Ուլուանա-ի խոսքերից
Պարզ է, որ ցանկացած մարդ, այդ թվում և ծնող, իրավունք ունի անձնական երջանկության։ Բայց եթե, ասենք, կինն զգում է, որ իր նոր սիրեցյալն այնքան էլ լավ հայր չի լինի իր երեխաների համար, նրանց չի սիրում, որ նրանց միջև այնպիսի հարաբերություններ չկան ու դժվար թե լինեն, որ կարողանան երջանիկ գոյակցել, նմանատիպ այլ գործոններ։ Մայրը պետք է միաժամանակ իր երեխաների երջանկության մասին մտածի, քանի դեռ իր խնամքի տակ են։ Վերջիվերջո, որքան էլ որ ամուսնու հետ հարաբերությունները լավ լինեն, կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել, եթե իր երեխաները դժբախտ են։ Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ երեխան դեմ է լինում ընդհանրապես մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուն՝ անկախ նրանից, թե ում հետ կամուսնանա։ Բայց ամուսնանալիս մայրը պետք է կարողանա պատկերացնել իր և իր երախաների համատեղ կյանքն իր նոր ամուսնու հետ։ Որոշ դեպքերում գուցե միասին ապրելն այնքան էլ ճիշտ չի՝ կախված իրավիճակից։ Իսկ երբ երեխաներն արդեն մեծ են ու իրենց անձնական կյանքն ունեն, կարծում եմ, արդեն ընդհանրապես իրավունք չունեն այդ որոշմանը մասնակցելու, եթե, իհարկե, մայրն ինքը նրանց այդ իրավունքը չի տալիս։
Բայց կարծում եմ, որ շատ դեպքերում, երբ խորթ հոր հետ երեխաների հարաբերությունները լավ չեն լինում, մեղավորը մայրն է լինում, քանի որ ի սկզբանե այնպիսի մթնլորոտ չի ստեղծում, որ երկկողմանի ջերմություն ու համակրանք առաջանա։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հեշտ, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ հնարավոր է։ Ու հենց սկիզբը շատ կարևոր է, քանի որ եթե սկզբում այդ նուրբ պահը բաց թողեց, հետագայում շատ դժվար է լինելու «կարկատել» արդեն ձևավորված ոչ ջերմ, սառը կամ գուցե նաև կոնֆլիկտային հարաբերությունները։
Էջանիշներ