Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ մեծ ուշադրությամբ ու մանրակրկտորեն հետևում եմ ԱՄՆ–ի նախագահական նախընտրական պայքարին՝ կարդալով ու նայելով հնարավորին ամեն ինչ այս թեմայի հետ կապված, ավելի, քան համոզված եմ, որ Օբաման է դառնալու հաջորդ նախագահը։ Ամերիկացիները այլևս չեն հավատում հանրապետականներին՝ իրենց ութ տարվա ձախողված քաղաքականությունից հետո, իսկ նոր թեկնածու Մքքեյնը ավելի է վատացնում պատկերը՝ իր ստերով և քաղաքական կեղտոտ խաղերով։ Հաշվի առնելով նաև վերջին ստատիստիկ տվյալները՝ նրա ռեյտինգը գնալով ավելի է իջնում, հատկապես վերջերս Ուոլ Սթրիթի կրիզիսից հետո, որի մեղավոր ամերիկացիները նույնպես համարում են իշխող հանրապետականներին։
Հա, ճիշտ ա, բայց Բուշի 2 ռեյս ընրվելուց առաջ ո՞վ նայեց ժողովրդի կարծիքը, դրեցին ու դաժանաբար կեղծեցին։ Իրենք` ամերիկացիներն են նույնիսկ ասում այդ մասին։
Մքքեյնը էն «առավելությունը» ունի Օբամայի նկատմամբ, որ սպիտակամորթ ա։ Ինձ թվում ա էդ ամերիկացիները լավ էլ ռասիստ են, ու դա կարող ա Օբամային խանգարի։ Բայց մեկ ա, կընտրվի։