Հա՛, ես զգում եմ, որ մասնագիտությունս ազդում է աշխարհայացքիս վրա: Ես ամեն ինչին «բժշկական» մոտեցում եմ ցուցաբերում, ու դա հիմնականում անկախ ինձնից է ստացվում: Հաճախ առաջին հայացքից անկարևոր թվացող մանրուքների հետևից եմ ընկնում: Իսկ դա սովորել եմ մասնագիտությունս ձեռք բերելիս. որևէ հիվանդություն ախտորոշելիս հաճախ հիմնվում ես որևէ մանրուքի վրա, որն առաջին հայացքից ոչինչ չարժե, բայց հետագայում հենց դրա շնորհիվ ես պարզում, թե ինչի հետ գործ ունես, ինչպես բուժես… Ու էդպիսի լիքը բաներ կան: Էլ չեմ ասում՝ բազմաթիվ հետաքրքրություններիս մասին, որոնք նույնպես մասնագիտությունս է ծնել. բժիշկը պետք է հնարավորինս շատ բան իմանա՝ թե՛ պատմություն, թե՛ աշխարհագրություն, թե՛ մշակույթ, թե՛ գրականություն, թե՛ օտար լեզուներ… Ով ինձ հետ համաձայն չի, թող ասի, ես կապացուցեմ, թե որ դեպքում ինչ է պետք
Բայց մի բան էլ եմ նկատել. հաճախ մարդու աշխարհայացքն է ազդում մասնագիտության ընտրության վրա:
Էջանիշներ