Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, նկատել եմ։ Օրինակ, շինարարության մեջ հող փորողները մի տեսակ դաժան մարդիկ են։ Դաժան են նաեւ աղբ հավաքողները։ Բացի են հացի փուռում աշխատողները։ Հանգիստ են Էլեկրտիկները։ Մանր թվերի հետ աշխատողներն էլ են հետաքրքիր՝ ժլատ են։ Բայց դե… սրանք մոտավոր բաներ են…

Ինքս աշխատում եմ փայտի եւ այլ հղկվող "մարմինների" հետ. ատաղծագործություն, քանդակ եւ այլն…
կարծես թե խոսքը մասնագիտության և աշխարհայացքի կապի մասին էր, իսկ դուք մարդկանց աշխատանքի բնույթից կախված բնավորության գծեր եք ներկայացրել, այն էլ` ընդհանրացված: Անգամ եթե այդպես, փայտամշակի ձեր բնավորության մասին ոչինչ չնշեցիք... ես էլ կարող էի ընդհանրացնել... փայտի հետ աշխատողները դաժան մարդիկ են. նրանք ծեծում են փայտը...

-------------------------

Կարծում եմ` երբեմն մասնագիտության և աշխարհայացքի անմիջական կապը ուռճացվում է` մյուս բոլոր կաղապարված միֆերի նման: Մարդու մասնագիտությունը կարող է բնավորություն, սովորություն ձևավորել (օրինակ` շախմատիստը միշտ ամեն ինչում մի քանի քայլ առաջ է հաշվում, նույն մաթեմատիկոսը կգտնի հնարավոր արագ լուծումներ), այնինչ` նախասիրություններն են, որ կարող են ձևավորել աշխարհայացքդ: Ավելին, ինչ-ինչ մասնագիտություն ընտրած մարդիկ ժամանակի ընթացքում, աշխարհընկալման և ինքնաճանաչողության պայմաններում կամ այլևս չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ, կամ շատ անտարբեր են դառնում դրա հանդեպ, կամ էլ, շատ հաճախ, ընտրում են երկրորդ մասնագիտություն, որն առավել մոտ է իրենց` տվյալ պահին ունեցած նախասիրություններին:

Գոնե ինձ համար դա այդպես է. մասնագիտությունս աշխարհայացքիս հետ բնավ ոչ մի կապ չունի. ինձ շրջապատող աշխարհի հետ իմ ամենօրյա շփումներն են, ինձ հոգեհարազատ միջավայրը, աշխարհն ու ինքս ինձ բացահայտելու մեծ ցանկությունն է, որ ամեն օր ձևավորում է մոտեցումներս, սկզբունքներս, տեսակետներս, ասենք` աշխարհայացքս: