User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մասնագիտություն և աշխարհայացք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մասնագիտություն և աշխարհայացք

    Նկատե՞լ եք, թե որքան է մարդկանց մասնագիտությունը ազդում նրանց աշխարհայացքի վրա։ Միշտ մտածել եմ, թե ինչքան ուրիշ կլինեի ես, եթե իմ մասնագիտությունն ընտրելու փոխարեն ասենք մաթեմատիկոս դառնայի... Ի՞նչ ուրիշ երանգներով կտեսնեի աշխարհը, ինչպե՞ս կընկանելի և կմեկնաբանեի իրերն ու երևույթները։
    Նման մի անեկդոտ կա, երբ հացնում են հրշեջին, թե ինչ տարբերություն ջութակի ու թավջութակի միջև, պատասխանում է, որ թավջութակը տասը րոպե ավելի երկար է վառվում։

    Ինչպե՞ս է ամեն մեկիդ մասնագիտությունը ազդում ձեր աշխարհընկալման վրա։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք այս կամ մասնագիտության՝ մտածողության վրա ունեցած ազդեցության մասին։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մասնագիտություն և աշխարհայացք

    Աշխարահայացքիս ձևավորման վրա դժվար է ասել, որ ազդել է մասնագիտությունս:
    Իմ աշխարահայացքը հիմնականում ձևավոևվել ու ամրացել է մանուկ ու պատանի հասակում՝ ծնողներիս ու այլ մոտ մարդկանց կողմից:

    Կարելի է ասել, որ մասնագիտությունս ազդել է իմ աշխարահայացքը ուրիշներին մատուցելու վրա, կամ ուրիշներինը հասկանալու վրա:

    իսկ ընդանուր առմամբ, կարճաժամկետ կտրվածքով, մասնագիտական միջավայրևը կարող է ազդել մարդու աշխարահայացքային պատկերացումների վրա: Բայց շատ կարճաժամկետ, եթե այդ պարտադրված պատկերացումենրը հենց այդ մարդու սեփականից տարբեր են:
    Մարդուն կոտրել շատ դժվար է: Իհարկե, եթե նա ունի Աշխարահայացք:

  3. #3
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մասնագիտություն և աշխարհայացք

    Այո, նկատել եմ։ Օրինակ, շինարարության մեջ հող փորողները մի տեսակ դաժան մարդիկ են։ Դաժան են նաեւ աղբ հավաքողները։ Բացի են հացի փուռում աշխատողները։ Հանգիստ են Էլեկրտիկները։ Մանր թվերի հետ աշխատողներն էլ են հետաքրքիր՝ ժլատ են։ Բայց դե… սրանք մոտավոր բաներ են…

    Ինքս աշխատում եմ փայտի եւ այլ հղկվող "մարմինների" հետ. ատաղծագործություն, քանդակ եւ այլն…

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մասնագիտություն և աշխարհայացք

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, նկատել եմ։ Օրինակ, շինարարության մեջ հող փորողները մի տեսակ դաժան մարդիկ են։ Դաժան են նաեւ աղբ հավաքողները։ Բացի են հացի փուռում աշխատողները։ Հանգիստ են Էլեկրտիկները։ Մանր թվերի հետ աշխատողներն էլ են հետաքրքիր՝ ժլատ են։ Բայց դե… սրանք մոտավոր բաներ են…

    Ինքս աշխատում եմ փայտի եւ այլ հղկվող "մարմինների" հետ. ատաղծագործություն, քանդակ եւ այլն…
    կարծես թե խոսքը մասնագիտության և աշխարհայացքի կապի մասին էր, իսկ դուք մարդկանց աշխատանքի բնույթից կախված բնավորության գծեր եք ներկայացրել, այն էլ` ընդհանրացված: Անգամ եթե այդպես, փայտամշակի ձեր բնավորության մասին ոչինչ չնշեցիք... ես էլ կարող էի ընդհանրացնել... փայտի հետ աշխատողները դաժան մարդիկ են. նրանք ծեծում են փայտը...

