User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Կուզե՞ք լսել հենց երեխայի կարծիք: Ճիշտ է՝ շատ ժամանակ առաջ գրել եմ այս թեմայում, բայց երևի ավելացնելու բան ունեմ:
    Երբ մայրս ինձ հայտնեց իր նոր ամուսնու մասին, ես չէի խանդում, չէի մտածում, թե ինձ ավելի քիչ ժամանակ կտրամադրի: Ես ինչ-որ բան նկատել էի ու գիտեի, որ վաղ թե ուշ դա լինելու է: Ոչ էլ ինչ-որ էգոիստական բաներ էին մոտս: Ուղղակի անհասկանալի պատճառներով պահի տակ հիստերիկացա: Մայրս ինձ համար նոր հայր չէր բերում (եթե համարձակվեր նման բան ասել, ես տնից կփախչեի), այլ իր համար՝ ամուսին:

    Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր: Թեև էդ դեպքից տարիներ անց միայն այդ մարդը եկավ մեզ հետ ապրելու, թեև ես արդեն նշել եմ, որ իմ մտքով չի էլ անցել, որ մայրս նրա պատճառով ավելի քիչ ուշադրության կարժանացնի մեզ, բայց արդյունքում հենց դա էլ եղավ: Նրանք միասին էին աշխատում ու երբ տուն էին գալիս, շարունակում էին իրենց աշխատանքից խոսել: Մայրս, այսպես ասած, «անհասանելի» էր դարձել: Վերջին ժամանակներս կարծես այլևս այդպես չէ կամ ես եմ վարժվել, չգիտեմ:

    Ուզում էի նաև հորս մասին պատմել: Նա էլ է երկրորդ անգամ ամուսնացել: Ու քանի որ միասին չենք ապրում, ինձ համար սկզբում պարզապես մեկ էր: Իսկ հիմա մեկ չէ. նրա կնոջ հետ բավական լավ հարաբերությունների մեջ եմ ու շատ սիրում եմ Հաճախ նրա հետ նույնիսկ ավելի անկեղծ եմ, քան հարազատ մորս:

    Ավելացվել է 51 վայրկյան անց
    Հ.Գ. Եթե ես լինեմ ծնողի դերում, ապա ամեն ինչ կանեմ, որ նախ ընտանիքս չքայքայվի:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 27.09.2008, 12:38: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #47
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Երևի այն դեպքերում, երբ ծնողներից մեկը նորից է ամուսնանում, պետք է նախ ապագա ամուսինը մտածի, թե ինչպես լավ հարաբերությունների ստեղծի երեխաների հետ: Չէ որ ինքը տարիքով մեծ է, ավելի իմաստուն է, ու եթե իր վրա այդպիսի պատասխանատվություն է վերցնում ու կյանքը կապում մեկի հետ, ով արդեն երեխաներ ունի պետք է նաև գիտակցի որ այդ երեխաների կյանքի ու դաստիարակության վրա էլ է ազդելու, նրանց կյանքի համար էլ է պատասխանատու դառնում:

    Դեռ ասեմ ձեզ, այնքան տխուր չէ, երբ ծնողներից մեկը նորից է ամուսնանում, լինում են դեպքեր, երբ ծնողներից մեկը ուղղակի սիրեկաններ է ունենում և բնականաբար երեխան էլ է տեսնում այդ ամենը Ասեմ, որ էֆֆեկտը ահավոր է: Գուցե այդ երեխաները չեն նկատում, բայց իրենց կյանքի արժեքները և մտածելակերպը լրիվ փոխվում են
    Լավ բան չեն անում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #48
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    44
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհում շատ տարածված երևույթ ա, երբ ծնողները բաժանվում եմ կամ ծնողներից մեկը մահանում ա ու որոշ երեխաներ մեծ հոգեկան ապրումների մեջ են ընկնում: Առավել խորն ա լինում նրանց ցավը, երբ իրենց միայնակ ծնողը որոշ ժամանակ անց փորձում ա կարգավորել իր անձնական կյանքը… Եթե երեխան նորմալ մարդ ա լինում ու մտածում ա իր ծնողի երջանկության մասին, ապա, իմ կարծիքով, նա միայն կողմ կլինի, որ իր ծնողի անձնական կյանքում հայտնվի մեկ այլ մարդ, որը կկարողանա երջանկացնել ծնողին, բայց, ցավոք, լինում են այնպիսի դեպքեր, երբ երեխաներն էգոիստորեն են մոտենում այս հարցին և ընտրության առաջ են դնում ծնողին. «կա՛մ ես, կա՛մ ինքը»… Նման բաներ լինում են վաղ հասակում և տարիներ անց երեխան հասկանում ա, որ իրենց ծնողն անձնական կյանքիկարիք ունի, որ ծնողը մենակ իրենցով ապրել չի կարող և համակերպվում են այն մտքի հետ, որ ծնողը կարգավորի իր անձնական կյանքը: Սակայն լինում են ցավալի դեպքեր, երբ նույնիսկ հասունացաց, արդեն ձևավորված մարդը կտրուկ դեմ ա իր ծնողի անձնական կյանքին… Անցնում են տարիներ, երեխաներն ամուսնանում են, սեփական ընտանիք են կազմում, հեռանում են ծնողից, իսկ ծնողի համար արդեն էն տարիքն ա, երբ անձնական կյանք ստեղծելու համար բավակնին ուշ ա… Այդ դեպքում ծնողը մնում ա միայնակ, արդեն առանց երեխաների… Շատ ցավալի իրավիճակ ա, նման մի քանի դեպք գիտեմ ու հիմա ինձ հետաքրքիր ա ձեր կարծիքը հետևյալ թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կվերաբերեիք նրան, եթե ձեր ծնողները բաժանվեին և ամենքը ցանկանար անձնական կյանք ստեղծել: Կընդունեի՞ք ձեր ծնողի նման քայլը, թե կհրաժարվեիք նրանից: Եվ ընդհանրապես, մյուս ընտանիքներում, երբ նման բան ա լինում ո՞նց եք դրան վերաբերում:
    Անձամբ ես կողմ եմ, որ նման դեպքերում ծնողները վերսկսեն իրենց անձնական կյանքը…
    Կարծում եմ այդ խնդիրը ոնի երկու կողմ`
    1. ունեցվածքի հետ կապված հետագա ծագելիք պրոբլեմներ ու խնդիրներ
    2. բացակա ծնողի հետ կապվածության, նրա տեղը ընդգծելու, հիշելու համար նրա տեղը զբաղեցնել փորձողի դեմ ընդվզում , անհամաձայնություն, որ նա լինի այդ կարգավիճակում

  4. #49
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    41
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները

    անկասկած, անտանելի դժվար է լինել միայնակ ծնող, բայց ավելի քան դժվար է լինել նրա երեխան: Միայնակ ծնողները չեն մեծացնում իրենց երեխաներին, այլ երեխաներն են նրանց մեծացնում: Ինձ կհասկանա, միայն մի ծնող ունեցող մարդը: Միայն նա կհասկանա, էն հսկայական սպասումների տոպրակը, որ գալիս է միայնակ ծնողի հետ: ճնշումն ահավոր է... ես ամեն օր կարծում եմ, որ այսօր կլինի վերջինը , բայց դիմանում եմ ու գիտեմ, որ միշտ էլ դիմանալու եմ... դա իմ "պարտքն" է!
    Всё за Тебя!

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Տանը միայնակ / Один дома / Home Alone
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.11.2010, 00:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •