, թե ում հետ կամուսնանա։ Բայց ամուսնանալիս մայրը պետք է կարողանա պատկերացնել իր և իր երախաների համատեղ կյանքն իր նոր ամուսնու հետ։ Որոշ դեպքերում գուցե միասին ապրելն այնքան էլ ճիշտ չի՝ կախված իրավիճակից։ Իսկ երբ երեխաներն արդեն մեծ են ու իրենց անձնական կյանքն ունեն, կարծում եմ, արդեն ընդհանրապես իրավունք չունեն այդ որոշմանը մասնակցելու, եթե, իհարկե, մայրն ինքը նրանց այդ իրավունքը չի տալիս։

    Բայց կարծում եմ, որ շատ դեպքերում, երբ խորթ հոր հետ երեխաների հարաբերությունները լավ չեն լինում, մեղավորը մայրն է լինում, քանի որ ի սկզբանե այնպիսի մթնլորոտ ստեղծած չի լինում, որ երկկողմանի ջերմություն ու համակրանք առաջանա։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հեշտ, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ հնարավոր է։ Ու հենց սկիզբը շատ կարևոր է, քանի որ եթե սկզբում այդ նուրբ պահը բաց թողնվեց, հետագայում շատ դժվար է լինելու «կարկատել» արդեն ձևավորված ոչ ջերմ, սառը կամ գուցե նաև կոնֆլիկտային հարաբերությունները։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.09.2008, 00:08:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է, որ ցանկացած մարդ, այդ թվում և ծնող, իրավունք ունի անձնական երջանկության։ Բայց եթե, ասենք, կինն զգում է, որ իր նոր սիրեցյալն այնքան էլ լավ հայր չի լինի իր երեխաների համար, նրանց չի սիրում, որ նրանց միջև այնպիսի հարաբերություններ չկան ու դժվար թե լինեն, որ կարողանան երջանիկ գոյակցել, նմանատիպ այլ գործոններ։ Մայրը պետք է միաժամանակ իր երեխաների երջանկության մասին մտածի, քանի դեռ իր խնամքի տակ են։ Վերջիվերջո, որքան էլ որ ամուսնու հետ հարաբերությունները լավ լինեն, կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել, եթե իր երեխաները դժբախտ են։ Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ երեխան դեմ է լինում ընդհանրապես մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուն՝ անկախ նրանից, թե ում հետ կամուսնանա։ Բայց ամուսնանալիս մայրը պետք է կարողանա պատկերացնել իր և իր երախաների համատեղ կյանքն իր նոր ամուսնու հետ։ Որոշ դեպքերում գուցե միասին ապրելն այնքան էլ ճիշտ չի՝ կախված իրավիճակից։ Իսկ երբ երեխաներն արդեն մեծ են ու իրենց անձնական կյանքն ունեն, կարծում եմ, արդեն ընդհանրապես իրավունք չունեն այդ որոշմանը մասնակցելու, եթե, իհարկե, մայրն ինքը նրանց այդ իրավունքը չի տալիս։

    Բայց կարծում եմ, որ շատ դեպքերում, երբ խորթ հոր հետ երեխաների հարաբերությունները լավ չեն լինում, մեղավորը մայրն է լինում, քանի որ ի սկզբանե այնպիսի մթնլորոտ չի ստեղծում, որ երկկողմանի ջերմություն ու համակրանք առաջանա։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հեշտ, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ հնարավոր է։ Ու հենց սկիզբը շատ կարևոր է, քանի որ եթե սկզբում այդ նուրբ պահը բաց թողեց, հետագայում շատ դժվար է լինելու «կարկատել» արդեն ձևավորված ոչ ջերմ, սառը կամ գուցե նաև կոնֆլիկտային հարաբերությունները։
    Ան, ես քո գրածի հետ լրիվ համաձայն եմ, բայց ոնց որ թե թեման մի քիչ այլ էր...
    Գիտեմ, որ հայ հասարակության մեջ հաճախ է լինում, և դա է նշում է հեղինակը, որ ամուսնալուծված կնոջ պատանեկության շամին հասած տղաները մորը կտրականապես արգելում են ունենալ անձնական կյանք՝ ընկեր, սիրեցյալ, ամուսին։ Դա համարում են խայտառակություն...

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, ես քո գրածի հետ լրիվ համաձայն եմ, բայց ոնց որ թե թեման մի քիչ այլ էր...
    Գիտեմ, որ հայ հասարակության մեջ հաճախ է լինում, և դա է նշում է հեղինակը, որ ամուսնալուծված կնոջ պատանեկության շամին հասած տղաները մորը կտրականապես արգելում են ունենալ անձնական կյանք՝ ընկեր, սիրեցյալ, ամուսին։ Դա համարում են խայտառակություն...
    Էդ դեպքում մի բան կասեմ, կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց իրոք էդպես եմ մտածում, կներեք. երեխան ո՞վ դառավ, որ ծնողին որևէ բան արգելի կամ թույլատրի։ Ես համարում եմ, որ այն ընտանիքը, որտեղ երեխան ծնողին որևէ բան թելադրելու՝ արգելելու կամ թույլատրելու իրավունք ունի, արդեն իսկ նորմալ ընտանիք չէ. այդ երեխայի դաստիարակությունն ակնհայտորեն սխալ է եղել, ու հիմա ծնողը պարզապես քաղում է իր ցանածի պտուղները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Պարզ է, որ ցանկացած մարդ, այդ թվում և ծնող, իրավունք ունի անձնական երջանկության։ Բայց եթե, ասենք, կինն զգում է, որ իր նոր սիրեցյալն այնքան էլ լավ հայր չի լինի իր երեխաների համար, նրանց չի սիրում, որ նրանց միջև այնպիսի հարաբերություններ չկան ու դժվար թե լինեն, որ կարողանան երջանիկ գոյակցել, նմանատիպ այլ գործոններ։ Մայրը պետք է միաժամանակ իր երեխաների երջանկության մասին մտածի, քանի դեռ իր խնամքի տակ են։ Վերջիվերջո, որքան էլ որ ամուսնու հետ հարաբերությունները լավ լինեն, կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել, եթե իր երեխաները դժբախտ են։ Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ երեխան դեմ է լինում ընդհանրապես մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուն՝ անկախ նրանից, թե ում հետ կամուսնանա։ Բայց ամուսնանալիս մայրը պետք է կարողանա պատկերացնել իր և իր երախաների համատեղ կյանքն իր նոր ամուսնու հետ։ Որոշ դեպքերում գուցե միասին ապրելն այնքան էլ ճիշտ չի՝ կախված իրավիճակից։ Իսկ երբ երեխաներն արդեն մեծ են ու իրենց անձնական կյանքն ունեն, կարծում եմ, արդեն ընդհանրապես իրավունք չունեն այդ որոշմանը մասնակցելու, եթե, իհարկե, մայրն ինքը նրանց այդ իրավունքը չի տալիս։
    Ո՞վ ասաց, որ մոր նոր ամուսինը պետք է հայր լինի երեխաների համար: Էդ էր պակաս մնացել Ո՞վ դարձավ էդ օտարականը, որ հայր խաղա:

    Ի դեպ, եթե չեմ սխալվում, նման թեմա կա, բացողն էլ Նարեն էր:

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մոդերատորական: «Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է« թեմայի գրառումները միաձուլվել են այս թեմային:
    Հետագայում թեմա բացելիս խնդրում ենք օգտվել որոնման համակարգից: Եթե չգիտեք, որոնման համակարգից օգտվել կամ պարզապես չեք գտնում նրա տեղը, ապա կարող եք դիմել ցանկացած մոդերատորի կամ ադմինիստրատորի, նրանք մեծ սիրով կբացատրեն ու կամ կուղարկեն:

  8. #38
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ դեպքում մի բան կասեմ, կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց իրոք էդպես եմ մտածում, կներեք. երեխան ո՞վ դառավ, որ ծնողին որևէ բան արգելի կամ թույլատրի։ Ես համարում եմ, որ այն ընտանիքը, որտեղ երեխան ծնողին որևէ բան թելադրելու՝ արգելելու կամ թույլատրելու իրավունք ունի, արդեն իսկ նորմալ ընտանիք չէ. այդ երեխայի դաստիարակությունն ակնհայտորեն սխալ է եղել, ու հիմա ծնողը պարզապես քաղում է իր ցանածի պտուղները։
    իսկ եթե ծնողն ընտրում է զուգընկեր,որն էլ ունի ընտանիք ու երեխաներ, ապա դա տվյալ կնոջ երեխայի վրա շատ վատ ազդեցություն կունենա, թէ հոգեպես և թէ
    ընկերական շրջապատում

    իսկ եթե տվյալ պարագայում ծնողը մտածի թէ երեխաս ով դառավ, որ ինձ որևէ բան արգելի կամ թելադրի ապա դա արդեն իսկ նորմալ ծնող չէ...
    Հ.Գ
    ծնողի անձնական կյանք, դա միայն ամուսնությունը չի
    Վերջին խմբագրող՝ Քամի: 26.09.2008, 17:29:

  9. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ասաց, որ մոր նոր ամուսինը պետք է հայր լինի երեխաների համար: Էդ էր պակաս մնացել Ո՞վ դարձավ էդ օտարականը, որ հայր խաղա:
    Բյուր, իմ կարծիքով, չարժե նման կանխակալ ատելությամբ արտահայտվել խորթ հայր հասկացության մասին։ Ես նկատի չունեի, որ ծնողի նոր զուգընկերն անպայման պիտի նաև հայր լինի իր կնոջ երեխաների համար։ Դա ամեն ընտանիքի անհատական որոշումն ու դրվածքն է, բնականաբար։ Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչ տարիքում ու ինչ հանգամանքներում են երեխաները խորթ հայր «ձեռք բերում»։ Կախված է նաև նրանից`երեխաների իսկական հայրը կենդանի է, թե ոչ, իր երեխաների հետ կապ պահպանում է, հայրություն անում է, թե ոչ։ Եթե երեխաները փոքր են, իսկական հայրն էլ կամ կենդանի չէ, կամ էլ կենդանի է, բայց «անունը կա, ամանումը չկա» կարգավիճակով, ապա միանգամայն հավանական է, որ մոր ամուսինն այդ երեխաների համար որպես հայր հանդես գա, լավ թե վատ հայր՝ արդեն այլ հարց է։ Շատ բան կախված է նաև մորից, այսինքն՝ թե նա ինչ հիմքերի վրա կդնի իր նոր ամուսնու դերն այդ ընտանիքում։ Կարող է հենց սկզբից նրան որպես զուտ իր ամուսին ներկայացնել և հայր լինելու մասին խոսք էլ չլինի, բայց կարող է և հենց սկզբից քիչ–քիչ երեխաներին փորձել տրամադրել, որպեսզի իր ամուսնուն սկսեն ընկալել որպես հայր։ Էլի եմ ասում, էս ամեն ինչը շատ անհատական է, և բազմաթիվ ու բազմազան հնարավոր տարբերակներ կան։
    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե ծնողն ընտրում է զուգընկեր,որն էլ ունի ընտանիք ու երեխաներ, ապա դա տվյալ կնոջ երեխայի վրա շատ վատ ազդեցություն կունենա, թէ հոգեպես և թէ
    ընկերական շրջապատում