    -------------------------

    Կարծում եմ` երբեմն մասնագիտության և աշխարհայացքի անմիջական կապը ուռճացվում է` մյուս բոլոր կաղապարված միֆերի նման: Մարդու մասնագիտությունը կարող է բնավորություն, սովորություն ձևավորել (օրինակ` շախմատիստը միշտ ամեն ինչում մի քանի քայլ առաջ է հաշվում, նույն մաթեմատիկոսը կգտնի հնարավոր արագ լուծումներ), այնինչ` նախասիրություններն են, որ կարող են ձևավորել աշխարհայացքդ: Ավելին, ինչ-ինչ մասնագիտություն ընտրած մարդիկ ժամանակի ընթացքում, աշխարհընկալման և ինքնաճանաչողության պայմաններում կամ այլևս չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ, կամ շատ անտարբեր են դառնում դրա հանդեպ, կամ էլ, շատ հաճախ, ընտրում են երկրորդ մասնագիտություն, որն առավել մոտ է իրենց` տվյալ պահին ունեցած նախասիրություններին:

    Գոնե ինձ համար դա այդպես է. մասնագիտությունս աշխարհայացքիս հետ բնավ ոչ մի կապ չունի. ինձ շրջապատող աշխարհի հետ իմ ամենօրյա շփումներն են, ինձ հոգեհարազատ միջավայրը, աշխարհն ու ինքս ինձ բացահայտելու մեծ ցանկությունն է, որ ամեն օր ձևավորում է մոտեցումներս, սկզբունքներս, տեսակետներս, ասենք` աշխարհայացքս:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  5. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մասնագիտություն և աշխարհայացք

    Լավ թեմա է...խորհել տվող, թեմա՝ որի մասին մտածում եմ ամեն օր: Մասնագիտության ճիշտ ընտրությունն օգնում է մեզ նրանից հաճույք ստանալ, կայանալ, իհարկե որոշ չափով օգնում է նաև աշխարհայացքի ձևավորմանը: Բայց կարծում եմ վերջին հաշվով մարդու աշխարհայացքը ձևավորվում է կարդալու, գործելու, դատելու, ամենօրյա վերլուծությունների արդյունքում: Մի խոսքով՝ կյանքի փորձով:
    Ես ունեմ երկու մասնագիտություն, ինժեներ-ծրագրավորող և մանկավարժ: Առաջինն ընտրել են ծնողներս, երկրորդը՝ ժամանակները մեկը մյուսին լրացնում է, երկրորդը փոքր ինչ ավելի մոտ է իմ բնույթին, բայց եթե հաշվի առնվեին իմ նախասիրությունները՝ կդառնայի երաժիշտ կամ նկարիչ: Իհարկե ես զբաղվել եմ թե՛ մեկով, թե՛ մյուսով, ու ինքնազարգացմամբ շատ ավելի եմ լայնացրել իմ աշխարհայացքը: Ազդու՞մ է արդյոք մասնագիտությունն իմ մտածողության վրա, գուցե օգնում է արագ մտածել, ելք գտնել ինչ-որ հանգամանքներից, բայց, այնուամենայնիվ, աշխարհայացքիս զարգացմանն ավելի են օգնել ընթերցանությունը, շփումն ինձ հոգեհարազատ մարդկանց հետ....

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մասնագիտություն և աշխարհայացք

    Հա՛, ես զգում եմ, որ մասնագիտությունս ազդում է աշխարհայացքիս վրա: Ես ամեն ինչին «բժշկական» մոտեցում եմ ցուցաբերում, ու դա հիմնականում անկախ ինձնից է ստացվում: Հաճախ առաջին հայացքից անկարևոր թվացող մանրուքների հետևից եմ ընկնում: Իսկ դա սովորել եմ մասնագիտությունս ձեռք բերելիս. որևէ հիվանդություն ախտորոշելիս հաճախ հիմնվում ես որևէ մանրուքի վրա, որն առաջին հայացքից ոչինչ չարժե, բայց հետագայում հենց դրա շնորհիվ ես պարզում, թե ինչի հետ գործ ունես, ինչպես բուժես… Ու էդպիսի լիքը բաներ կան: Էլ չեմ ասում՝ բազմաթիվ հետաքրքրություններիս մասին, որոնք նույնպես մասնագիտությունս է ծնել. բժիշկը պետք է հնարավորինս շատ բան իմանա՝ թե՛ պատմություն, թե՛ աշխարհագրություն, թե՛ մշակույթ, թե՛ գրականություն, թե՛ օտար լեզուներ… Ով ինձ հետ համաձայն չի, թող ասի, ես կապացուցեմ, թե որ դեպքում ինչ է պետք

    Բայց մի բան էլ եմ նկատել. հաճախ մարդու աշխարհայացքն է ազդում մասնագիտության ընտրության վրա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40
  2. Երկրորդ մասնագիտություն
    Հեղինակ՝ Askalaf, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 17.06.2010, 17:40
  3. Ամենավատ մասնագիտություն
    Հեղինակ՝ sharick, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.05.2009, 16:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •