Անհիմն եմ համարում այն ենթադրությունը, որ նրա շանսերը բարձր են միայն սևամորթ լինելու հաշվին։ Այդ դեպքում Հիլարի Քլինթոնն էլ պիտի ավելի մեծ շանսեր ունենար՝ որպես հնարավոր առաջին կին նախագահ, սակայն նախընտրական պայքարում զիջեց Օբամային։ Միայն չասեք, որ այս դեպքում սևամորթ լինելն ավելի ազդեցիկ գործոն է, քան կին լինելը։
Օբաման իսկապես ունի բարձր վարկանիշ, բայց որովհետև խելացի, երիտասարդ, տպավորիչ անձնավորություն է՝ հոյակապ հռետորական ունակություններվ, և նա իր ծրագրերով ու գաղափարներով խորհրդանշում է փոփոխություն՝ հենց այն փոփոխությունը, որը հիմա անհարժեշտ է ԱՄՆ–ին։ Եվ մարդիկ հավատում են, որ նա բերելու է այդ փոփոխությունը։
Էջանիշներ