    իսկ եթե տվյալ պարագայում ծնողը մտածի թէ երեխաս ով դառավ, որ ինձ որևէ բան արգելի կամ թելադրի ապա դա արդեն իսկ նորմալ ծնող չէ...
    Հ.Գ
    ծնողի անձնական կյանք, դա միայն ամուսնությունը չի
    Երբեք չես կարող հաստատ ասել, որ ծնողի ամուսնու՝ այլ ընտանիք ունենալու հանգամանքը անպայման վատ ազդեցություն կունենա երեխաների վրա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երկու ընտանիքներն ինչպիսին են՝ նախ իրենց ներքին հարաբերություններում, ապա՝ միմյանց հետ։
    Ամեն դեպքում նորմալ ընտանիքներում նման հարցերը երբեք արգելքներով չեն լուծում։ Վերջիվերջո, գոյություն ունեն փոխըմբռնման, քննարկման ու փոխհամաձայնության միջոցներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #40
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Երբեք չես կարող հաստատ ասել, որ ծնողի ամուսնու՝ այլ ընտանիք ունենալու հանգամանքը անպայման վատ ազդեցություն կունենա երեխաների վրա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երկու ընտանիքներն ինչպիսին են՝ նախ իրենց ներքին հարաբերություններում, ապա՝ միմյանց հետ։
    Ամեն դեպքում նորմալ ընտանիքներում նման հարցերը երբեք արգելքներով չեն լուծում։ Վերջիվերջո, գոյություն ունեն փոխըմբռնման, քննարկման ու փոխհամաձայնության միջոցներ։
    այսինքն տվյալ տղամարդու կինը և երեխաները փոխհամաձայնության գան որպեսզի իրենց տան տղամարդը ունենա ևս մեկ ուրիշ կին/սիրուհի/

    հարևանուհի ունեմ որը բաժանաված է ամուսնուց, տղան արդեն 20 տարեկան է,
    մայրը ունի ընկեր որն էլ իր հերթին ունի կին և հինգ երեխա..
    ամեն աստծո օր բակում կռիվ էր..տղայի մայրը, զոնքանչը, կինը խայտառակ էին անում բակում
    իսկ խեղճ երեխան ամոթից փախնում էր տանից ու մի ամբողջ օր թաքնվում տարածքում գտնվող կիսակառույց տան պատերից այն կողմ..
    իսկ ինչքան ամոթ էր մյուսի 5 երեխաների համար

    դե միգուցէ հարևանուհիս մտածում է երևի թէ այսպես "երեխան ով ա որ իրա կարծիքն էլ հաշվի առնեմ"
    ով իմանա...

  11. #41
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    իսկ եթե տվյալ պարագայում ծնողը մտածի թէ երեխաս ով դառավ, որ ինձ որևէ բան արգելի կամ թելադրի ապա դա արդեն իսկ նորմալ ծնող չէ...
    Հ.Գ
    ծնողի անձնական կյանք, դա միայն ամուսնությունը չի
    Բերեք հարցին նայենք մի ուրիշ տեսնկյունից: Ծնողը համաձայնվում է երեխայի հետ` նրա բերած բոլոր պատճառները ընդունելով «ճիշտ » // երեխան կարող է պարզապես նաև խանդի ծնողի երջանկությանը// և չի դասավորում իր անձնական կյանքը: Հիմա հարց- իսկ այդ երեխան արդյո՞ք թույլ կտա նույն ծնողի միջամտությանը իր կյանքը դասավորելու հարցում
    Եթե մարդիկ բաժանվել են դա դեռ չի նշանակում չէ, որ նրանք պետք է իրենց խաչեն ու հրաժարվեն անձնական երջանկությունից:

  12. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն տվյալ տղամարդու կինը և երեխաները փոխհամաձայնության գան որպեսզի իրենց տան տղամարդը ունենա ևս մեկ ուրիշ կին/սիրուհի/

    հարևանուհի ունեմ որը բաժանաված է ամուսնուց, տղան արդեն 20 տարեկան է,
    մայրը ունի ընկեր որն էլ իր հերթին ունի կին և հինգ երեխա..
    ամեն աստծո օր բակում կռիվ էր..տղայի մայրը, զոնքանչը, կինը խայտառակ էին անում բակում
    իսկ խեղճ երեխան ամոթից փախնում էր տանից ու մի ամբողջ օր թաքնվում տարածքում գտնվող կիսակառույց տան պատերից այն կողմ..
    իսկ ինչքան ամոթ էր մյուսի 5 երեխաների համար

    դե միգուցէ հարևանուհիս մտածում է երևի թէ այսպես "երեխան ով ա որ իրա կարծիքն էլ հաշվի առնեմ"
    ով իմանա...
    Էն սկզբում գրածիցդ ես լրիվ ուրիշ բան էի հասկացել... Ես կարծում էի, թե խոսքն այն մասին է, որ մայրն ամուսնանում է մեկ ուրիշ տղամարդու հետ, որն էլ իր հերթին բաժանված է իր կնոջից, ուղղակի ընտանիք ունի։ Պարզ է, էդ դեպքում շատ էլ նորմալ կլիներ, եթե այդ տղամարդը շարունակեր իր երեխաներին հայրություն անել, բայց ապրել իր նոր կնոջ հետ։ Ես սիրուհի–սիրեկան հարաբերությունների մասին չէի խոսում։ Իսկ քո նկարագրած դեպքն, ինչ խոսք, լրիվ աննորմալ եմ համարում։ Ընդհանրապես միաժամանակ կին ու սիրուհի ունենալու իրավիճակը, հատկապես երբ կինն էլ տեղյակ է, իմ ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում ոչ մի կերպ, թեև նմանատիպ իրավիճակների մասին, ցավոք, շատ եմ լսել Հայաստանում...

    Բայց, միևնույն է, արգելելու մասին էլի խոսք լինել չի կարող։ Նախ ընդհանրապես արգելելով ոչ մի չարիք չի վերանում, այլ միայն կոծկվում է։ Արգելքը միշտ հանգեցնում է զարտուղի ճանապարհների որոնման ու գտնման, իսկ դա, բնականաբար, հարցի լուծում լինել չի կարող։ Բացի դրանից, ըստ ընտանեկան դրվածքների մասին իմ պատկերացման՝ երեխա–ծնող նորմալ հարաբերություններում երեխան չի կարող արգելողի դերում հանդես գալ։ Չգիտեմ՝ ծնողն ինչ աստիճանի մտավոր ու բարոյապես անճար վիճակում պիտի գտնվի, որ երեխան ստիպված իրեն նման իրավունք վերապահի։ Համարում եմ, որ խիստ բացառիկ դեպքերում կարող է երեխայի նման պահվածքն արդարացված լինել։ Ես չգիտեմ՝ քո նկարագրած իրավիճակում ինչպես էր։ Համենայնդեպս, քո պատմածը բավարար չէր՝ իրավիճակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, այնպես որ նախընտրում եմ ձեռնպահ մնալ։ Միայն կարող եմ փաստել, որ այդ ընտանիքը հաստատ կիլոմետրերով հեռու է նորմալ լինելուց...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Լավ էլի Ախր մենք ո՞վ ենք, որ որոշենք՝ նորմալ է, թե ոչ: Հիմա շատերի համար էլ մեր ընտանիքը նորմալ չէ: Եթե ես էստեղ չլինեի, ու մեկը մեր դեպքը նկարագրեր, վստահ եմ, էլի «աննորմալ» պիտակն էր փակցվելու

  14. #44
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մինչև նման իրավիճակում չընկնես չես կարող ասել, թե ինչպես կվարվես, երեխաները ինչպես կարձագանքեն : Երեխա կա ըմբռնումով ա մոտենում այդ հարցին , ուզում ա իր մայրը կամ հայրը երջանիկ լինեն, եթե նույնիսկ երջանկությունը կգտնեն այլ մարդու կողքին: Երեխա կա դա դավաճանություն է համարում իր նկատմամբ, մտածում է որ ինքը ավելորդ է և այն և այն... :
    Եթե ես նման իրավիճակում լինեի՝ երեխայի դերում, կարծում եմ չէի ների
    Իսկ ծնողի դերում սարսափում եմ պատկերացնեմ :
    Ծնողի համար տվյալ դեպքում իր անձնականը առաջնային դեր չպետք է խաղա : Երեխային պետք չէ հոգեկան ստրեսների մեջ գցել :
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 27.09.2008, 00:08:
    Чеширский КотЭ

  15. #45
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև նման իրավիճակում չընկնես չես կարող ասել, թե ինչպես կվարվես, երեխաները ինչպես կարձագանքեն : Երեխա կա ըմբռնումով ա մոտենում այդ հարցին , ուզում ա իր մայրը կամ հայրը երջանիկ լինեն, եթե նույնիսկ երջանկությունը կգտնեն այլ մարդու կողքին: Երեխա կա դա դավաճանություն է համարում իր նկատմամբ, մտածում է որ ինքը ավելորդ է և այն և այն... :
    Համաձայն եմ: Բայց կարծում եմ, որ իր երջանկությունը մեկ այլ մարդու կողքին գտնող ծնողի քայլը դավաճանություն համարող երեխաների մեծ մասը, մի որոշակի տարիքի հասնելով, դադարում են այդպես կարծել:
    Ընդհանրապես, երեխաները խանդում են՝ կարծելով, որ անծանոթը կխլի իրենցից ծնողի ողջ սերն ու հոգատարությունը, իրենք կլինեն անտեսվածի, մի անկյուն շպրտվածի կարգավիճակում: Ինձ թվում է՝ էս դեպքում հենց ծնողից շատ բան է կախված: Եթե նա, հասկանալով, որ իր նոր /ապագա/ կողակիցը նորմալ կվերաբերվի երեխաներին, առավելագույնս հարազատի պես կընդունի նրանց, պիտի խոսի երեխաների հետ, բացատրի, որ երեխաներն ինչ նշանակություն ունեն իր համար, որ ոչինչ չի փոխվի ընտանիքում նոր անդամի ավելացմամբ, ամեն մեկն իր տեղն ունի, իսկ ծնողի սրտում երեխայի տեղը ամեն ինչից էլ վեր է ու հաստատուն
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես նման իրավիճակում լինեի՝ երեխայի դերում, կարծում եմ չէի ների
    Իսկ ծնողի դերում սարսափում եմ պատկերացնեմ :
    Ծնողի համար տվյալ դեպքում իր անձնականը առաջնային դեր չպետք է խաղա : Երեխային պետք չէ հոգեկան ստրեսների մեջ գցել :
    Եթե ես երեխան լինեի, կողմ կլինեի, որ ծնողս միայնակ չմնար իր ամբողջ կյանքում, որովհետև որքան էլ որ մենք՝ երեխաներս, միշտ մեր ծնողների կողքին լինենք, մեկ է, գալիս է մի պահ որ սկսում ենք ամեն մեկս ապրել մեր կյանքով՝ ընտանիք ենք կազմում, երեխաներ ունենում, ճիշտ է, դա չի նշանակում, որ ծնողներին մոռանում ենք, բայց առաջվա ուշադրությունը, ժամանակը նրանց տրամադրել ուղղակի ֆիզիկապես չենք կարողանա, իսկ այդ ժամանակ մեր ծնողը կունենա այնպիսի կողակցի կարիք, ում հետ կասի, կխոսի, կկիսվի, հակառակ դեպքում՝ մենակության զգացումը անխուսափելիորեն հետապնդելու է նրան
    Եթե լինեմ ծնողի դերում, կանեմ այն, ինչ վերևում արդեն իսկ գրել եմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Տանը միայնակ / Один дома / Home Alone
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.11.2010, 00:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •