Համաձայն եմ Frigid–ի հետ այն հարցում, որ մասնագիտությունն ավելի շուտ սովորություններ, ինչու՞ չէ, երբեմն նաև բզիկներ կարող է ձևավորել, բայց աշխարհայացք՝ երևի առանձնապես ոչ։ Ես լեզվագետ եմ, թարգմանիչ, տարիներ շարունակ աշխատել եմ նաև որպես թերթի սրբագրիչ, ու աշխատանքս մեծ դեր է ունեցել որոշակի սովորությունների ձևավորման հարցում։ Օրինակ, որևէ թերթ կամ ամսագիր կարդալիս հաճախ ակամա մատիտ կամ գրիչ եմ ուզում վերցնել, ուղղել նկատածս սխալներն ու լուսանցքի մասում նշում անել համապատասխան սխալի վերաբերյալ։Ու ընդհանրապես ցանկացած բան կարդալիս անմիջապես նկատում եմ առկա լեզվական սխալներն ու վրիպակները։ Նույնիսկ բանավոր խոսք լսելիս երբեմն ինձ հազիվ եմ զսպում, որ չընդհատեմ ու չուղղեմ տվյալ մարդու թույլ տված սխալները...
Միևնույն ժամանակ նկատել եմ, որ վերջերս, երբ այլևս սրբագրական աշխատանքով չեմ զբաղվում, զգում եմ, որ աչքս այլևս նախկին սրությունը չունի...
Սա կարելի է որակել որպես բծախնդրություն, բայց որ ասեմ՝ սրբագրությամբ զբաղվելուց հետո եմ բծախնդիր դարձել, սուտ կլինի։ Ի ծնե էլ էդպիսին եմ եղել, ուղղակի սրբագրիչ դառնալուց ի վեր անտանելի բծախնդիր եմ դարձել։
![]()
![]()
Էջանիշներ