Եկեք քննարկենք բոլորիդ երևի ծանոթ դեպք.
Ծնողները բաժանվում են, և ամեն մեկը փորձում է ստեղծել իր անձնական կյանքը: Հոր դեպքում երեխան փոքր-ինչ մեղմ է վերաբերվում (չնայած սա էլ քիչ տոկոս է կազմում), իսկ մոր դեպքում կտրականապես դեմ և չի թույլատրում մորը ունենալ իր անձնական կյանքը: Եթե բաժանվեց, ուրեմն էլ իրավունք չունի ստեղծել նոր կյանք (ամուսնական առումով) և այլն.... սա հիմնակաում հանդիպում է պատանիների շրջանում, բայց ասեմ, որ մեծերի մոտ կազմող տոկոսն էլ համարյա հավասար է: Ի՞նչ եք կարծում, ծնողի անձնական կյանքը երեխայի որոշելի՞քն է...
Եվ ի՞նչ կանեյիք եթե լինեյիք նման իրադրությունում: